Երևանում

  • Երևանում տեսանկարահանող նոր սարք կգործի

    Երևանում տեսանկարահանող նոր սարք կգործի

    Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  • Երեւանում 14 բենզալցակայան է ապամոնտաժվել

    Երեւանում 14 բենզալցակայան է ապամոնտաժվել

    Անցած շաբաթ Երեւանում ապամոնտաժվել է թվով երկու ապօրինի բենզալցակայան, եւ թվով մեկ բենզալցակայանի վերաբերյալ նխապատրաստված նյութերն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ապամոնտաժման ընթացքը կազմակերպելու համար: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվեց նաեւ, որ այս պահի դրությամբ ն ապամոնտաժվել է թվով 14 ապօրինի բենզալցակայան Կենտրոնում՝ 5, Աջափնյակում՝ 3, Արաբկիրում՝…

  • Երևանում բողոքի ակցիաներ են

    Երևանում բողոքի ակցիաներ են

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել են, որ Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլ են սկսում՝ պահանջելով հոգևոր դասին, մտավորականներին ու քաղաքական գործիչներին՝ համախմբվել հանուն Հայաստանի և Արցախի փրկության։ Այս հայտարարությունից հետո քաղաքացիները երթով շարժվել են դեպի Խանջյան փողոց և փակել ճանապարհը: Ակցիայի ընթացքում բախումներ են…

  • Երեւանում եւ չորս մարզերում լույս չի լինի

    Երեւանում եւ չորս մարզերում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգ՝ Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 2-րդ քոլեջ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 141 մանկապարտեզ, Ֆրունզեի փ․ 4/2, 4/3, 6/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8, Գ․Նժդեհի…

  • Հուլիսի 27-ին Երևանում ծնվել է 81 երեխա

    Հուլիսի 27-ին Երևանում ծնվել է 81 երեխա

    Հուլիսի 27-ին Երևանում ծնվել է 81 երեխա:

  • Երևանում ծնվել է 193 երեխա

    Երևանում ծնվել է 193 երեխա

    Հուլիսի 21-23-ը Երևանում ծնվել է 193 երեխա:

  • Երևանում կրակոցներ են հնչել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

    Երևանում կրակոցներ են հնչել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

    Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Ձևավորվել է քննչական…

  • Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում․ Հարությունյան

    Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում․ Հարությունյան

    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում որոշ նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերին մայրաքաղաքում կայանալիք «Սթարմուս» փառատոնից: «Լուսնի վրա քայլած մարդը կլինի Երևանում: Մինչ մարդկության մեծամասնությունը տիեզերքի մասին դատողություններն անում, իսկ զգացմունքներն արտահայտում է Երկիր մոլորակից, տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից։ Իսկ թե ինչ կարող են պատմել` կիմանաք…

  • Շտապօգնության մեքենան Երևանում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին

    Շտապօգնության մեքենան Երևանում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին

    Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մնոյանը իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Սարգսյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է…

  • Երևանում այրվել է մեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ

    Երևանում այրվել է մեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ

    Հուլիսի 5-ին, ժամը 22:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել՝ 23:30-ին: Այրվել է Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ.Ա.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

  • Երևանում ավտովթար է տեղի ունեցել

    Երևանում ավտովթար է տեղի ունեցել

    Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 4398 Տ համարանիշի և Opel մակնիշի 34 TT 302 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai ավտոբուսը սպասարկում է…