զանգվածային ցույցեր
Մոսկվայում վերսկսվել են բողոքի ակցիաները
Մոսկվայի Սախարովի պողոտայում բողոքի զանգվածային ցույցերը նորից են սկսվել։ Այս անգամ ցույցերի կազմակերպիչներն են Կոմկուսի ներկայացուցիչները: Քաղաքային իշխանությունները, սակայն, չեն թույլատրել ժամը 14:00-ին նախատեսված ցույցը։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները պահանջում են անկախ թեկնածուների գրանցում:
Ցույցերի ֆոնին Ալժիրի կառավարությունն արձակվել է
Ալժիրի կառավարությունն արձակվել է երկրում օրեր շարունակ չհանդարտվող զանգվածային ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը։ Ավելի վաղ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել էր պետության ղեկավարի ընտրությունների հետաձգման, ինչպես նաև այն մասին, որ մտադիր չէ առաջադրվել 5-րդ ժամկետում։ Պետության ղեկավարը ստորագրել է նաև հրաման Բարձրագույն ընտրական հանձնաժողովի արձակման մասին, հանձնաժողովի նախագահ Աբդելվահաբ Դերբալը պաշտոնանկ է…
Հարյուր հազարավոր իտալացիներ դուրս են եկել Հռոմի փողոցներ
Իտալիայում արհմությունները զանգվածային ցույց են իրականացրել՝ պահանջելով կառավարությունից աղքատության ու գործազրկության դեմ անզիջում պայքար։ Ցուցարարերը պահանջում են նաև տնտեսության աճին միտված բարեփոխումներ։ Ակցիան անցկացվել է Հանրապետության հրապարակից մինչև Սան-Ջովաննի հրապարակ։ La Repubblica-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 200 հազար մարդ։
Բուդապեշտում ցույցերը չեն դադարում
Հունգարիայում բողոքի ալիքը չի նվազում: Բուդապեշտում հավաքված հազարավոր ցուցարարներ բողոքում են այսպես կոչված`«ստրկության մասին օրենքի» դեմ, որը ստորագրել է նախագահը վերջերս: Այդ օրենքով նախատեսված փոփոխությունները թույլ են տալիս գործատուներին բարձրացնել աշխատանքային ժամերի թիվը 250-ից 400-ից մինչեւ մեկ տարի ժամկետով եւ այդ աշխատավարձի վճարումը հետաձգել մինչեւ երեք տարի:Նշենք, որ զանգվածային ցույցերը սկսվել են դեկտեմբերի 12-ին Հունգարիայում,…