զարգացում
Սիսիան-Քաջարան ճանապարհային Նախագիծը թափ է հավաքում պետական սեփականության հայտարարմամբ
Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր 4) դեկտեմբերի 27-ին զգալի առաջընթաց գրանցեց կառավարության կողմից Սյունիքի մարզի որոշ տարածքների համար պետական սեփականության հայտարարմամբ։ Այս որոշումը հիմք է ստեղծում Սիսիանը Քաջարանին միացնող կարևոր 60 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման համար, որը կոչված է կտրուկ բարելավել երկրի տրանսպորտային ցանցը։ Այս հավակնոտ նախագիծը ներառում է 60 կիլոմետր երկարությամբ, 11.1 մետր…
Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ…
Աննախադեպ պետական աջակցություն ֆուտբոլի զարգացմանը. 2,5 մլրդ դրամ 4 նոր դպրոցի կառուցման համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի,…
Երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից. Պուտինը՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի,…
Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև…
Արտակ Դավթյանը և Հասան Կալոևը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր
Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության և ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։ ՊՆ-ն պատրաստ է իր սպառազինությունը համալրել տեղական արտադրության ԱԹՍ-ներով. ԲՏԱ նախարար…
Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ
Օգոստոսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «ՀՀ վարչապետ, Հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության…
Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք է հարուցել․ դատախազություն
Օգոստոսի 5-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք է հարուցել։ «Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ…
Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորին արդյունավետ՝ նոր մոտեցումներով. Դումանյան
Հուլիսի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն…
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացմանը վերաբերող հարցեր
Հուլիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի և Եվրասիական զարգացման բանկի Երևանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ քննարկել է Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման հարցը և այդ համատեքստում Եվրասիական զարգացման…
Տելեկոմ Արմենիան նոր էջ է բացում երկրում կապի զարգացման պատմության մեջ
«Տելեկոմ Արմենիան», որպես Հայաստանի առաջին կապի ընկերության ժառանգորդ, կրկին նոր էջ է բացում երկրում կապի զարգացման պատմության մեջ: «Կառուցվող ցանցը նոր որակ ու փարձառություն կբերի մեր բաժանորդներին և կտա արագության գրեթե անսահման աճի հնարավորություն»,- ասվում է միջոցառման Facebook-ի էջում։
Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից
Հաստատվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»: Տնտեսավարողների առաջարկությամբ ծրագրում ներառվել են հետևյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերը՝ ▪️ ծնեբեկ ▪️ պրասասոխ ▪️ ռուկոլա ▪️ բրյուսելյան կաղամբ ▪️ պեկինյան կաղամբ ▪️ կոլրաբի ▪️ գանգրակաղամբ ▪️ ցուկինի և պատիսոն ▪️ քաղցր եգիպտացորեն։ Ինտենսիվ…
Կառավարությունը հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
Գործադիրը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Ըստ հիմնավորման՝ նորացված չափորոշիչները կնպաստեն կանոնակարգված քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատմանը: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված…
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ. ուղեղային նոր կենտրոն
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո: Նոր համակարգով նախատեսվում է՝ Կրթության…
Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն…