զբոսաշրջիկներ
Հուլիսի 7-ից Դուբայը զբոսաշրջիկների համար բացում է սահմանները
Gulf News-ը, վկայակոչելով Դուբայի Գերագույն ճգնաժամային և բնական աղետների կառավարման հանձնաժողովին, հայտնում է, որ Դուբայը վերականգնում է զբոսաշրջիկներին ընդունելը: Երկիրը զբոսաշրջիկներ կընդունի հուլիսի 7-ից: Բոլոր այցելուները պետք է ենթարկվեն սահմանված պահանջներին, որոնց զբոսաշրջիկները պետք է ծանոթանան ինքնուրույն: Միջազգային զբոսաշրջիկները Դուբայի օդանավակայանում պետք է լրացնեն ձևաթուղթ այն մասին, թե ինչ առողջական վիճակում են այդ պահին: Պարտադիր…
Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար
Ekhokavkaza.com-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի։ «Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի…
Զբոսաշրջիկներին կրկին թույլատրել են այցելել Կոլիզեում
Կոլիզեումի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է եղել: Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը։ Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել։ Միևնույն ժամանակ, համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։ Հունիսի սկզբին, Կոլիզեումից բացի, նաև թույլատրելի…
Իսպանիան հուլիսից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ Իսպանիան հուլիսից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար: Վարչապետը նշել է, որ երկիրը երաշխավորում է զբոսաշրջիկների և տեղացի այցելուների անվտանգությունը: «Ինչպես գիտեք, Իսպանիա տարեկան գալիս է ավելի քան 80 մլն զբոսաշրջիկ։ Ես հայտարարում եմ, որ հուլիսից Իսպանիան կրկին կբացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար՝ անվտանգության պահպանման պայմանով։ Արտասահմանցի զբոսաշրջիկները նույնպես կարող…
Չինաստանում զբոսաշրջիկները արդեն կարող են այցելել 3.770 զբոսաշրջային վայր
Չինաստանում գործող Trip.com Group զբոսաշրջային խոշոր գործակալությունը հայտնում է, որ երկրում շուրջ 3.770 զբոսաշրջային վայրեր վերսկսել են աշխատանքները։ Չինաստանի տարբեր նահանգներից արդեն շատ զբոսաշրջիկներ տոմսեր են ամրագրել առաջիկա Աշխատանքի միջազգային օրվա համար: Բացի այդ Չինաստանում անվճար մուտքով բազմաթիվ մշակութային վայրեր այցելելու համար նույնպես առցանց-ամրագրում է պահանջվում: Առցանց ամրագարման շնորհիվ գործակալությունը փորձում է խուսափել մարդկանց կուտակումներից…
Էյֆելյան աշտարակը փակ է սպասվող փոթորիկի պատճառով
Էյֆելյան աշտարակը մոտեցող «Սիարա» փոթորիկի պատճառով փակ է զբոսաշրջիկների այցելությունների համար։ Այս մասին նշված է աշարակի Twitter-ի պաշտոնական էջում։ Հուշահամալիրը փակվել է ուժգին քամու պատճառով՝ որպես նախազգուշական միջոց: Ենթադրվում էր, որ «Սիարա» փոթորիկը կհասնի Բելգիա և Ֆրանսիա փետրվարի 9-ի երեկոյան: Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ երկրի 35 դեպարտամենտներում:
Հայաստանը 2019թ. զբոսաշրջիկների թվի ամենամեծ աճ արձանագրած երկրների ցանկում է
Միացյալ ազգերի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը ներկայացրել է վիճակագրական ամենաթարմ տվյալները, ըստ որոնց՝ անցած տարի օտարերկրյա ճանապարհորդություն է կատարել 1,5 մլրդ մարդ, ինչը 4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Համաձայն զեկույցի՝ Ֆրանսիան շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ թվով զբոսաշրջիկներ ընդունող երկիրը (մեկ տարում՝ ավելի քան 90 մլն մարդ): Նրան 83,8 մլն զբոսաշրջիկ ցուցանիշով հաջորդում է Իսպանիան: Ինչ…
Երևանում տուրիստական մեծ հոսք ենք սպասում․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է. «Շատ շուտով եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևանում։ Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու հյուրերին։ Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայանն է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են զբոսաշրջիկները մեր երկրի մասին։ Այսօր այցելեցի Զվարթնոց,…
Հայաստանը՝ ամենախոստումնալից զբոսաշրջային ուղղություն 2020-ին․ Financial Times
Կազմվել է 2020 թվականի ամենախոստումնալից զբոսաշրջային ուղղությունների թոփ հնգյակը։ Հեղինակները Financial Times հեղինակավոր հազմակերպության մասնագետներն են։ Առաջին տեղում Հայաստանն է։ Թոփ հնգյակում են նաև Չադը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Թուրքիան։ Ինչպես նշվում է www.ft.com կայքում, Հայաստանի ուղղությամբ ամրագրված տոմսերի քանակը՝ անցած տարվա համեմատ աճել է 100%-ով։ Որպես կարևոր հանգամանք՝ կայքն ընդգծում է այն, որ Ryanair-ը,…
Վենետիկում ջրի մակարդակը դարձյալ բարձրացել է
Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել է նորմայից: Այս մասին տեղեկացնում են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները: Ջրով է ծածկվել փողոցների մեծ մասը․ զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները հարկադրված են քայլել վերնահարթակներով: Հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում էր. փորձագետները կանխատեսել էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչև 150 սանտիմետրի նշագիծ: Վենետիկում խոշոր հեղեղում տեղի ունեցավ…
Հայաստանը Condé Nast Traveler-ի՝ 2020-ի զբոսաշրջային ուղղությունների ցանկում է
CNtraveler.com կայքը խորհուրդ է տալիս 2020թ. այցելել Հայաստան: Հեղինակավոր պարբերականը կազմել է հաջորդ տարի այցելելու համար լավագույն 20 վայրերի ցանկը: Դրանում ընդգրկել է նաև Հայաստանն ու բացատել՝ ինչու: Պարբերականը ներկայացրել է երկրում ժամանակակից ճոխ կառույցների ու ժամանցի վայրերի, դարերի պատմություն ունեցող հուշարձանների ու գեղեցիկ բնության համադրությունը: Նշել է, որ Երևանում՝ վարդագույն քաղաքում, կան ինչպես խորհրդային…
Թուրքիա այցելած ռուսաստանցիների թիվը ռեկորդային է այս տարի
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը հասել Է 6,7 միլիոնի։ Սա բացարձակ ռեկորդ Է եւ 16,9 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին վկայում են վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել Է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։ Հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա է այցելել 40,7 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 14,3…
Կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում
Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղևորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում․ նրանք քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին: Այս մասին հաղորդում է El Periodico-ն: Տարագոնայի նավահանգիստը նոյեմբերի 2-ին փակվել էր տուրիստական տարեշրջանի ավարտվելու հետևանքով: Բայց այն բանից հետո, երբ նավի 311 ուղևորներ ցանկացել են հայտնվել քաղաքում, նավի աշխատակիցներն շտապ կարգով պատրաստվել են…
Վրաստանում կարողացել են լուծել ռուս զբոսաշրջիների թվի նվազումից առաջացած խնդիրը
Վրաստանը այլ երկրներից եկող զբոսաշրջիկների թվի աճի հաշվին փոխհատուցել է ռուս զբոսաշրջիկների արտահոսքը երկրից։ Այս մասին հայտնում է երկրկի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Վարչության փոխանցմամբ՝ Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6 %-ով՝ համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: «Զբոսաշրջության ազգային վարչությունը ակտիվ շուկայավարման արշավ է իրականացրել ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, ներառյալ Մերձբալթյան երկրները, Պարսից ծոցի…
Ճապոնիան զգուշացնում է մոտեցող թայֆունի մասին․ չվերթներ են հետաձգվել
Ճապոնիայի իշխանությունները երկրում գտնվող զբոսաշրջիկներին զգուշացրել են «Հագիբիս» թայֆունի մոտենալու մասին: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի Հանրային հեռուստատեսությունը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, զբոսաշրջիկներին թայֆունի մասին օտար լեզուներով անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում շուրջօրյա գործող թեժ գիծը: Արտերկրից ժամանած հյուրերի համար իրազեկումն իրականացվում է նաև հավելվածի միջոցով, որը գործում է սոցիալական ցանցերում՝ օտար լեզուներով: Ճապոնիայում այժմ օտարերկրյա…