զբոսաշրջիկներ
Իսպանիայի հայտնի ամառանոցը զբոսաշրջիկների «սև ցուցակ» կկազմի
Իսպանական հանրահայտ Բենիդորմ ամառանոցը ծրագրում է արգելել այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք անտեսում են հանրային վարվելաձևի կանոնները։ Այս մասին տեղեկացնում է АТОР-ը։ Բենիդորմում այս ամառ բոլոր կարգազանցներին, որոնց վատ վարքը կգրանցվի հյուրանոցներում, բարերում, դիսկոտեկներում և լողափերին, կմտցնեն «սև ցուցակ»։ Փորձագետների խոսքով՝ նման վարքով հիմնականում աչքի են ընկնում երիտասարդ բրիտանացիները, որոնք գրեթե ամեն շաբաթ դառնում են քրեական…
NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ
NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ։ Զբոսաշրջիկներ ուղարկելու հնարավորությունը նախատեսված է գործակալության 2020 ֆինանսական տարվա բյուջեով։ Ավելի վաղ զբոսաշրջիկներ ՄՏԿ ուղարկում էր Ռուսաստանը։ SpaceX ընկերությունը NASA պատվերով մշակել է առաջին օդաչուավոր Crew Dragon նավը։ Այն նախատեսված է տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու և Երկիր վերադարձնելու համար: Հաղորդում է Ռիա Նովոստին:
Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը
Հունաստանում առաջին դայվինգ պարկ է բացվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրում։ Այս մասին հայտնում է Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարությունը: Նշվում է, որ պարկի համար Պելոպոնեսի արևելքում՝ Հարավային Կինուրիա նահանգում առանձնացվել է ծովային շրջան: Նրա մակերեսը 1 704 քառակուսի մետր է Արկադիա նահանգի Օրմոս Թիրոսում՝ Արգոլիդի ծոցի առափնյա գյուղում: Դայվինգ պարկի կառավարումը փոխանցվել է տեղական…
Իտալիայում հայ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել
Մայիսի 22-ի առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 09:00, Երևանի ժամանակով 11:00-ին, Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել: Զոհվել է 1 մարդ, ևս 19 տուժել են: Դեպքը տեղի է ունեցել Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին: «Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: Բացառված չէ, որ…
Էյֆելյան աշտարակը անորոշ ժամանակով փակվել է
Էյֆելյան աշտարակը փակ է. տղամարդը փորձել է երկրորդ հարկից բարձրանալ աշտարակ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Գործակալության տեղեկություններով՝ այժմ աշտարակը շրջափակված է ոստիկանության կողմից, զբոսաշրջիկներին տարհանել են: «Աշտարակը փակ է անորոշ ժամկետով: Երկար հերթերից խուսափելու համար այցելուներին խորհուրդ ենք տալիս տեղափոխել այցի օրը»,- ասվում է աշտարակի թվիթերյան էջում:
«Էրեբունի-Երևան» երգը՝ զբոսաշրջիկների կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում զբոսաշրջիկները «Զվարթնոց» օդանավակայանի սրահում կատարում են «Էրեբունի-Երևան» սիրված երգը։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 5.2 տոկոսով
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 18 հազար 31-ով: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները: 2019-ի հունվար-մարտին Հայաստան են ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկներ՝ 5.2 տոկոսով ավել նախորդ տարվա նույն ժամանակի 346 հազար 458-ից: Իսկ այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել են 317 հազար 891 զբոսաշրջիկներ:…
Տեսարժան վայրեր, որ հիասթափեցրել են զբոսաշրջիկներին
Լեոնարդո դա Վինչիի` Փարիզի Լուվր թանգարանում ցուցադրվող «Մոնա Լիզա» նկարը գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժանությունների ցուցակը։ Այն կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Այս մասին հայտնել է News.sky.com-ը: Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին, որը սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի…
Հվ․ Կորեան զբոսաշրջիկների համար բացում է ԿԺԴՀ սահմանին Միացյալ անվտանգության գոտին
Մայիսի 1-ից Հարավային Կորեայի իշխանությունները զբոսաշրջիկների համար հասանելի կդարձնեն Հյուսիսային Կորեայի սահմանին Փհանմունջոմ անցակետում Միացյալ անվտանգության գոտի այցելությունը: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Տուրիստական այս ուղղությունը 2018 թվականի հոկտեմբերից փակ էր կողմնակի անձանց այցելությունների համար, երբ Հյուսիսն ու Հարավն այնտեղ ականազերծման աշխատանքներ էին կատարում և ըստ սեպտեմբերին ստորագրված ռազմական լարվածության նվազեցման…
Հազարավոր զբոսաշրջիկներ լքում են Շրի Լանկան
Օտարերկրյա զբոսաշրջիկները զանգվածաբար հեռանում են Շրի Լանկայից, որտեղ մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով պետության տուրիստական ճյուղի ներկայացուցիչների: Շրի Լանկայի Զբոսաշրջության զարգացման բյուրոյի ղեկավար Կիշու Գոմեսի խոսքով՝ «կղզուց հեռացողների ստույգ թվաքանակը հայտնի չէ, բայց հաշիվը, հավանաբար, հազարներով է չափվում»: Այդ կապակցությամբ կղզի-պետության նախարարների կաբինետի անդամները հանդիպում…
Եվրամիությունը արտոնություններ կտրամադրի վիզային լավ պատմություն ունեցող զբոսաշրջիկներին
Եվրամիության խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը՝ պարզեցնել վիզային լավ պատմություն ունեցողներին շենգենյան վիզաներ տրամադրելը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալի հաղորդագրությանը։ Խորհրդարանականների հայտարարության համաձայն՝ այժմ ճանապարհորդները կկարողանան իրենց վիզաների հայտերը ներկայացնել նախատեսվող ուղևորությունից կես տարի առաջ՝ ընթացիկ երեք ամսվա փոխարեն։ Այնտեղ, որտեղ դա հնարավոր է, զբոսաշրջիկները կլրացնեն ու կստորագրեն իրենց հայտերը էլեկտրոնային տարբերակով։…
Չինաստանում ավտոբուս է այրվել․ կան զոհեր
Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել Հունան նահանգի Չանդե քաղաքի մայրուղու վրա։ Ինչպես նշվում է, կատարվածի պատճառներն անհայտ են, ավտոբուսը հանկարծակի է բռնկվել։ Պատահարի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են։ РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել է ընդհանուր առմամբ 56 մարդ, այդ…
Ամստերդամում կխստացվի քաղաքի կենտրոնում միջոցառումների անցկացման կարգը
Ամստերդամի իշխանությունները խստացրել են միջոցառումների անցկացման կարգը քաղաքի կենտրոնում. նոր որոշումների համաձայն՝ Դե Վալեն շրջանը, որը հայտնի է որպես կարմիր լապտերների թաղամաս, այլևս չի կարող լինել զբոսաշրջիկների էքսկուրսիայի վայր: Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։ Քաղաքապետարանի պաշտոնյաների կարծիքով՝ քաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների խմբերի բացակայությունը թույլ կտա թաղամասն ավելի հանգիստ դարձնել։ Տեղի իշխանությունները նաև կարծում են, որ…
Թուրքիայում գերմանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի` արտասահմանից ժամանող զբոսաշրջիկների հնարավոր ձերբակալության մասին հայտարարությունից հետո կտրուկ նվազել է Գերմանիայից Թուրքիա հանգստի նպատակով ուղևորությունների թիվը. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը: Գերմանիան օրեր առաջ` Սոյլուի հայտարարությունից հետո, իր քաղաքացիներին զգուշացրել էր, որ Թուրքիա կատարելիք այցերի ժամանակ հնարավոր են ձերբակալություններ, ինչից հետո այս շաբաթ մեծ անկում է նկատվել զբոսաշրջության ոլորտում:…
ՌԴ զբոսաշրջիկների համար Հայաստանն առաջատարների ցանկում է
Հայտնի է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղղությունների լավագույն տասնյակը: Tourprom տեղեկատվական խմբի փոխանցմամբ՝ նման վիճակագրություն է ներկայացրել Skyscanner սերվիսը: Ցանկը, որում ընդգրկված է 30 երկիր, կողմնորոշիչ է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Հիմքում 2 շաբաթով 2 մեծահասակ անձանց ուղեւորության մանրամասն հաշվարկն է՝ երկկողմ թռիչքի, հյուրանոցում կամ վարձակալած տանը բնակության, սրճարաններում եւ ռեստորաններում սնվելու գները, ինչպես նաեւ տրանսպորտի…