զբոսաշրջիկներ
Շարմ էլ Շեյխը կպարսպապատվի
Եգիպտական Շարմ էլ Շեյխ առողջավայրը կպարսպապատվի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ «Նախագիծը կօգնի Շարմ էլ Շեյխին վերադարձնել կորսված զբոսաշրջային եկամուտները»,-ասել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդան։ Քաղաքի բնակիչները կարծում են, որ այդ պատը միայն կնյարդայնացնի զբոսաշրջիկներին և հազիվ թե պաշտպանի նրանց ահաբեկիչներից։ Քաղաքում արդեն իսկ կան անցակետեր և տեսախցիկներ՝ անվտանգության ապահովման համար, պատը, ըստ…
Չինաստանում արկածախնդիր զբոսաշրջիկի «ջանքերով» կախովի կամուրջ է փլուզվել
Չինաստանի Գուանդուն նահանգում կախովի կամուրջ է փլուզվել։ Դեպքի պահին կամրջի վրա են գտնվել 6 զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկների խումբն անցնում էր ջրամբարի վրայով ձգվող կամրջով։ Ճանապարհի կեսին զբոսաշրջիկներից մեկը սկսել է ցատկոտել և թափահարել կոնստրուկցիան, ինչի հետևանքով այն քանդվել է։ Զբոսաշրջիկները չեն տուժել, քանի…
2018-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով. Արտակ Մանուկյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «ՎԿ-ի տվյալներով` 2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով։ Այնուհանդերձ, մեր հիմնական խնդիրը պետք է լինի, ոչ միայն քանակական աճը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող միջին եկամտի աճը, ինչի համար առանցքային է, օրինակ, մեկ զբոսաշրջիկի ՀՀ-ում մնալու միջին տևողության աճը, նրան…
Իտալիայում սելֆիի համար «վարձակալությամբ երիտասարդներ» են առաջարկում
Իտալական զբոսաշրջային գործակալությունները Հռոմ այցելող միայնակ աղջիկ զբոսաշրջիկների համար նոր յուրօրինակ ծառայություն են առաջարկում. «բարետես երիտասարդի» վարձույթ՝ նրա հետ գեղեցիկ սելֆի անելու նպատակով, Instagram-ում և Facebook-ում տեղադրելու համար, հաղորդում է MTV-ն: Roma Experience-ի առաջարկած նոր ծառայությունը վարձույթով «ընկեր» տրամադրելուց բացի ընդգրկում է նաև աղջկա հետ մեկօրա էքսկուրսիա Հռոմի և Վատիկանի ամենառոմանտիկ տեսարժան վայրերով և լավագույն…
Գուդաուրիում բացվել է տարածաշրջանի ամենաերկար ճոպանուղին
Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում բացվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 7,5 կմ երկարությամբ Կոբի-Գուդաուրի ճոպանուղին: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Մամուկա Բախտաձեն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բախտաձեի խոսքերով՝ ճոպանուղու կառուցումը պատմական նշանակության եզակի նախագիծ է, որը թույլ է տալիս Կոբիի, Գուդաուրիի և Ստեփանծմինդայի՝ որպես մեկ զբոսաշրջային կլաստերի զարգացումը: Վարչապետի հավաստմամբ` վերջին 6 տարիների ընթացքում…
Աշխարհի ամենաշատ լուսանկարվող տուրիստական վայրերը
Ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերի վարկանիշը գլխավորել է ՝ Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Յոկոհաման (Ճապոնիա), երրորդը՝ Մգահինգա գորիլաների ազգային բնայգին (Ուգանդա), չորրորդը՝ Բադեն-Բադենը (Գերմանիա), հինգերորդը՝ Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Ցուցակում նաեւ տեղ են գտել Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե), Վադի-Ռամ ազգային բնայգին (Հորդանան), Հարիս կղզին (Շոտլանդիա) եւ ուրիշներ: Վարկանիշը…
Ամանորի օրերին մի շարք թանգարաններ բաց են լինելու
ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2019 թվականի հունվարի 3-5-ին աշխատելու են մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ։ Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում. ◆ Հայաստանի պատմության թանգարան, ◆ Հայաստանի ազգային պատկերասրահ, ◆ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,…
Ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է՝-Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով: Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել: #ՀարստացեքԵվՀարստացրեք Նշենք,…
Մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա
Պիզայի հանրահայտ աշտարակի թեքությունը գնալով քչանում է: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, փորձագիտական դիտորդական խմբի տվյալներով՝ 57 մետր բարձրությամբ աշտարակը վերջին 20 տարում ուղղվել է 4 սմ-ով: 1990-ին հուշարձանը 800 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել է զբոսաշրջիկների համար. մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին հատվածը ուղղահայաց դիրքից թեքվել էր 4.5 մետրով: 1993-2001…