զբոսաշրջություն
Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը աճել Է հինգ անգամ
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնում է, որ երկիր այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 403,7 տոկոսով: Հիշեցնենք, որ վրաստանում կորոնավիրուսային…
Ինչ նպատակներ ունի Էյր Արաբիան․ հաճախ տրվող հարցերին տրվել են պատասխաններ
Հուլիսի 22-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հիշեցնում են, որ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև…
Հայկական 3 գյուղեր կներկայացվեն ՄԱԿ-ի «Լավագույն զբոսաշրջային գյուղ» ծրագրին
ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նախաձեռնությամբ իրականացվող «Լավագույն զբոսաշրջային գյուղ» ծրագրին Հայաստանից ներկայացվող թեկնածու երեք գյուղի անունները պարզ կլինեն հուլիսի ընթացքում: Գյուղերի ընտրության համար Զբոսաշրջության կոմիտեի կողմից հայտերի հավաքագրման գործընթացն արդեն ավարտվել է, այժմ դրանց ուսումնասիրման փուլն է: Armenpress-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ ստացվել է…
Ինչո՞ւ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին․ Փալյանը՝ թուրք նախարարին
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել են ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2 մ խորությամբ փոս է արվել: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է գանձագողերի…
Գեղհովիտում կկառուցվի ոռոգման ներքին ցանց՝ 1 139 գծամետր ընդհանուր երկարությամբ
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ներքին ցանց՝ 1 139 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնից` ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 817 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 20 միլիոն 871 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ…
ԵՄ երկրներ կթույլատրվի միայն պատվաստում անցած անձանց մուտքը
Ամառային հանգստի սեզոնի մեկնարկին Բրյուսելում ԵՄ երկրների միջև ճանապարհորդությունները հեշտացնելու մասին որոշում է կայացվել: ԵՄ երկրների կառավարությունները կթույլատրեն այն զբոսաշրջիկների մուտքը,որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են: Որոշումը ԵՄ վավերացրել է, մայիսի 20-ին: Յուրաքանչյուր երրորդ երկիր պետք է ԵՄ երկրների քաղաքացիների մուտքի թույլտվություն տա, տվյալ եվրոպական երկիր ճանապարհորդությունների թույլտվության դիմաց:
Հայաստանն ու Վրաստանը ակտիվ շփումների մեջ են ցամաքային սահմանի վերաբացման նպատակով. ԱԳՆ
Հայաստանն ու Վրաստանը ակտիվ շփումների մեջ են ցամաքային սահմանի վերաբացման նպատակով, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Արտգործնախարարության լրատվական ծառայությունից՝ հրաժարվելով, սակայն, նշել որևէ ժամկետ, թե ուղևորահոսքի համար մոտ մեկ տարի փակված հայ-վրացական ցամաքային սահմանը երբ կբացվի։ Ի տարբերություն ուղևորափոխադրումների՝ հայ-վրացական ու հայ-իրանական ցամաքային սահմանով բեռնափոխադրումները անխափան իրականացվել են կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման…
Կանխատեսում ենք տուրիզմի 319 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ․ Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց տուրիզմի սպասվող աճի մասին։ Նա ասաց, որ նախորդ տարվա նկատմամբ կանխատեսում են 319 տոկոս աճ։ Քերոբյանի նշեց, որ նախորդ տարի մարտին մենք զբոսաշրջիկ չենք ունեցել, բայց այս տարվա մարտին արդեն ունենք իրանցիների մեծ խումբ։ Ըստ նախարարի՝ ապրիլին էլ շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից ծրագրում են մտներ…
Հայաստանը՝ ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում
Մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են 20 զբոսաշրջային ընկերություններ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ մեկ…
Հայաստանը կմասնակցի ATM Dubai 2021 ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով ապահովելու է Հայաստանի պետական տաղավարով մասնակցությունը ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին, որը հանդիսանում է ներգնա և արտագնա զբոսաշրջության առաջատարը միջին արևելքում։ 27 տարիների ընթացքում ամենամյա ցուցահանդեսի՝ Դուբայի Աշխարհի առևտրային կենտրոնի (World Trade Center) մեկ հարկի տակ բազմաթիվ այցելուներին և…
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Սուսաննա Սաֆարյանը ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից», – ասվում է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքից։
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակցություն կտրամադրվի զբոսաշրջության ոլորտին
ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։ Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող…
Կան բիզնեսներ, որոնք փակվել են կորոնավիրուսի տարածման շրջանում․ նախարար
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ զբոսաշրջության ոլորտի բիզնեսներին։ Նրա խոսքով՝ կան բիզնեսներ, որոնք փակվել են կորոնավիրուսի տարածան շրջանում։ Զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են 90 տոկոսով ու կազմակերպությունները եկամուտներ չեն ստանում։ Խաչատրյանը հույս հայտնեց, որ աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն ու բիզնեսները կվերադառնան իրենց բնականոն գործունեության։ Նախարարը կանխատեսեց, որ դա…
Կառավարությունը կաջակցի զբոսաշրջության ոլորտին
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ ճգնաժամը մեծ վնաս է հասցրել հատկապես զբոսաշրջության ոլորտին ու նրա հետ առնչվող ծառայությունների բնագավառին։ Նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որն աջակցություն է տրամադրելու զբոսաշրջության ոլորտին։ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերջին ամիսների տվյալները վկայում են, որ նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն…














