Զեյթուն
Սեպտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի: «Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին Կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի…
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Այս անգամ հերթը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանինն էր։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի Facebook-ի էջում լուսանկար է տեղադրվել, որին կից գրված է․ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/posts/2876842519204007
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի երեւանցիներ, Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ…
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»…
Երևանում կրկին կոտրել են կանգառի ապակիները։ Այս մասին հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ «Կրկին կանգառ են ջարդել` այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է Facebook-ի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ մեկ գիշերում 5 կանգառ էին վնասել։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/2797725566993525
Այսօր` օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Նախարարի խոսքով՝ այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Facebook-ում: Քաղաքապետը հայտնում է, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով: «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է…
Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն…
Հայաստանի ազգային գրադարանում շուտով ուրուգվայական գրականության անկյուն կբացվի: Այս մասին տեղեկանում ենք գրադարանից: Համատեղ նախաձեռնությունը գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը քննարկեցին վերջինիս գրադարան կատարած աշխատանքայինայցի շրջանակում: Ուրուգվայցի գրողների ստեղծագործությունները գրադարանին նվիրելու պատրաստակամություն հայտնելով՝ հյուպատոսը նշեց, որ գործակցությունն ավելի ընդգրկուն ու բազմաշերտ կարող է լինել: Քննարկվեցին նաև համատեղ թարգմանական…