զենիթահրթիռային համակարգեր
ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ S-400-ի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Թուրքիայի հետ կնքել S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ Թուրքիային մատակարարելու պայմանագիր։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը և նշել, որ Թուրքիայի հետ այս հարցով բանակցությունները արդեն եզրափակիչ փուլ են հասել։
Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը «S-400» համակարգերի ձեռքբերման կապակցությամբ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Ֆուաթ Օքթայը նշել է, որ Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է S-400-ի հարցում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Թուրքիան անկախ երկիր է և իր պաշտպանությանը վերաբերող որոշումներն ինքն է կայացնում: Թուրքիան ունեցել է ՀՕՊ համակարգերի կարիք, կնքել է պայմանագիր ու…
Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին C-400-ներ գնելու հարցում
Թուրքիան չի փոխի իր որոշումը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հարցում՝ անկախ նրանից, թե ինչ կասի ԱՄՆ-ը։ Այս մասին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ոչ մի քայլ հետ С-400 գնելու հարցում չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է Patriot-ին, եթե ԱՄՆ-ը մեզ լավ պայմաններ առաջարկի, մենք բաց կլինենք նրանց համար», –…
С-400-ի պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի գնումը կարող է հանգեցնել առաջադեմ տեխնոլոգիաների տրամադրումը դադարեցնելուն, F-35 կործանիչների ստեղծման ծրագրում նրա մասնակցության չեղարկման և պատժամիջոցների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Մենք Թուրքիային հասկացրել ենք տվել, որ շատ լուրջ անհանգստություն ունենք՝ կապված ռուսական С-400 հրթիռային համալիրների ձեռքբերման…
Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպես հատնի է, ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից։ Էրդողանը բացատրելով, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց «S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը, ասել է. «Անցյալում, երբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը…
Ռուսաստանից նշել են Թուրքիային C-400-ների մատակարարման ժամկետը
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Коммерсантъ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանը Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի աշնանը: «Պատվերների պորտֆելն այսօր գերազանվում է 1 միլիարդ ռուբլին, 2017 թվականին, ինչպես ձեզ հայտնի է, ստորագրվել է C-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Երկու անգամ մենք փոփոխել են ժամկետները: Այն 2019 թվականի աշնան անպայման կյանքի կկոչվի»,-ասել…