զենք-զինամթերք
Հայտնաբերվել է ապօրինի պահվող ինքնաձիգ և դիպուկահար հրացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետևողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Օրերս Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն կատարեցին։ Հայտնաբերվեցին 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը…
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. կա ձերբակալված
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացան։ Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց։ Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝…
Զոլաքար գյուղի բնակիչը Կամավոր ինքնաշեն հրացան ու փամփուշտ է հանձնել ոստիկանություն
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 19.20-ին, Զոլաքար գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար հարմարեցված ինքնաշեն հրացան և նույն տրամաչափի 2 փամփուշտ։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Վերիշեն գյուղի բնակիչը զենք-զինամթերք է գտել և ներկայացրել ոստիկանություն
«Զինանոց-2019» և «Նայոմնիկ» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, ժամը 11.15-ին, բաժին է ներկայացել Վերիշեն գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, 1 սվին-դանակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 156 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 13 փամփուշտ ու հայտնել, որ դրանք…
Պտղունք գյուղի բնակչուհին կամավոր զենք-զինամթերք է հանձնել
«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 2-ին, ժամը 16.00-ին, Պտղունք գյուղի մի բնակչուհի կամովին հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 69 փամփուշտ, անհայտ տեսակի նռնակ, պայթուցիչ, կարճեցված փողով հրացան և հայտարարել է, որ հայտնաբերել է նույն օրը տան խորդանոցում մաքրություն կատարելիս: Կինը հայտնել է նաև, որ իր համոզմամբ՝ զենք-զինամթերքը պատկանել…
Կինը կամավոր Քանաքեռ-Զեյթունի բաժին է հանձնել մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։ Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ»…
Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 09.30-ին, Սարուխան գյուղի 37-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «Մաուզեր-725» տիպի, 5.6 մմ տրամաչափի ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, և 5.6 մմ տրամաչափի 17 փամփուշտ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 11.20-ին, Կարմիրգյուղ…
Հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքը
Ոստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 16.00-ին, 1968 թ. ծնված Սուրեն Շ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի ինքնաշեն հրացան՝ պահունակով (5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար), կարաբինի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ և 1 ծխագլանակ ու հայտնել, որ նշվածը նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գտել է իր առանձնատան…










