զենք

  • Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ

    Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ

    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

  • Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը

    Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը

    Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: Փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը. «Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության…

  • Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ուկրաինային ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել

    Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ուկրաինային ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել

    Եվրոպական Միությունն Ուկրաինային առնվազն 8 մլրդ եվրոյի զենք է տրամադրել: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Եվրամիությունն ու ԵՄ երկրները առնվազն 8 մլրդ եվրոյի չափով սպառազինություն են տրամադրել Կիևին, ինչը ԱՄՆ ջանքերի 45 տոկոսն է»,- ընդգծել է դիվանագետը: Բորելը…

  • Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին մամուլի հրապարակումները

    Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին մամուլի հրապարակումները

    Նիկոլ Փաշինյանը չի հերքում հնդկական մամուլում այս շաբաթ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը բավական մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի և զենք-զինամթերքի գնման պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ: Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: «Ես մեր հարցազրույցներում ասել եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի…

  • Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի. Փաշինյան

    Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի. Փաշինյան

    Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Երեկ հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն էին իրականացրել, և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես…

  • Հայաստանն ունի միջոցներ զենք ձեռք բերելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ տրամադրել այն. Փաշինյան

    Հայաստանն ունի միջոցներ զենք ձեռք բերելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ տրամադրել այն. Փաշինյան

    Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ անհրաժեշտ պաշտպանական զենք ձեռք բերելու։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, զենքի ձեռքբերումը բաղկացած է 4 բաղադրիչից՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ «Առաջին դեպքում խնդիրներ չկան, սակայն դրանք կան քաղաքական իմաստով։ Կան երկրներ, որոնք պատրաստ չեն մեզ զենք վաճառել. Կան մարդիկ, ովքեր…

  • Զենքից կրակոց է արձակվել բնապահպան Թեհմինե Ենոքյանի բնակարանի վրա. հրկիզել են տան մուտքի դուռը

    Զենքից կրակոց է արձակվել բնապահպան Թեհմինե Ենոքյանի բնակարանի վրա. հրկիզել են տան մուտքի դուռը

    Բնապահպան, լրագրող Թեհմինե Ենոքյանն իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել հանցագործության մասին։ Ըստ Թեհմինեի, արդեն երկորդր անգամն է, որ զենքի գործադրմամբ հարձակում են կատարում իր բնակարանի վրա՝ կրակ արձակելով տան պատուհանին։ Մեկ անգամ էլ հրկիցել են տան դուռը։ Ոստիկանությունն այդ արարքները որակել է գույքի վնասում, սակայն, ըստ Ենոքյանի, դրանք մահափորձեր են։ Նա պահանջում է, որ…

  • Գյումրիում խուզարկության արդյունքում մեքենայից հայտնաբերվել են զենք ու թմրամիջոց

    Գյումրիում խուզարկության արդյունքում մեքենայից հայտնաբերվել են զենք ու թմրամիջոց

    Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է: Հայտնաբերվել է 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Անօրինական թմրաշրջանառության դեմք է արձանագրվել Մեղրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը…

  • Ավստրալիան ծանր հրետանի ու զինամթերք կուղարկի Ուկրաինա

    Ավստրալիան ծանր հրետանի ու զինամթերք կուղարկի Ուկրաինա

    Ավստրալիայից տեղեկացնում են, որ երկրի կառավարությունը պատրաստվում է նոր սպառազինություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին տեղեկանում ենք ABC Broadcasting Corporation-ից։ Նշվում է, որ նոր ռազմական փաթեթ է պատրաստվում, որի շրջանակներում Ուկրաինային է տրամադրվելու 19,1 միլիոն դոլարին համարժեք ծանր հրետանի ու զինամթերք։ Ըստ աղբյուրի՝ Ավստրալիան սրանով Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ծավալները կհասցնի 161,6 միլիոն դոլարի։

  • ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային․ Կոբրինեց

    ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային․ Կոբրինեց

    ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը: Ընդամենը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո բարձր պատրաստության վիճակում գտնվում է 40 հազար զինվորական: «Էլ ավելի տագնապալի Է Ուկրաինա ՆԱՏՕ-ի երկրների ռազմական մատակարարումները: Նրանք կրակի հետ են խաղում»,- ասել է նա։

  • Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

    Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել։ Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ Զելենսկին նշել է, որ քայլի պատճառը Ուկրաինային աջակելուց հրաժարումն է։ Խոսքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ու Ուկրաինային զենքով չօգնելու մասին է, որոնց միջոցով Վրաստանը չեզոք է մնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ժողովրդի…

  • Քադիրովը Մարիուպոլ է տարել իր 14-ամյա որդուն (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Քադիրովը Մարիուպոլ է տարել իր 14-ամյա որդուն (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ուկրաինական Մարիուպոլ է տարել իր 14-ամյա որդուն՝ Ադամին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Քադիրովի տղան երևում է տեսանյութերում, որտեղ Չեչնիայի ղեկավարը ռազմական հագուստ ու զենք կրող երեխայի հետ շրջում է հոսպիտալներով։ Նշենք, որ Մարիուպոլում ծանր մարտեր են ընթանում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև։

  • Ռուսական Բելգորոդ մարզում պայթյուններ են գրանցվել

    Ռուսական Բելգորոդ մարզում պայթյուններ են գրանցվել

    Ռուսական Բելգորոդ մարզում, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից ոչ այդքան հեռու, պայթյուններ են որոտացել։ Այս մասին գրում է RIA-ն։ Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Կռասնի Օկտյաբր բնակավայրի շրջանում։ Մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը գրել է, որ պայթյունը մարդկային գործոնի արդյունք է։ Նրա խոսքով՝ բնակավայրից զոհեր կամ վիրավորներ չկան։ Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին,…

  • Ունի՞ ԱՄՆ-ն կենսաբանական կամ քիմիական զենք Եվրոպայում․ հարցին անդրադարձել է Բայդենը

    Ունի՞ ԱՄՆ-ն կենսաբանական կամ քիմիական զենք Եվրոպայում․ հարցին անդրադարձել է Բայդենը

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է հնչող հայտարարություններին, թե ԱՄՆ-ն Եվրոպայում կենսաբանական կամ քիմիական զենքեր ունի։ Նրա խոսքերը փոխանցում է BBC-ն։ Բայդենը նշել է, որ այդ պնդումները պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ ինքը երաշխավորում է, որ նման բան չկա։ Անդրադառնալով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի պնդումներին, Բայդենն ասել է, որ ըստ ՌԴ-ի՝ Ուկրաինան կենսաբանական…

  • Սինգապուրը արգելեց մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան

    Սինգապուրը արգելեց մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան

    Սինգապուրի իշխանությունները արգելել են երկրից դեպի Ռուսաստան ռազմական ապրանքների մատակարարումը։ Այս մասին ասվում է Սինգապուրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ մատակարարման արգելք է սահմանվել նաև էլեկտրոնիկայի, համակարգիչների, հեռահաղորդակցության և տեղեկատվական անվտանգության երկակի նշանակության ապրանքների վրա։ Հաղորդագրությունում ասվում է, որ արգելքները սահմանվել են այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են Ռուսաստանի կողմից որպես զենք օգտագործվել կամ էլ…