Զիդան
Ռոնալդուն ցանկանում է Ալ Նասրի ղեկին տեսնել Զիդանին
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է սաուդյան ակումբի ղեկավարությանը` Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու խնդրանքով, հաղորդում է OK Diario-ն։ Ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստը կարծում է, որ թիմը խնդիրներ ունի գլխավոր մարզչի հետ։ Նրա կարծիքով՝ այս պաշտոնի լավագույն թեկնածուն կլիներ Զիդանը, ում գլխավորությամբ «Ռեալում» երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան։ Այս պահին սաուդյան…
Մբապեն կգերազանցի բոլորին․ Զիդան
«Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։ «Մբապեն հիմա այստեղ է: Նա կմնա պատմության մեջ։ Կարծում եմ, որ Մբապեն կգերազանցի բոլորին»,- ասել է Զիդանը Telefoot հեռուստաալիքի վավերագրական ֆիլմում, որը նվիրված է 25-ամյա հարձակվողին։ Հունիսի 3-ին մադրիդյան ակումբը հայտարարել էր հարձակվողի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին։ Հունիսի 30-ին ավարտվում է…
Երազում եմ, որ Զիդանը գլխավորի Բավարիան․ Մատեուս
Լոթար Մատեուսը ցանկանում է Զինեդին Զիդանին տեսնել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենյան ակումբը չի կարողացել պայմանավորվել Թոմաս Տուխելի հետ համագործակցության շարունակության շուրջ։ «Ես դեռ երազում եմ Զինեդին Զիդանի մասին։ Համաշխարհային ֆուտբոլի աստղ, ինչպիսին Խաբի Ալոնսոն է. Նման բնավորությամբ մարզիչը կարող էր համապատասխանել «Բավարիային»: Տեսնել նրան կոստյումով «Ալիանց Արենայում», արդեն…
Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Ռեալը
Զինեդին Զիդանը չի բացառում, որ երրորդ անգամ կդառնա Մադրիդի «Ռեալի» մարզիչը։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ մարզիչը բաց է ոչ միայն Ֆրանսիայի հավաքականի, այլ նաև Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մարսելի» հետ աշխատելու համար։ «Ռեալ» վերադառնալու համար անհրաժեշտ, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշակի զիջումների գնալ։ Զիդանը պատրաստ է գլխավորել նաև «Մարսելը», եթե ակումբը առաջընթաց գրանցի…
Անգլիական ակումբը հետաքրքրված է Զիդանի ծառայություններով
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Տոտենհեմը», հայտնում է Fichajes-ը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ «սերուցքայինների» նախկին մարզիչը կաշխատի Ֆրանսիայի հավաքականում, սակայն ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը նոր պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Զիդանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և Բրազիլիայի հավաքականը, սակայն «Տոտենհեմը» ևս սկսել է հետաքրքրվել ֆրանսիացու ծառայություններով, քանի որ…
Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեին Զինեդին Զիդանի մասին խոսքերի համար։ Զիդանը համարվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու, սակայն թիմի ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգեց պայմանագիրը։ Մեկնաբանելով Զիդանի հնարավոր նշանակումը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Լե Գրեն ասել է, որ իրեն դա չի հետաքրքրում։ Ավելին, այն…
Էնրիկեն և Զիդանը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդներն են
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հիմնական հավակնորդներն են: Այս մասին հայտնում է A Bola-ն: Աղբյուրի փոխանցմամբ, այս պաշտոնի հիմնական հավակնորդը եղել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը, սակայն, մերժել է այդ առաջարկը: Վերջին 8 տարիների ընթացքում Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր Ֆերնանդու…
Վաճառել Նեյմարին, նշանակել Զիդանին և պայմանագիր կնքել Քեյնի հետ. Մբապեի պահանջները ՊՍԺ-ին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում պատրաստ է մնալ փարիզյան ակումբում: Այս մասին հայտնում է OK Diario-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն ՊՍԺ-ից կարող է հեռանալ կա՛մ հաջորդ ամառ, կա՛մ 2024 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Որպեսզի սա տեղի չունենա, ֆուտբոլիստն իր պահանջներն է ներկայացրել: Առաջինը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի վաճառքն է: Ակումբը…
Չավին գերազանցել է Զիդանի ռեկորդը
«Բարսելոնան» Լա լիգայի 7-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Հանդիպման միակ գոլը խփել է Ռոբերտ Լևանդովսկին։ Կատալոնական ակումբն արդեն 18 արտագնա խաղ անպարտելի է Չավիի գլխավորությամբ։ «Բարսելոնան» 13 հաղթանակ է տարել և 5 ոչ-ոքի գրանցել։ Չավին գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի ցուցանիշը։ Մադրիդյան ակումբը ֆրանսիացու գլխավորությամբ 2016 թվականին անպարտելի էր արտագնա…
Զիդանը շարունակում է մերժել Մանչեսթեր Յունայթեդի առաջարկները
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները: Այս մասին հայտնել է Cuatro-ն: Մանկունիական ակումբը ֆրանսիացի մասնագետին ակումբի ղեկն ստանձնելու արդեն երրորդ առաջարկն է կատարել, սակայն նորից մերժում է ստացել: Ըստ աղբյուրի՝ Զիդանը հրաժարվել է ակումբը գլխավորելուց անգլերենի վատ իմացության պատճառով: 49-ամյա Զիդանի որոշման վրա ազդել է նաև կինը, որը…
Զիդանը հեռացավ Ռեալից
Զինեդին Զիդանը թողել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ֆրանսիացի մասնագետը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո արդեն հեռացել էր «Ռեալից» 2018-ին, բայց 2019-ի մարտին նա կրկին գլխավորեց մադրիդյան թիմը։ Այս մրցաշրջանում Արքայական ակումբը Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զիդանի փոխարեն «Ռեալը» կարող է գլխավորել իտալացի Մասիմիլիանո…
Ես առանց Զիդանի չեմ պատկերացնում Ռեալը․ Բենզեմա
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Զիդանի՝ «Ռեալում» ապագայի մասին. Բենզեման ասել է, որ պատճառ չկա Զիդանի հեռանալու համար։ «Զիդանը չի գնա, կտեսնե՛ք: Ես առանց նրա չեմ պատկերացնում «Ռեալը»: Զիդանն ինձ հետ միշտ անկեղծ է: Մենք «անկեղծ» հարաբերություններ ունենք: Անկախ իրավիճակից, նա ինձ հետ կիսվում է: Նա շատ «ուղիղ» է խոսում ինձ հետ՝ թե մարզումների,…
Մոտ ապագայում հայտնի կդառնա Զիդանի ապագան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով որոշում կկայացնի մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Զիդանը մյուս շաբաթ կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Զիդանը Պերեսին կտեղեկացնի՝ մյուս մրցաշրջանում մնում է թիմում, թե ոչ։ Զիդանն ուզում է ավարտել Իսպանիայի առաջնությունը, և հետո միայն իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։ Այս մասին տեղեկանում…