զինած ուժեր
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով Տավուշի մարզում սահմանազատումների մասին տարածված լուրերին Facebook-ում գրառում է կատարել որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։ Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ…
Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։ «Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,-…
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ…
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրել է. Ընթացիկ վիճակագրություն Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում…