Զինուժ
ՀՕՊ ուժերը ոչնչացրել են օդային թիրախները․ Զինուժն ամփոփել է բանակային շաբաթը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Զինուժ» մեդիան ամփոփել է անցած շաբաթ տեղի ունեցած բանակային իրադարձությունները։ Հաղորդման մեջ խոսվում է իրականացված վարժանքից, որի ընթացքում կիրառվել է մարտական հրաձգություն՝ ժամանակակից սպառնալիքները հաշվի առնելով, արձակված հրթիռներից, որոնցով խոցվել են թիրախները, Ինչպես նաև պահեստազորայինների մարտական հերթապահությունից։ Տեսանյութում կտեսնեք նաև ռեպորտաժ հատուկ ջոկատայինների հրամանատարի մասին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում անմահացած հրամանատարի մասին։
Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են, օրեր անց զինծառայության կմեկնեն պահեստազորայինների հաջորդ հերթափոխը։ Պահեստազորայինների հավաքներին մասնակցում են բոլորը. տնօրեն, ենթակա, պաշտոնյա և բանվոր` խտրականություն չկա։ «Զինուժ մեդիա»-ն տեսանյութ է հրապարակել։
Մեկնարկել են պահեստազորի եռամսյա հավաքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մեկնարկել են պահեստազորի եռամսյա վարժական հավաքները։ Սրա վերաբերյալ տեսանյութ է պատրաստել «Զինուժ» մեդիան։ «Հզորացնենք բանակը ոչ թե խոսքով, այլ գործով», – ասվում է տեսանյութում։
Գիտությունների ազգային ակադեմիան պահանջում է կառավարության հրաժարականը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է. 1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,…
Հատուկ ռեպորտաժ հատուկ նշանակության նվիրյալների մասին. ներկայացնում է «Զինուժը» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հակառակորդը շարունակում է հարձակման փորձերը, շարունակվում է նաև թշնամուն ոչնչացնելու հայկական առաքելությունը: Օպերատիվ իրադրությունն Արցախում անփոփոխ է: Նոյեմբերի 5-ը հայ հետախույզի օրն է: Հատուկ ռեպորտաժ հատուկ նշանակության նվիրյալների մասին: Եվ «Զինուժի» ռեպորտաժի գեղեցկուհին: Արփի Բեկյանը սպասում է առաջնագիծ մեկնելու իր հերթին:
Հայրենական պատերազմ, օր 37-րդ. «Զինուժի» Հատուկ թողարկումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայրենական պատերազմ, օր 37-րդ. Պաշտպանության բանակի երկու հանգուցային դիրքի ուղղությամբ հարձակվող ադրբեջանական ստորաբաժանումները ոչնչացվել են։ Շահումյանցի կամավորականներն էլ մերձամարտում ջախջախել են թուրք հատուկ ջոկատը։ Նոր փաստեր Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներով Ադրբեջանի կռվելու մասին. հիմա ինչպես է «ֆեյք նյուզ» եզրույթը կրկնող Ալիևը խաբելու միջազգային հանրությանը։ Կամավորականների վերապատրաստման գործընթացը չի դադարում. պահեստազորայիններն օր առաջ շտապում են միանալ…
Պատերազմի 24-րդ օրը. «Զինուժի» Հատուկ թողարկումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պատերազմի 24-րդ օրը. թեժ մարտեր՝ հյուսիսում և հարավում։ Դժոխքում հայտնված ադրբեջանական զորքը մեծ կորուստներով նահանջել է։ Արցախի հյուսիսային սահմանները հուսալի ձեռքերում են. «Զինուժի» հատուկ անդրադարձը Օմարի լեռնանցքի ժամապահների մասին: Եվ կիսատ թողած գործն ավարտին հասցնելու կամքով. ապաքինվող զինվորները շտապում են միանալ զինակիցներին և միասին կռել հաղթանակը:
Զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ: Տեսանյութը ներկայացրել է «Զինուժ» մեդիան։
Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ում գտնվող մարտական տեխնիկա․ ՊՆ
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ…
Հաղթելու ենք․ ՊՆ-ի նոր տեսանյութը
ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել՝ վերանգրելով այն՝ «Հաղթելու ենք»։
Պատերազմի 12-րդ օրվա քրոնիկոնը․ ներկայացնում է Զինուժը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դիպուկ կրակ, գրագետ մարտավարություն. Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաղթական քայլերով շարժվում են առաջ. Պատերազմի 12-րդ օրվա քրոնիկոնը փաստերով, տեսանյութերով և արցախյան մարտերի ու մարտիկների բացառիկ կադրերով:
Մերօրյա Արցախյան պատերազմի և հերոս տղերքի սխրանքների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Ադրբեջանական զինուժի զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստները փաստերով ու տեսանյութերով։ Պատմության նոր շրջափուլի հերոսները. Հատուկ ռեպորտաժ Արցախից մերօրյա Արցախյան պատերազմի և հերոս տղերքի սխրանքների մասին: Եվ կրկին արցախյան տրամադրությունների մասին, երբ Հայրենիքը վտանգի մեջ Է ազգը բանակ է մեկ բռունցք դարձած. Անվախ, մարտնչող ու անպարտելի։
Թուրքական զինուժի այս գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացվել է ստորև․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել…
Հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է հերթական նկարահանումները արցախյան ռազմաճակատից։