Զոհրաբ Մնացականյան
ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշել Ալիևին ու Էրդողանին․ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։ Նախարարի հետ Շիֆը խոսել է Ադրբեջանի ու Թուրքիայի մահաբեր ագրեսիայի, ինչպես նաև հրադադարի ապահովման ջանքերի մասին։ Կոնգրեսականն իր գրառման վերջնամասում ընդդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումները Ալիևի ու Էրդողանի վրա՝ պատերազմին վերջ դնելու…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ հայկական համայնքային ներկայացուցիչների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի…
Թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը․ Մնացականյանը՝ CNN-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ն։ Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել.…
Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին…
ԱՄՆ դեսպանատունը՝ Պոմպեոյի հետ Մնացականյանի ու Բայրամովի հանդիպումների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․ «Պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Այսօր մայրաքաղաք Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունները դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև շեշտեց հակամարտության կարգավորման նպատակով Հելսինկյան…
Սանձազերծված պատերազմի հետևանքով արդեն 90 հազար արցախցիներ տեղահանվել են․ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Atlantic Council-ում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը ու դրա հետևանքով արդեն 90 հազար արցախցիներ տեղահանվել են։ ԱԳ նախարարը հայտնել է, որ Արցախի բնակավայրերն ամեն օր հարձակման, հրթիռակոծման ու ռմբակոծման են ենթարկվում։ Նա ընդգծել է, որ հրթիռակոծվում են նաև հոսպիտալներ ու…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության և ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության…
Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին, որը ներկայացնում ենք ստորև․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց…
Ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ․ ՀՀ ԱԳ նախարար
Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին: Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն…
Հայտնի է, թե երբ է Պոմպեոն հանդիպելու Մնացականյանին
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ԱՄՆ-ից հայտնում են, որ Բայրամովի հետ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:30-ին, իսկ Մնացականյանի հետ հանդիպումը 18:30-ին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Մնացականյանի այցն ԱՄՆ մեկնարկեց․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157182726457434?__cft__%5B0%5D=AZUulj8t8FQgUrODoctTeBLgFTKUhaBrepj1EgDQmz7tjrRMb4BUV3u98j-QDpeTibVWtfrSykPDpHljElIYv2EwMqoMg2PPcbQ2i-2TW7IaUf3Lx_G3B8s35SJKMlkt-KI&__tn__=%2CO%2CP-R
Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում…
Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրեջանի արտգործնախարարների հետ
Հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հայտնի է, որ հանդիպումը պայմանավորված է վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիևի ու Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի հետ հեռախոսային շփումների զարգացման հետ: Հայտնի է, որ բանակցությունների…
Մնացականյանը կարճատև այցով Մոսկվայում է
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է։ «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում»։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157178704307434?__cft__%5B0%5D=AZXk_2l6eYHvr9NFL8gA_3ArumC-j9i5pukJx9LGQY6GV3LhClsh-UTuIv-Cu50cnHIt7mqIRkSBCW3DYl-6vIJcakrDEho59dWzCwfknvHLS96mxxMKWW2-SK_65afZdQQ&__tn__=%2CO%2CP-R













