Զոհրաբ Մնացականյան
Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում. անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ ներդնել. Մնացականյան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը սկսելու արարողակարգի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվելու է իրավիճակի զարգացմանը, որն իրական սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգությանը։ Նախարարն ընդգծեց, որ գլխավոր ուշադրությունը հատկացվելու է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակին։ «Այն, ինչի հետ մեր հայրենակիցները բախվել են Լեռնային…
Մնացականյանը Մոսկվայում այցելեց Անհայտ զինվորի գերեզմանին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին»։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157163021827434?__cft__%5B0%5D=AZXgFPOzvlKIn2-fvR2tgKja6yjrhNTp22lqykfvx3dUr8BKJPqWxgv5phnUzyiGxNFlDNQ0ltyVIG486iR6pXD8Xx48WssDi71smcVpWBHl9sheH_p0OS9S6FUbk90YCJk&__tn__=%2CO%2CP-R
Մնացականյանը Մոսկվա այցը մեկնարկեց
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որին կից գրել է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157163008272434?__cft__%5B0%5D=AZW3K-ekz2Daru7ot8ZYV-78e_sXQz6UHlcp3q0csRGFgyvsUZLFS-pphGGlE3NARFW80brDQ1V1KMqeatiKH5pyIXnlYQTrPjrYZFEDiKAw4rdf3-LBmwAJ1nwMlTJ8nQw&__tn__=%2CO%2CP-R
Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ-ի հասցեին․ ՀՀ ԱԳՆ
Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։ «Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։…
Վարչապետն ԱԺ խորհրդի անդամների հետ քննարկել է արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝…
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի մասին պայմանավորվածություններին: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստ»-ից, որը վկայակոչում է Ռուսաստանի արտգործնախարարությանը:
Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը. ԱԳՆ-ի հայտարարությունը
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարե Facebook-ում, որում ասվում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը…
Ոմանք փորձ են անում հայկական կողմի համար փրկիչներ հորինելու․ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արևմուտքի կողմից եկող պրոհայկական հայտարարություններն ու սփյուռքի արևմտյան հատվածի գործուն մասնակցությունը խիստ կերպով անհանգստացրել է որոշ շրջանակների։ Սա շատ խորքային պահ է՝ հատկապես, երբ Զոհրաբ Մնացականյանը երեկվա ճեպազրույցի ժամանակ հստակ կերպով նշեց Ֆրանսիայի ու ԱՄՆ շատ մեծ դերակատարության մասին, և որ ամենակարևորն է՝ պահեց դիվանգիտական բալանսը Ռուսաստանի ու…
Զոհրաբ Մնացականյանն արդեն վերադարձել է Երևան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն վերադարձել է Երևան: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո որոշվեց այսօր ժամը 12:00-ին հրադադար հայտարարել մարդասիրական նպատակներով՝ գերիների, այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: https://www.facebook.com/photo.php?fbid=10157158446552434&set=p.10157158446552434&type=3
Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն․ Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած բանակցությունները, որոնք ավարտվել են այսօր վաղ առավոտյան եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բանակցությունները «չափազանց բարդ» է որակել: Նախարարն ասել է, որ հայկական կողմի համար կարեւոր էր «վերջ դնել այս ագրեսիային, որն առանձնահատուկ էր նրանով, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի և…
Այսօր՝ ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունը․ «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով…
Մեկնարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/804568150379114
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ «ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։ Հայաստանի և…
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/804353440400585?__cft__%5B0%5D=AZUFiPdhHwGLc38TQIr-6AKMRR3LI0iFXsuGaNN8Gkvl6ABCh_laQyms2H8vHngef4QbPSEdV0hlEZ8bjrg71ZDD2wCW7S1k8ZH6likGIJhOFTDG_q-k3m-62kSXxXnKHE8B5RL76TtZvUjIzjQygvrYxz8VE7RD6CVjDsPff3-2Dt9XYxoqx6l3YlFfpPyY1ussjNrpoa0pANLrG878GplgtHnrUcmWz5F8PDws8IlO1Q&__tn__=%2CO%2CP-R
Լավրով-Մնացականյան հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հոկտեմբերի 11-13-ը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, սակայն նրանց ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակը: «Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի…












