զորամաս

  • Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

    Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003 թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

  • Ստուգումներ են անցկացվում մարտական հենակետերում

    Ստուգումներ են անցկացվում մարտական հենակետերում

    Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։

  • Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի հափշտակության համար

    Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի հափշտակության համար

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի…

  • Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

    Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

    Հունիսի 9-ին N զորամասի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, օդային նշանակետերի հայտնաբերման, ուղեկցման և պայմանական թիրախների խոցման հմտությունները, անցկացվել են ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:

  • Մայիսի 23-ից 26-ն անցկացվել են ճամբարային հավաքներ

    Մայիսի 23-ից 26-ն անցկացվել են ճամբարային հավաքներ

    N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ից 26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։

  • Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

    Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

    N զորամիավորման հրաձգարանում մայիսի 25-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ստուգվել են տարբեր ստորաբաժանումների զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։    

  • Ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

    Ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

    N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 20-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ըստ զորավարժության սցենարի՝ հրաձգային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման և այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու կենդանի ուժը։

  • Մեղրիի ռուսական զորամասում կրակային զորավարժություններ են․ Համայնքապետարան

    Մեղրիի ռուսական զորամասում կրակային զորավարժություններ են․ Համայնքապետարան

    Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում են Մեղրիի համայնքապետարանից։ Նշվում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մարտի 31-ը։ Համայնքապետարանից հորդորում են՝ կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:

  • Նորակոչիկների գումարտակի հրամանատարը ինքնակամ լքել է մարտադաշտը․ գործն ուղարկվել է դատարան

    Նորակոչիկների գումարտակի հրամանատարը ինքնակամ լքել է մարտադաշտը․ գործն ուղարկվել է դատարան

    Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն, հանդիսանալով նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի…

  • Զորամասում դպրոցականներ են հյուրընկալվել

    Զորամասում դպրոցականներ են հյուրընկալվել

    N զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտները: Այս մասին տեղեկանում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ Նշվում է, որ դպրոցականները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային, հետևել նորակոչիկների հետ անցկացվող պարապմունքներին, հանդես եկել համերգային ծրագրով։ Ըստ աղբյուրի՝ բանակ-հասարակություն…

  • Պապիկյանը շրջայց է կատարել զորամասերով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Պապիկյանը շրջայց է կատարել զորամասերով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ՝ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք 8 հայ գերիների վերադարձի լուրը հաստատվեց․ միջնորդել են Մակրոնն ու Միշելը «Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների,…

  • Զինված ուժերում ցուցադրական մարտավարական զորավարժություն է անցկացվել

    Զինված ուժերում ցուցադրական մարտավարական զորավարժություն է անցկացվել

    N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ այսօր՝ հունվարի 24-ին․ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ Զինվորական կարգապահությունն ու դրա բարելավման ուղիները․ խորհրդակցություն ՊՆ-ում «Զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։ Ըստ զորավարժության պլանի, անձնակազմն անցել…

  • Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել

    Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել

    Ախալքալաքի զորամասում ծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է ստամոքսի խոցի վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Jnews-ը։ Սարգիսը Ջավախքի Փոկա գյուղից էր։ Նա վիրահատության է ենթարկվել նոյեմբերի 11-ին ու դուրս է գրվել հիվանդանոցից նոյեմբերի 16-ին։ Հաջորդ օրը բժիշկները նրան պահանջել են վերադառնալ հիվանդանոց, իսկ արդեն մյուս օրը՝ նոյեմբերի 18-ին, հիվանդանոցից զանգահարել են Սարգիսի ընտանիքի անդամներին…

  • Զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ. ՊՆ

    Զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ. ՊՆ

    Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնելէ , որ N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում երթևեկության կանոններ կփոխվեն Անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՊՆ «Ստուգվել են անձնակազմի՝ մարտավարական, դժվարին իրավիճակներում առաջադրված մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև կրակի տարբեր տեսակների կիրառման կարողությունները»,- ասված է…

  • Մոմավառություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին

    Մոմավառություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին

    Սեպտեմբերի 27-ի երեկոյան N զորամիավորման զորամասերում անցկացվել են մոմավառության երթեր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ սահմանների շուրջ ապառազմանականացված գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկը՝ ԵԽԽՎ բանաձևում Զինծառայողները երդվել են մշտապես վառ պահել զինակից ընկերների անմահ հիշատակը։