զորամաս
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողը բազմաբեկոր վնասվածք է ստացել. ՔԿ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է…
N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հատնել է, որ N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի համալիր մարզումները Մասնագիտական մարզումներ զորամասերից մեկում «Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,-…
Ստուգումներ զորամասերում և մարտական հենակետերում
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը: Մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:
Զորամասի սպաները այցելել են դպրոցներ
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիտելիքի օրը 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպաները բանակ-դպրոց կապն ամրապնդելու, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու նպատակով այցելել են դպրոցներ: Նշենք, որ նրանք դպրոց են ուղեկցել իրենց զոհված ծառայակիցների երեխաներին և «Արիության դասեր» անցկացրել աշակերտների հետ:
Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել զորամասերում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների…
Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են
Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Նշվում է, որ զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նշվում է, որ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ
Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Նախնական տեղեկություններով՝ դիվերսիա չէ․ ՊՆ-ն արձագանքել է շրջանառվող տեղեկությանը ՊՆ նախարարը հանձնարարել է էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը «Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական…
Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Օգոստոսի 18-ին պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Նշվում է, որ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և…
Մարտավարաշարային պարապմունքներ զորամասերից մեկում
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։ Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ Ադրբեջանցիներն կրակել են Արավուսի ուղղությամբ. ՄԻՊ Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ զորամասը մարտական պատրաստականության…
Երդման հանդիսավոր արարողություն զորամասերից մեկում
Օգոստոսի 2-ին ՀՀ օաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ հուլիսի 31-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Հակառակորդը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է հակառակորդի ԱԹՍ-ների՝ ՀՀ տարածք մուտքի փորձերը Նշվում է, որ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել…
Մասնագիտական պարապմունքներ զորամասերից մեկում
Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում ։ «2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 21-ից 22-ը կապի դասակի զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել է ինչպես կապի դասական, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը խնդիրների կատարման ընթացքում։ Պարապմունքների ավարտին զինծառայողները ստուգարք են հանձնել»,-ասվում է հաղորդագրության…
Ներկայացվել են 4-րդ զորամիավորման զորամասերում կատարված աշխատանքները
Երեկ՝ հուլիսի 15-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զորամասերում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու առկա խնդիրները: Ըստ աղբյուրի՝ Զորամիավորման հրամանատար Ա. Բուդաղյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ զորամիավորումում առկա է առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ…
Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ-ն լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՊՆ-ից հայտնում են, որ մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են։ Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով հուլիսի 14-ից կորել է կապը երկու զինծառայողների հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ…
Շարային ստուգատես զորամասերից մեկում
Հուլիսի -ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ»։ Ադրբեջանի ՊՆ֊ն կրկին ապատեղեկատվություն է…















