Զվաթրնոց
Զվարթնոց օդանավակայանում COVID-19-ի ՊՇՌ նմուշառում է կատարվում
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր: Հայաստան ժամանելուն պես ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:…
ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը՝ ավելի քան 2.5կգ ափիոն: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացու անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին:…