Զվարթնոց օդանավակայան
Զվարթնոց օդանավակայանն ականապատված լինելու վերաբերյալ ահազանգ է ստացել
Մայիսի 18-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ Ռոսիա մոլի տարածքում պայթուցիկի առկայության մասին ահազանգ է ստացվել Մետրոնոմ, Ռոսիա մոլ, այժմ էլ՝ Մեգամոլ․ կրկին ահազանգ՝ ռումբի առկայության մասին «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական…
ԱԻՆ-ը Զվարթնոց օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը: Ռումբի առկայության մասին ահազանգել է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը: Աննա Բաղդասարյանը հայտնեց, որ օդանավակայան են մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակրավորներ, կինոլոգներ, հոգեբաններ և հատուկ փրկարարական ջոկատներ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ-ը հավելյալ մանրամասներ կներկայացնի…
Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, հոկտեմբերի 29-ին Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով: «Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանությունը ծառահատման դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ճանապարհային ոստիկանությունը…
Հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Գագիկ Հ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 17-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր…
Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Զվարթնոց օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Շայան Զ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 19-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կիբերհանցագործության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն…
ԱԱԾ-ն հայտանբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և…
Wizz Air-ը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա-Երևան երթուղով
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից։ Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Չվերթերի, տոմսերի հետ…
2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 6 տոկոսով
2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով: 2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր: 2019 թվականի դեկտեմբեր…
Մոտ 2 միլիոն դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում
Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական…
Իջևանի և Տավուշի բաժինների պետերն ազատվել են աշխատանքից․ Օսիպյանը կադրային փոփոխություններ է կատարել
Լրատվամիջոցների հետ զրույցում ոտիկանությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ են ուղարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանը, Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը և Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։ Միևնույն ժամանակ, ոստիկանապետը Տավուշի բաժնի նոր պետ է նշանակել Արմեն Անտոնյանին, Իսկ Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակել Կարեն…
Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի մաքրուհին սրահից թևնոց է գողացել․ նրան բերման են ենթարկել
Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում…
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Արտակ Ե.-ն, որը 2012թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 305 հոդվածի (թմրանյութի ապօրինի շրջանառություն) մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ…
«Զվարթնոց» օդանավակայանից տաքսու վարորդները տեղափոխվել են ոստիկանական բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար: Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ: Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին…
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 30-ին, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ռոման Օ.-ն, որը մայիսի 7-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլգոգրադ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 288.1 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ…