Էդգար Ստեփանյան
Ինչ կարողացել ենք, արել ենք․ Արմեն Գյոզալյան
Հոլանդիայի Ապելդորն քաղաքում հոկտեմբերի 16-21-ը տեղի է ունեցել հեծանվասպորտի Եվրոպայի առաջնութունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը 17-րդ տեղն է գրավել սկրետչ մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ամփոփեց Ստեփանյանի ելույթը: «Էդգարի ձեռքի վնասվածքից հետո կարճ ժամանակ էր անցել, ուստի ինչ կարողացել ենք, արել ենք: Սկրետչ մրցաձևում 23 մասնակցիների մեջ գրավեց…
Եվրոպական խաղեր․ Էդգար Ստեփանյանը սկրետչում 16-րդն էր
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպական խաղերին մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով, հունիսի 27-ին հանդես եկավ սկրետչ մրցաձևում։ Էդգարը մի քանի անգամ առաջատարի դիրքում էր, սակայն վերջին շրջաններում թուլացավ և զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը։ Հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը ևս մեկ մեկնարկ ունի հունիսի 28-ին։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Էդգար Ստեփանյանը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին,…
Եվրոպական խաղեր․ Էդգար Ստեփանյանը չի մասնակցի խմբակային մրցավազքին
Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերում հեծանվորդ Էդգար Ստեփանյանը չի մասնկացի հունիսի 23-ին կայանալիք խմբակային մրցավազքին։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ Էդգար Ստեփանյանը բժշկի թույլտվությամբ ազատվել է խմբակային մրցավազքից և կմասնակցի միայն հեծանվահրապարակի մրցումներին։ Հիշեցնենք, որ այս խաղերին Էդգարը մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով։ Նա…
Մարզումների ժամանակ ցավեր զգում եմ, բայց չեմ մտածում ցավի մասին․ Հեծանվորդ Էդգար Ստեփանյան
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին՝ չնայած ձեռքի կոտրվածք ունի, հայտնում է Armsport-ը։ Էդգարը դաստակի երկու կոտրվածք է ստացել հունիսի 2-ին Մոսկվայում կայացած Գրան Պրիի ժամանակ: Հեծանվորդի ձեռքը մինչ օրս գիպսի մեջ է, սակայն նա կարողանում է մարզումներ անցկացնել հեծանվահրապակում: «Ձեռքս դեռ գիպսի մեջ է, մրցումներից առաջ կհանենք: Բժիշկ Դավիթ Մոսինյանը թեյպի միջոցով…
Չնայած կոտրվածքի՝ Էդգարը շարունակում է մարզվել․ Արմեն Գյոզալյան
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում կայացած Գրան պրիի ժամանակ ձեռքի կոտրված է ստացել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում Ստեփանյանի մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմեց մանրամասները: «Մոսկվայի մրցումների ժամանակ Էդգարը օմնյում ձևի խմբակային վազքին էր հասել: Բավական լավ արդյունք ուներ: Երկրորդ շրջանում բելառուս մարզիկի հեծանիվի շղթան պոկվեց: Էդգարն էլ այդ արագության տակ հազիվ կարողացավ ձեռքով մեղմել անկումը՝…
«Ճանապարհ դեպի Մինսկ». հեծանվորդ Էդգար Ստեփանյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը գրում է․ ՀԱՕԿ լրատվականը սկսում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ կներկայացնենք հունիսի 21-30-ը Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Էդգար Ստեփանյան Մարզաձեւը: Հեծանվասպորտ Ծնվել է: 01.01.1997 Ծննդավայրը: ք. Մասիս Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը: 2015 թվականի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ զբաղեցնելը (1…
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային «Գրան պրիի»
Ինչպես տեղեկացնում ՀԱՕԿ կայքը՝ Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանիշային «Գրան պրիի»: Ստեփանյանն իր ուժերը կչափի խմբակային վազք և օմնիում ձևերում: Նույն մրցաձևերում հայ մարզիկը հանդես կգա նաև հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»: Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7 կմասնակցի խմբակային վազք և օմնիում մրցաձևերի մրցմանը: