Էդմոն Մարուքյան

  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և…

  • Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

    Արմեն Սարգսյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 12-ին հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին և լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի…

  • Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

    Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

    ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և քվեարկությամբ ընդունվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը: »Մարդու իրավունքների եվրոպական դատարանում…

  • Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում է

    Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում է

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունն արդեն ԵԽԽՎ-ում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության…

  • Խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանեմ. Անի Սամսոնյան

    Խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանեմ. Անի Սամսոնյան

    Հունիսի 24-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը քննարկվող թեմայի հետ չառնչվող հարց բարձրացրեց. «Մասնավորապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել, մեջբերում եմ, փայլուն աշխատող կառավարությանը և քաղավիացիայի պետ սիրուն աղջկան: Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում…

  • Մի հատ սալյուտ խփեք դահլիճում, պարոն Մարուքյան. Արարատ Միրզոյան

    Մի հատ սալյուտ խփեք դահլիճում, պարոն Մարուքյան. Արարատ Միրզոյան

    Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքու, նախորդ օրը կիսատ քննարկված նախագծերից մեկի քննարկման ժամանակ դահլիճում աստիճանաբար աճեց աղմուկը: Ուստի, խորհրդարանի նախագահը ստիպված էր ընդհատել նախագիծը ներկայացնողի ելույթը։ Նա պատգամավորներին հորդորեց չաղմկել։ Դահլիճից հավանաբար հակադարձեցին, որ ինչ-որ բան են քննարկում, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ դահլիճից դուրս քննարկեն, ապա հավելեց. «Հա, դրսում…

  • Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` Վարչապետը, չի եկել ԱԺ. Էդմոն Մարուքյան

    Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` Վարչապետը, չի եկել ԱԺ. Էդմոն Մարուքյան

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` Վարչապետը, չի եկել ԱԺ…»: https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2764370706967972?__xts__[0]=68.ARA2dQVE6SPC6onBXNhBWzHEbBkQqZNutVPj94SNN348Lcd-sWxXCQXiZz702REDlkkOtbV3uNnYS6Lob5M0u5_LDZe125ewHvZ4kgWvswoSIXpn6IXHXlNGOeI8X2pH8KE843VdV0oCOTIqc7fCv6gJDL9SXSPXfLLQcbzZ5FpOhtB46IHcU8TVRmX5e27kkYWBFr0w3rvtvmGp4W88FLpF-9JeQnnEJL0aQCAudJhKx8HXY9BqSiHCXYob3lF9mUhuu_TpBpO0HjdNKG4XGroC40vPMKp6ZrHUTBrUMp2x0LvlBaxOF0wmC9YZEy3R4xZycniVI_fWxf0-BaS0Sw&__tn__=-R Նշենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:  

  • Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

    Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

    ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև Էդմոն Մարուքյանը: ՌԴ դեսպանի հետ քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի…

  • ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ պետւ և Ոստիկանության պետի պաշտոնները ներառել քաղաքական պաշտոնների անվանացանկում

    ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ պետւ և Ոստիկանության պետի պաշտոնները ներառել քաղաքական պաշտոնների անվանացանկում

    ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։…

  • Մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար. Մարուքյան

    Մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար. Մարուքյան

    ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թափուր տեղի համար իրենց կողմից թեկնածու չառաջադրելուն: «Սիրելի՛ քաղաքացիներ, Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու, և անգամ զրուցել մի շարք…

  • Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան

    Հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա։ «Ինձ համար ավելի մտահոգիչ է մասնակիցների ցածր թիվը։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց մեկ ձայնի արժեքը չեն արժևորում այնպես, ինչպես պետք է արժևորեն», – ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պնդում…

  • Պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն. Մարուքյանը՝ վեթինգի մասին

    Պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն. Մարուքյանը՝ վեթինգի մասին

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է վեթինգի վերաբերյալ նախատեսվող օրենքի նախագծի քննարկման հարցին: «Վեթինգի մասին Վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։ Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի…

  • Սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Մարուքյանը ԿԲ նախագահի բացակայության մասին

    Սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Մարուքյանը ԿԲ նախագահի բացակայության մասին

    Հունիսի 4-ին ԱԺ նիստի սկզբում, ԿԲ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Անդրադառնալով նրա բացակայության փաստին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և…

  • Ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար հարցումներ է անում. Էդմոն Մարուքյան

    Ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար հարցումներ է անում. Էդմոն Մարուքյան

    Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ արձագանքեց հնչող տեսակետներին, թե պատգամավորը կարող է հարցումն օգտագործել իր անձնական շահերի համար: «Ճիշտ կլինի՝ մենք մեր մասին խոսենք, ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար…

  • Պարոն Մարուքյան, մենակ թե եկեք այս ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորացնի էլի. Արարատ Միրզոյան

    Պարոն Մարուքյան, մենակ թե եկեք այս ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորացնի էլի. Արարատ Միրզոյան

    Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում մի քանի անգամ շեշտադրումներ արեց, որ նորընտիր պատգամավորները պետք է սովորեն՝ որն ինչպես անել: Ելույթի ավարտին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Շատ ուրախ ենք պարոն Մարուքյան, մենակ թե եկեք այս ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորացնի էլի, թե չէ, եթե այդպես շարունակվի, էնքան…