Էլ Կլասիկո
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Բարսելոնան փայլուն հաղթանակ տարավ Ռեալ Մադրիդի նկատմամբ՝ հաղթելով 5:2 հաշվով: Խաղը, որը կայացավ King Abdullah Sports City մարզադաշտում, ընդգծեց Բարսելոնայի վերածնունդը՝ Հանսի Ֆլիկի ղեկավարության ներքո: Մրցավեճը սկսվեց Ռեալ Մադրիդի արագ գոլով, որը խփեց Կիլիան Մբապպեն արդեն 5-րդ րոպեին: Սակայն Բարսելոնան արագորեն փոխեց խաղի ընթացքը՝ իր վրա վերցնելով հարձակողական նախաձեռնությունը: Լամին Յամալը 22-րդ…
Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» տանը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Թիմերի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են Էլ կլասիկոյի համար հայտացուցակները։ Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին։ 🚨 𝙎𝙌𝙐𝘼𝘿 𝙇𝙄𝙎𝙏 ! 🚨 #ElClásicoSom-hi, #Culers! 💙❤️ pic.twitter.com/cb6DjuKLv9 — FC Barcelona (@FCBarcelona) October 23, 2021 📋✅ ¡Nuestros convocados para #ElClásico! pic.twitter.com/m6tBzFnMeE — Real…
Օրերս կայացած Էլ Կլասիկոն բավական խնդրահարույց էր՝ մրցավարական գործողությունների տեսանկյունից․ Բրեյթուեյթի հետ կապված կասկածելի դեպքը, մրցավարի կողմից խաղի հ իմնական ժամանական ընդամենը 4 րոպե ավելացնելը և այլն։ Մրցավարի գործողություններից մասնավորապես դժգոհ էին մնացել «Բարսելոնայի» խաղացողներն ու երկրպագուները։ Այս ֆոնին՝ խաղից հետո, փոքրիկ խոսակցություն տեղի ունեցավ Ժերար Պիկեի ու Լուկա Մոդրիչի միջև։ Նախ Մոդրիչը տեսնելով բարկացած…
Marca-ի հաղորդմամբ` պարզ է, թե ով է սպասարկելու Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի Ռեալի ու Բարսելոնայի միջև կայանալիք խաղը։ Պաշտոնապես նշանակման մասին հայտարարվելու է վաղը: Աղբյուրի հաղորդմամբ` «Էլ կլասիկոն» կսպասարկի Մատեու Լաոսը, որը դատելու է նաև ՉԼ քառորդ եզրափակչի այսօր կայանալիք Բավարիա-ՊՍԺ հանդիպումը։ VAR-ի պատասխանատուն կլինի Սոտո Գրադոն։ Ռեալի ու Բարսելոնայի միջև խաղը նախապես պիտի սպասարկեր…
«Սևիլիայի» դեմ խաղում վնասվածք ստացած Ժերար Պիկեն ցանկանում է մասնակցել էլ-կլասիկոյին։ «Կփորձեմ վերականգնվել «Ռեալի» դեմ խաղի համար: Ես մտադիր եմ օրեցօր մարզավիճակ ձեռք բերել: Իհարկե, ես ուզում եմ խաղալ «Ռեալի» հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին կմեկնարկի «Ռեալ» Մադրիդ – «Բարսելոնա» հանդիպումը։ Էլ կլասիկոն կայանալու է Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում։ Կատալոնական ակումբն արդեն հրապարակել է «Ռեալի» դեմ խաղի համար հայտացուցակը։ 🦾🔵🔴 The squad for #ElClásico! pic.twitter.com/uMTjqL4A6V — FC Barcelona (@FCBarcelona) October 23, 2020
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հաստատել է, որ վերջին Էլ Կլասիկոյի ընթացքում իր ու «Բարսայի» պաշտպան Ժերար Պիկեի միջև լեզվակռիվ է եղել։ «Ես մտածում էի, որ նա եկել է ինձ վրա, բայց հետո ես նայեցի վիդեոն ու դա Պիկեն չէր, այլ Արտուրը», – Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Ժունիորը։ «Ահա, թե ինչու նա հարցրեց․ խելագարվե՞լ…
Մադրիդի «Ռեալը» հաղթանակ է տարել «Բարսելոնա»-ի նկատմամբ Լա Լիգայի 26-րդ տուրի տնային խաղում, որը տեղի է ունեցել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ ավարտվելով 2:0 հաշվով: Ինչպես հայտնում է MisterChip Twitter-յան էջը, «արքայական» ակումբը միանգամից մի քանի ցուցանիշ է թարմացրել կատալոնացիների հետ դիմակայություններում: Առաջին հերթին թիմը հավասարվել է «Բարսելոնայ»-ին կլասիկոներում տարած հաղթանակների քանակով (96): Ընդ որում, Իսպանիայի առաջնության…
Երբեմն ձախողվում ես. դա բնական է: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը՝ մեկնաբանելով Լա Լիգայի 26-րդ տուրի խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունը: «Նրանք իսկապես ճնշում էին գործադրում մեզ վրա: Մենք փորձում էինք արագ տեղափոխել գնդակը՝ ճնշումներից խուսափելու համար, բայց նման խաղացողների դեմ դա հեշտ չէր անել: Միաժամանակ հարձակվելն ու պաշտպանելը այնքան էլ հեշտ…
«Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը գոլի հեղինակ է դարձել երեկ տեղի ունեցած Էլ Կլասիկոյի ընթացքում։ Այս գոլի շնորհիվ նա 21-րդ դարում Իսպանիայի առաջնության շրջանակներում դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Էլ Կլասիկոյում: Վինիսիուսը դա արեց լինելով 19 տարեկան և 233 օրական: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին, որը 2007-ի մարտին գոլի հեղինակ էր…
Քիչ առաջ ավարտվեց Լա Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։ Խոսքը Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» դիմակայության մասին է։ Այս անգամ տան տերերը մադրիդցիներն էին։ Հանդիպման 70 րոպեները անցան գոլազուրկ, չնայած, որ թիմերը պարբերաբար վտանգավոր գրոհներ էին անցկացնում միմյանց դարպասներին։ Այդպիսի դրվագներից մեկում Տեր Շտեգենը ֆանտաստիկ ցատկով հեռացրեց Իսկոյի հարվածը։ Խաղի հաշիվը բացվեց 71-րդ րոպեին․ հաջողության հասավ…
Այսօ Լա Լիգայի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Գլխավոր մրցավարը Միգել Մատեու Լահոզն է։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 23:55-ին է։ Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը․ «Ռեալ»՝ 📋✅ ¡Nuestro XI inicial 🆚 @FCBarcelona_es! #ElClásico | #RMLiga pic.twitter.com/KeVRWg0uuO — Real Madrid C.F. (@realmadrid) March 1, 2020…
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն կմասնակցի Էլ Կլասիկոյին: Այս մասին հաղորդում է, Marca-ն: Այսօր տեղի ունեցած մարզումը Պիկեն անցկացրել է հիմնական խմբում, և նրա մասնակցությունը Էլ Կլասիկոյին այլևս կասկածի տակ չէ: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի պաշտպանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղում կոճի վնասվածք էր ստացել): «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մադրիդի…
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ խաղում «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել: 33-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել և փոխարինվել է: Կիրակի օրը «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում արտագնա հանդիպում կանցկացնի «Ռեալ»-ի հետ, և հնարավոր է, որ Պիկեն չհասցնի վերականգնվել մինչ այս հանդիպումը: Նշենք, որ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Լա լիգան հրապարակել է առաջիկա Էլ կլասիկոյի օրն ու ժամը։ Հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայի Պրիմերայի 26-րդ տուրի շրջանակում։ Ինչպես և հաղորդվել էր, «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը անցկացվելու է մարտի 1-ին՝ կիրակի օրը, և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։55-ին։ Առաջին շրջանի խաղում «Կամպ Նոու» մարզադաշտում գրանցվել է ոչ-ոքի՝ 0-0։ Ներկայումս…