էյֆելյան աշտարակ
Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Այս մասին հայտնել է Փարիզի տեսարժան վայրերի կայքը: «Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», – նշված է հաղորդագրության մեջ:
Էյֆելյան աշտարակը բացվում է
Հուլիսի 19-ից այցելուների համար կբացվի Էյֆելյան աշտարակը։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ օրական այցելուների թիվը սահամանափակվել է մինչև 10 հազար։ Այս սահմանափակումը, ի թիվս այլ սահմանափակումների, կպահպանվի ողջ ամառվա ընթացքում։
Գերմանիայում եգիպտացորենի դաշտում պատկերվել է եվրոպական խորհրդանիշները
Գերմանիայում 36-ամյա ագարակատերը եգիպտացորենի դաշտում պատկերել է եվրոպական խորհրդանիշները ի նշան ԵՄ-ում Գերմանիայի 6-ամսյա նախագահության։ Գերմանիայի հյուսիսում գտնվող Մյունստեր նահանգի Սելմ քաղաքում է գտնվում «ամենաեվրոպամետ» հողատարածքը, որտեղ պատկերեված է եվրոպական հայտնի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Բեռլինի Բրանդենբուրգի դարպասը, ֆրանսիական Էյֆելյան աշտարակը, իտալական Պիզայի աշտարակը, իսպանական ցուլը և չեխական Չարլզ կամուրջը:
Էյֆելյան աշտարակը վերաբացվել է
Интерфакс-ի հաղորդմամբ՝ Փարիզի Էյֆելյան աշտարակը կորոնավիրուսի համավարակի պատճառով գրեթե երեք ամիս փակ լինելուց հետո այսօր վերաբացվել է։ «Էյֆելյան աշտարակը բացվում է հունիսի 25-ին … Սանիտարական միջոցառումներ են իրականացվում, ներառյալ դիմակների պարտադիր կրումը»,- ասել են ղեկավարությունից: Ղեկավարությունը նաև նշել է, որ հաստատությունում գտնվող վերելակը սանիտարական միջոցառումների երկարացման պատճառով մինչև հուլիսի 1-ը փակ կլինի: Հարկերով բարձրանալ հնարավոր կլինի միայն…
Էյֆելյան աշտարակը փակ է սպասվող փոթորիկի պատճառով
Էյֆելյան աշտարակը մոտեցող «Սիարա» փոթորիկի պատճառով փակ է զբոսաշրջիկների այցելությունների համար։ Այս մասին նշված է աշարակի Twitter-ի պաշտոնական էջում։ Հուշահամալիրը փակվել է ուժգին քամու պատճառով՝ որպես նախազգուշական միջոց: Ենթադրվում էր, որ «Սիարա» փոթորիկը կհասնի Բելգիա և Ֆրանսիա փետրվարի 9-ի երեկոյան: Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ երկրի 35 դեպարտամենտներում:
Էյֆելյան աշտարակը դարձյալ փակվել է գործադուլի պատճառով
Ֆրանսիայի խորհրդանիշը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Solidaires արհմիությունների խմբի գործադուլի պատճառով: Այս մասին նշված է աշտարակի Twitter-ի էջում: «Ազգային գործադուլի պատճառով այսօր փակ եմ»,- ասվում է հայտարարության մեջ: Նաև նշվում է, որ աշտարակի շրջակա տարածքը բաց կլինի այցելուների համար. նրանք կարող են անվճար շրջել մոտակայքում: Դեկտեմբերի 5-ից կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների…
Էյֆելյան աշտարակը փակվել է ազգային գործադուլի պատճառով
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ: «Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-գրված է Twitter-ում Էյֆելյան աշտարակի օգտահաշվում: Այնուամենայնիվ, աշտարակի շրջակա հարթակն այցելուների համար հասանելի կլինի անվճար: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային…
Ամենահայտնի տուրիստական վայրերը. Trip Advisor
Ըստ Trip Advisor-ի, աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցած տեսարժան վայրերը 2019 թվականին եղել են՝ 1. Հռոմեական Կոլոզեում, որն արդեն երկրորդ տարին գլխավորում է ցուցակը 2. ֆրանսիական Լուվր 3. Վատիկանի թանգարաններ 4. Նյու Յորքի ցուցակի Ազատության արձան 5. Փարիզի Էյֆելյան աշտարակ 6. Բարսելոնայում գտնվող «Սագրադա Ֆամիլիա» 7. Նյու Օռլեանում գտնվող ֆրանսիական թաղամաս 8. Ամստերդամում գտնվող «Աննա Ֆրանկի…
Հայտնի է, թե որոնք են աշխարհում ամենասիրելի տեսարժան վայրերը
Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով: Այս մասին հաղորդում է Trip Advisor-ը: Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզեյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատության արձանը Նյու Յորքում: Տեսարժան…
Էյֆելյան աշտարակը փակվել է համազգային գործադուլի պատճառով
Դեկտեմբերի 5-ին Էյֆելյան աշտարակը այցելությունների համար փակվել է՝ կապված ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման Ֆրանսիայի պրոֆմիությունների գործադուլի հետ: Այս մասին տեղեկացնում է Փարիզի տեսարժան վայրի Twitter-ի էջը: «Ազգային գործադուլի պատճառով հինգշաբթի աշտարակը այցելությունների համար փակվել է»,-նշված է գրառման մեջ: Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում․ պատճառը կենսաթոշակային բարեփոխումներն են Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այսօրվանից լայնածավալ համազգային գործադուլ է սկսվելու,…
Էյֆելյան աշտարակը ներկվել է վարդագույն՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզի Էյֆելյան աշտարակը վարդագույն է ներկվել՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի՝ Octobre Rose-ի (վարդագույն հոկտեմբեր) աջակցության: Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը հիշեցրեց, որ աշտարակն «աջակցում» է կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարին 2014 թվականից։ Այնուհետև ծրագիրը շարունակվեց անվճար համերգով: Բացի Էյֆելյան աշտարակից, հատուկ միջոցառում անցկացնելու մասին հայտարարել են Ֆրանսիայի…
Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, որը մահացել է սեպտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացրել է SETE ընկերությունը, որը սպասարկում է Էյֆելյան աշտարակը: «Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև այդ պահից սկսած աշտարակն այցելուներ չի ունենա: Մենք չենք կարող ապահովել հյուրերի անվտանգությունը, երբ լույսերը չեն վառվում»,-ասել է զրուցակիցը:…
Էյֆելյան աշտարակը անորոշ ժամանակով փակվել է
Էյֆելյան աշտարակը փակ է. տղամարդը փորձել է երկրորդ հարկից բարձրանալ աշտարակ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Գործակալության տեղեկություններով՝ այժմ աշտարակը շրջափակված է ոստիկանության կողմից, զբոսաշրջիկներին տարհանել են: «Աշտարակը փակ է անորոշ ժամկետով: Երկար հերթերից խուսափելու համար այցելուներին խորհուրդ ենք տալիս տեղափոխել այցի օրը»,- ասվում է աշտարակի թվիթերյան էջում:
Փարիզը տոնում է Էյֆելյան աշտարակի 130-ամյակը
Հազարավոր մարդիկ այցելել են Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի 130-ամյակին նվիրված միջոցառմանը: Եռօրյա տոնակատարությունների առաջին օրը մեկնարկել է համերգով և երեկոյան ավարտվել լազերային շոուով: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը, որը ներառել է նաև ավելի քան 1300 երեխայի այց աշտարակ: Գուստավ Էյֆելը նախագծել է աշտարակը 1889-ին: Այն նախատեսված է եղել համաշխարհային տոնավաճառի համար:…
Տեսարժան վայրեր, որ հիասթափեցրել են զբոսաշրջիկներին
Լեոնարդո դա Վինչիի` Փարիզի Լուվր թանգարանում ցուցադրվող «Մոնա Լիզա» նկարը գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժանությունների ցուցակը։ Այն կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Այս մասին հայտնել է News.sky.com-ը: Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին, որը սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի…