էրդողան

  • Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում

    Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում, գրում է DPA գործակալությունը։ «Իմ երկրում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ ներկայում բուժվում է մեր հիվանդանոցներում»,- Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հերթական անգամ ՀԱՄԱՍ-ին անվանել է «դիմադրության…

  • Էրդողանը հայտարարել է, որ վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին

    Էրդողանը հայտարարել է, որ վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին

    Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան կհարվածի Սիրիայի և Իրաքի տարածքներին: «Թուրքիան մոտ ապագայում վճռական հարված կհասցնի Իրաքում և Սիրիայում անջատողական կազմակերպությանը»,- ըստ թուրքական լրատվամիջոցների շեշտել է Էրդողանը։

  • Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցը հետաձգվել է. Reuters

    Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցը հետաձգվել է. Reuters

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է ԱՄՆ այցը, որը նախատեսված էր մայիսի 9-ին: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով աղբյուրներին: Վաշինգտոնում Էրդողանը պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Գործակալության տվյալներով` Էրդողանի այցի նոր ամսաթիվը կընտրվի առաջիկայում: Նույն աղբյուրի հաղորդմամբ` այցը հետաձգվել է Թուրքիայի նախագահի գրաֆիկում փոփոխությունների պատճառով: Թե այցի հետաձգման բուն պատճառը…

  • Իսրայելի վարչապետն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին

    Իսրայելի վարչապետն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին

    Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին՝ այդպիսով պատասխանելով նրա մեղադրանքներին, թե Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում: Էրդողանին Նեթանյահուն պատասխանել է X-ի իր միկրոբլոգում: «Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը,…

  • Ինձ համար սա վերջինն է. Էրդողանն առաջին անգամ խոսել է Թուրքիայում իր իշխանության ավարտի մասին

    Ինձ համար սա վերջինն է. Էրդողանն առաջին անգամ խոսել է Թուրքիայում իր իշխանության ավարտի մասին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն իր համար վերջինն են լինելու գործող օրենսդրության համաձայն։ «Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում գործերը կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան ինձնից հետո»,- հայտարարել է Էրդողանը։ 2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթել էր…

  • Նախատեսվում է Պուտինի այցը Թուրքիա

    Նախատեսվում է Պուտինի այցը Թուրքիա

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օգոստոսին սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա: Էրդողանն այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կրկին կկարողանանք քննարկել ռազմագերիների փոխանակման թեման», – ասել Է Էրդողանը։

  • Զելենսկին Էրդողանին հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

    Զելենսկին Էրդողանին հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային խնդիրները, հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է նախագահ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- հայտնում են գրասենյակից։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտությունը և տարածաշրջանային հարցեր։

  • Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում

    Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում

    Քվեաթերթիկների 99.85 տոկոսը մշակելուց հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին են ձայների 52.16 տոկոսը, և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 47.84 տոկոսը։ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրորդ փուլից հետո առաջին ելույթում հայտարարել է, որ կշարունակի ընդդիմադիր գործունեությունը։ Որոշ երկրների ղեկավարներ, այդ թվում` ՌԴ, Հունգարիայի, Ադրբեջանի, արդեն շնորհավորել են Էրդողանին։

  • Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

    Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է

    Թուրքիայում այսօր անցկացված նախագահի ընտրության քվեաթերթիկների 89.81 տոկոս հաշվարկից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.72 տոկոսը։ Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 47.28 տոկոսի աջակցությունը։

  • Թուրքիայում այսօր նախագահի և խորհրդարանի ընտրություններ են

    Թուրքիայում այսօր նախագահի և խորհրդարանի ընտրություններ են

    Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրությունների անցկացման համար ընտրատեղամասերը բացվել են։ Քաղաքացիները կընտրեն նախագահին, որը կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 մլն 721 հազար 475 քաղաքացի։ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական…

  • Էրդողանը բանակցություններ կվարի Զելենսկու հետ

    Էրդողանը բանակցություններ կվարի Զելենսկու հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց ունենալու պետության ղեկավարի պլանների մասին։ Նրա խոսքով՝ շաբաթ օրը՝ մարտի 25-ին, Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ «Ակնկալվում է, որ բանակցություններ տեղի կունենան նաև պարոն Զելենսկու հետ»,- ասել է Կալինը՝ նշելով, որ երկու երկրների…

  • Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

    Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։ Ըստ հրապարակման՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար և նշել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին։…

  • Էրդողանը հանդիպել է Ալիևի հետ

    Էրդողանը հանդիպել է Ալիևի հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը կայացել է Թուրքիայում` նախագահական նստավայրում: Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում:

  • Որքա՞ն է Թուրքիայի աղետալի երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը

    Որքա՞ն է Թուրքիայի աղետալի երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը

    Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի սկզբին տեղի ունեցածաղետալի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Զոհերի թիվը հասել է 48 հազարի, վիրավորների թիվը գերազանցել է 115 հազարը»,- ասել է նա Հաթայ նահանգի Սանդաղ շրջանից ժողովրդին ուղղված ուղերձում։