Ըմբշամարտիկ
Ջուլֆալակյանը պաշտոնապես ավարտեց մարզիկի իր կարիերան
Հայ անվանի ընբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտելու մասին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Ջուլֆալակյանը խոսքով՝ երջանիկ է, որ հնարավորություն է ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Նա ասում է, որ…
Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ փոխնախարարին
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել Instagram-ում: Ըմբշամարտիկը իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին, ով հարցաքննության է կանճվել ԱԱԾ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին՝ տանելով հաղթանակ 7:1 հաշվով։ Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալի Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություն հնգակի չեմպիոն է։ https://youtu.be/gpFiESaGjMw
Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին
Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Գեւորգ Ղարիբյանը պարտության մատնեց թուրք ըմբշամարտիկ Քերեմ Քամալի՝ դառնալով 2020թ.-ի Եվրոպայի չեմպիոն։ Պայքարն ավարտվեց 5-5 հաշվով: Ղարիբյանը գոտեմարտը երեկ սկսել էր որակավորման փուլից՝ հաղթելով բուլղարացի Ավգուստին Սպասովին (9-0), քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Մուրադ Բազարովին (8-0), իսկ կիսաեզրափակչում՝ էստոնացի Հելարի Մաեգիսալուին (8-0):
Հայ ըմբշամամարտիկի հաղթական գոտեմարտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը։ Ինչպես տեղեկացրել էինք, 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Արմանը գերլարված և դրամատիկ պայքարում 9:8 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալը։ Մեր ըմբիշը գոտեմարտի վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը մրցակցից։





