ընդդիմադիր
Որքան քաղաքական ուժերը մնան վերամբարձ դիրքում, այնքան հանրությունը կմնա անհաղորդ
Երբ լսում ես ընդդիմադիր գործիչներին, բոլորը խոսում են համախմբվելուց ու միավորվելուց։ Սակայն, ընդդիմադիր գրեթե բոլոր միավորները տարիներ շարունակ ի վիճակի չեն եղել կայացնել հանրային այնպիսի համաձայնություն, որտեղ կկարողանային միմյանց հանդուրժել եւ իրար չխանգարել իշխող վարչախմբերի դեմ պայքարում։
2026 թ․ ընտրություններ․ «4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է 2026 թ․ ընտրություններին։ Բոլորի համար պարզ է, որ այդ ընտրությունների արդյունքում վճռվելու է Հայաստանի ապագայի հարցը։ «4-րդ հանրապետությո՞ւն», թե՞ Հայաստանի Հանրապետություն, այս հարցն է դրված լինելու առաջիկա ընտրություններում։
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ. Փրայս
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալմամբ և կալանավորմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց։ Մենք շարունակում ենք հավատարիմ լինել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը: Կրկին կոչ ենք անում կառավարությանը՝ հաշվի առնել իր քաղաքացիների…
ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ նախագահի տեղակալի ընտրել ընդդիմադիրի, որն իր պարտականությունները կկատարի հավուր պատշաճի. Ջուլհակյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից ետ կանչելու վերաբերյալ որոշմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը, ինչի մասին ՔՊ խմբակցության պատգամավորները խոսել են դեռևս Իշխան Սաղաթելյանի ընտրության ժամանակ: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր…
Էրդողանը դատի կտա ընդդիմադիր առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի կտա գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը հայտարարել է, որ իրենք Քըլըչդարօղլուի «զրպարտությունների» կապակցությամբ գնալու են իրավական ճանապարհով: Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքի անդամները…
Խաբկա՞նք թե՞ իրականություն Իշխան Սաղաթելյանի կողմից
Խորհրդարանական Ընդդիմադիրները համարում են, որ իրենց առջև դրված խնդիրները լուծել են և 11:30-ին դադարեցրել են անհանզանդության ակցիաները: Սակայն հարկ է նշել, որ մայրաքաղաքում ճանապարհները եղել են բաց և երթևեկելի:
Էդ դուք եք իրենց առաջ խոնարված ապրելու ձեր ամբողջ հետագա կյանքը․ Ալեքսանյանն՝ ընդդիմադիրներին
«Իրենք շիրակցիքին «թուրքի եթիմ» են անվանում, շիրակցին մեղմ, շատ մեղմ ասած՝ մերժում է իրենց, կանգում ասում են՝ ՔՊ-ի կազմակերպածն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով այսօր Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիրների մուտքը Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին: «Հո դուք անմեղսունակ չե՞ք: Դուք…
Ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է ընդդիմադիրների տարածած կեղծ տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։ Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են…
Մայիսի 1-ից հետո անցնում ենք կոնկրետ գործողությունների. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիրներն այսօր Արարատի մարզի սահմանամերձ Տիգրանաշենից իրազեկման քայլերթով կշարժվեն դեպի Երևան։ Ապա Ապարանից ու Սարդարապատից ցուցարարները երթով կգան: «Այդ ընթացքում մենք ամեն օր Երևանում ունենալու ենք տարբեր տեսակի բողոքի ակցիաներ ու անհնազանդության գործողություններ ու երթեր մինչև ամսի 1-ը, դրանից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների», – հայտարարեց Սաղաթելյանը։ Թե ինչ են ենթադրում…
Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչ է արել
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց։ Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում։ Սաղաթելյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն անկարող է կազմակերպել Հայաստանի պաշտպանությունը։ Պատգամավորը կոչ արեց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, գնալ Ազատության հրապարակ ու իրենց հետ միասին քննարկել, թե ինչպես պահել Արցախն ու պաշտպանել Հայաստանը։
Թուրքիայում ազատազարկվել է ընդդիմադիր առաջնորդի կինը
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Սելահեթթինի կինը մեղադրվում է 2015 թվականին կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու մեջ։ Բայց նրա փաստաբանները նշում են, որ դատարանի որոշումն անարդարացի է, քանի որ փաստաթուղթը ոչ թե կեղծ է, այլ այդտեղ կա ամսաթվի…
Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածվել։ Դրանում նշվում է, որ Առուշանյանն իրեն չի տեսնում օրենսդիրում, ինչպես նաև ցանկանում է ապրել և աշխատել Գորիսում։
Ղազինյանը «հոբելյանական» 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նիստին ներկա չէին որ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Ղազինյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այնուամենայնիվ, հարց հղեց Օհանյանին։ Նա հարցրեց, թե Ղազինյանին առաջադրելը ի՞ր, թե՞ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այդ շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Հանձնաժողովի…
Ադրբեջանցի ընդդիմադիրը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման
Ադրբեջանական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիյամեդին Ահմեդովին, ով «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից է։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։ Նշվում է, որ Ահմեդովը ձերբակալվել է այս տարվա ապրիլին՝ կարանտինային ռեժիմը խախտելու ու Ոստիկանությանը դիմադրելու համար։ Հետագայում Ահմեդովին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Ըստ աղբյուրի՝ Ահմեդովին Բաքվում ենթարկել են խոշտանգումների, որի…
Դավութօղլուն Էրդողանի հետ դաշինք չի կազմի
«Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրք նախկին պաշտոնյան նշել է, որ չի հրաժարվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թալիբ Էրդողանի հետ հանդիպելուց, քանի որ դա կհակասի քաղաքականության էությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք կարող են մաս դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի։…















