ընկերություններ
ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ
Օգոսոտոսի 7-ին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով: ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 24 գրամից ավել «մեթամֆետամին» է հայտնաբերել ՊԵԿ-ի օպերլիազորը չի արձանագրել խախտումները, ստացել է…
Ադամիում ընկերության աշխատակիցները ժամանակավորապես զրկվել են աշխատանքի իրավունքից
Հուլիսի 30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ: ՍԱՏՄ-ն կասեցրել է…
ՊԵԿ-ը հրապարակել է 1 մլն դրամ և ավելի հարկ վճարող 1000 ընկերությունների ցանկը
Հարկ վճարողների իրազեկման նպատակով ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են 2020 թվականի արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային պարտավորության աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների տվյալները: Առաջինը հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, երկրորդը՝ ՀՀ ՊՆ աշխատակազմը, երրորդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», չորրորդը՝ «Մասիս տաբակը», հինգերորդում՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկը հասանելի է…
DarkSide-ը ընկերություններից 90 միլիոն դոլար է կորզել
DarkSide անվանումով հաքերային խմբավորումը «կողոպտել» է 74 ընկերություն։ Խմբավորումը սպառնալիքի ներքո ընկերություններից կորզել է կրիպտոարժույթ՝ բիթքոյնների ձևով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Նշվում է, որ խմբավորումն իր «զոհերից» ստացել է ընդհանուր առմամբ 90 միլիոն դոլար։
Վաղը Ուռուտ գյուղում հանքի թեմաներով նախատեսված են լսումներ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ վաղը մայիսի 14-ին, ժամը 12-ին Լոռու Ուռուտ գյուղում հանքի թեմաներով նախատեսված են լսումներ։ «SOS Ուռուտ, Վաղը գնում ենք կանգնենք ուռուտցիների կողքին, Վաղը մայիսի 14-ին, ժամը 12-ին Լոռու Ուռուտ գյուղում հանքի թեմաներով նախատեսված են լսումներ։ Ուռուտցիների ճնշող մեծամասնությունը…
Տրանսպորտային կոլապս․ ո՞վ է դիզելային վառելիքի մատակարարը
Երևանի քաղաքապետարանը այսօր հայտնել էր, որ վաղ առավոտվանից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի կաթվածահար վիճակի պատճառը դիզելային վառելիքի մատակարարման ուշացումներն են։ Դա է պատճառը, որ ավտոբուսներն առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Թիվ 1-ը Երևանի քաղաքապետարանից ճշտել է, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն է հանդիսանում դիզ․ վառելիքի մատակարար, և ինչու՞ է նման խնդիր ծագել։ Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքապետի…
Այս տարի ասֆալտապատումը իրականացնում է 6 ընկերություն
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021-ին Երևանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ: Ընդհանուր առամբ քաղաքի առաջնային և երկրորդական փողոցների ասֆալտապատ ծածկույթը կազմում է 26 մլն 300 հազար քմ: «Առաջնային և երկրորդական փողոցներից ենք սկսում ասֆալտապատումը: Ճանապարհային ոստիկանության հետ ունենք համաձայնություն՝ առաջնային փողոցներն ավարտելուց հետո դրանք միանգամից ներկայացնենք գծանշման և անցնենք երկրորդական փողոցներին:…
ԱՄՆ-ում չինական 5 ընկերություններ ազգային անվտանգությանը սպառնացող են ճանաչվել
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հինգ չինական ընկերություններ ճանաչվել են որպես ազգային անվտանգության համար սպառնալիքներ ներկայացնող։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա անող իրավասու մարմինը հաղորդակցման դաշնային հանձնաժողովն է, որը առաջնորդվել է 2019 թվականին ընդունված օրենքով, որով պետք է պաշտպանվեն ԱՄՆ-ի հաղորդակցական ցանցերը։ Ըստ աղբյուրի՝ այդ 5 չինական ընկերություններն են՝ Huawei Technologies-ը, ZTE-ն, Hytera Communications Corp-ը, Hangzhou…
Microsoft-ի խոցելիության պատճառով ռուսական շուրջ 40 ընկերություններ հարձակումների են ենթարկվել
Microsoft Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության պատճառով շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակումների են ենթարկվել: ««Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն արձանագրում են, որ կորպորատիվ ցանցեր ներխուժելու համար այդ խոցելիությունների օգտագործման փորձերի թիվն աճում է: Ռուսաստանում արդեն շուրջ 40 ընկերություն է հարձակման ենթարկվել»,- հայտնել են ընկերությունից: Փորձագետների տվյալներով՝ չարագործները խոցելիություններն օգտագործում են գաղտնի տվյալներ գողանալու համար: Ավելի վաղ Microsoft-ից…
Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ և գործունեություն…
Միջազգային լրագրողների խումբ է ժամանել Հայաստան
«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնել Արցախ։ Մեկ տասնյակ հեռարձակող, տպագիր և օնլայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը 5 օր են անցկացրել սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։ «Այսօր պատերազմական գործողություններ են ընթանում…
Տեղի ընկերությունները կարող են մասնակցել համաշխարհային մրցույթին․ ԲՏԱՆ
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց…
Իլոն Մասկը լքել է ամենահարուստների հնգյակը․ Նա զրկվել է 16,3 մլրդ դոլարից
Bloomberg-ը ՝ ներկայացրել է Bloomberg Billionaires Index (BBI) տվյալները։ Ըստ տվյալների՝ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը լքել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը։ Այժմ Իլոն Մասկի հարստությունը կազմում է 82,2 մլրդ դոլար: Մեկ օրում գործարարը զրկվել է 16,3 մլրդ դոլարից և իջել վեցերորդ հորիզոնական: Կարողության անկման պատճառը Tesla-ի բաժնետոմսերի նվազումն է, որոնք օգոստոսի 8-ին կորցրել են 21,06…
Թուրքիայի համար միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ «Reuters» լրատվական գործակալության կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված հետազոտության արդյունքներով՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Թուրքիայի համար միջինը 11,8 տոկոս, իսկ 2020թ․ ընդհանուր առմամբ միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում։ Ըստ կանխատեսումների՝ ճգնաժամի պատճառով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ։ Թուրքիայի տնտեսությունը 2020թ․ առաջին կիսամյակում 4․5 տոկոսով…
Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,– վարչապետը։ Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի…














