ընտրակաշառք
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել Վաղարշապատի ընտրությունների կապակցությամբ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։ Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական․․․
Պատվաստման գործընթացում բացահայտվել են կաշառքի դեպքեր
ՀՀ ԱԱԾ-ը հայտնում է, որ Շիրակի մարզային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների փոխգործակցության ձևաչափով իրականացված լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի «Քովիդ 19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում կաշառքի, կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել: ««Առողջապահության ոլորտում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի…
Որոտանի գյուղապետը ձերբակալվել է. Նրա աշխատասենյակում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Հուլիսի -ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ձերբակալվել է Որոտանի գյուղապետը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ ««facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական…
Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության…
Պատիվ ունեմ դաշինքի պատգամավորի թեկնածուն կմնա կալանավորված
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը ձերբակալվեց ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Ավարտվել է Պատիվ ունեմի կողմից Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու քրգործի նախաքննությունը
Հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով քրեական գործի նախաքննությունը։ ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ…
Ընտրակաշառք առաջարկելու համար ևս 5 հոգի է ձերբակալվել
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի…
36 հոգու ընտրակաշառք բաժանած Պատիվ ՈՒնեմի ներկայացուցիչը ձերբակալվեց
«Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Facebook-ի էջում հայտնել է, որ Արարատի մարզի Նորամարգ համայքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ՈՒնեմ» դշինքի ներկայացուցիչը ձերբակալվեց։
Թույլ չտա՛ք, որ բռնանան ձեր ազատ կամարտահայտման իրավունքին․ Բաղդասարյան
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր վճռորոշ պահ է մեր երկրի ու մեր երեխաների ապագայի համար։ Կատարե՛ք Ձեր քաղաքացիական պարտքը և գիտակցե՛ք, որ այսօր և միշտ Դուք եք մեր երկրում որոշողը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նազելի Բաղդասարյանը։ «Եթե Ձեզ ստիպում են դուրս հանել որևէ քաղաքական ուժի քվեաթերթիկը ընտրատեղամասից, որպեսզի պարզեն՝ ում եք…
Լոռու բնակչուհին կաշառք է առաջարկել համագյուղացիներին․ նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել…
Ընտրակաշառք է տրվում կուսակցություններից մեկի քվեաթերթիկը դուրս բերելու դիմաց. Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը -ում էջում գրում է. Ունենք ահազանգ, որ ընտրակաշառքը տրվում է քվեարկության սենյակից դուրս գալ առաջադրված կուսակցություններից ասենք մեկի քվեաթերթիկը դուրս բերելու դիմաց։ Հարց, ինչպես կարելի է կանխել այս քվեարկության գաղտնիքը խախտող հանցագործությունը։ Ազնվորեն, չեմ պատկերացնում։ Բոլոր քաղաքացիներին չես կարող անձնական խուզարկության ենթարկել տեղամասից դուրս գալուց հետո։ Ամենայն հավանականությամբ նման գործողությունը ծրագրավորողները շատ…
Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ 2021 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու…
Մալաթիա-Սեբաստիայի երկու բնակիչ կալանավորվել է․ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու մեջ
Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ…
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է. նա մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ
Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ․ Խ․-ի և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության…















