Ընտրացուցակ
Վրաստանի ընտրողների ցուցակում, այնուամենայնիվ, կմնան մահացածների անուններ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակելու է թարմացված ընտրացուցակը։ Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին: Նա ասել է, որ նոր ցուցակներից հանված են մահացածների անունները, բայց որոշ թվով մահացածների անուններ դեռևս կմնան ցուցակներում, որովհետև դրանք հանելու համար պետք է հստակ ապացուցված լինի, որ այդ մարդը մահացել է։ Նրա խոսքով՝ մահվան փաստը պետք է…
Անվավեր անձնագրերով քաղաքացիները չեն լինի ընտրացուցակներում․ Մուկուչյան
ՀՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ ամբիոնից խոսեց անվավեր անձնագրերի մասին՝ պատասխաանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։ Նա նշեց, որ արդեն իսկ սահմանված է ընտրացուցակներում անվավեր անձագրերով մարդկանց չլինելը։ Մուկուչյանն ասաց, որ անցած վավերականությամբ անձնագրերով մարդիկ, եթե երկար ժամանակ չեն դիմում այն վավեր դարձնելու, ապա նրանք վաղուց գտնվում են արտերկրում։
«Հայաստան» դաշինքի ևս մեկ ընտրված պատգամավոր հրաժարվեց մանդատից
«Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Ալեքսանդր Խաչատուրյան է մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նա նշել է, որ ընդդիմության գործունեությունն իրենից ենթադրում է նաև արտախորհրդարանական աշխատանք ու պարզաբանել, որ իրեն ավելի շատ տեսնում է խորհրդարանից դուրս։ «Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում», – Facebook-ի իր էջում գրել է Խաչատուրյանը։ Նշենք,…
Վարչական դատարանը մերժեց «Զարթոնք» կուսակցության հայցը
«Զարթոնք» կուսակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»։ Նրանք պահանջում էին ուժը կորցրած ճանաչել ՔՊ-ի ընտրացուցակը։ Վարչականը մերժեց «Զարթոնքի» հայցը։ Կուսակցությունը նման հայց էր ներկայացրել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց կրկին մերժում էր ստացել։
Ժողովուրդը պետք է դատի ՀՀ բոլոր ղեկավարներին․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է ՔՊ ընտրացուցակը և ՔՊ-ի վարչապետի թեկնածուն է, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արմավիրի մարզ։ Փաշինյանը Էջմիածնում ելույթի ժամանակ ասաց, որ ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին։ «Գնացեք ու արեք ձեր դատը», – ասաց Փաշինյանն ու նշեց, որ…
Խաչատրյանը բացատրել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ-ի ընտրացուցակում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի իր էջում խոսել է ԼՀԿ-ի ընտրացուցակում ընգրկված չլինելու մասին։ Նա նշել է որ դա իր որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իր գործունեությունը չշարունակելու և իրեն շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին՝ փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի…
ՀԱԿ-ը հրապարակեց ամբողջ ընտրացուցակը
Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը՝ «Հայ ազգային կոնգրեսը», հրապարակել է ընտրական ամբողջ ցուցակը։ Այն ներկայացնում ենք ստորև․ 1. Տեր-Պետրոսյան Լևոն 2. Զուրաբյան Լևոն 3. Գաբայան Ինեսսա 4. Մաղաքելյան Հայկ 5. Ասատրյան Բագրատ 6. Գևորգյան Աննա 7. Մուսինյան Արման 8. Աբրահամյան Սամվել 9. Յարալյան Կարինե 10. Գրիգորյան Գրիգոր 11. Մանուկյան Արամ 12. Զորյան Տաթևիկ 13.…
Ավինյանը չի լինի ՔՊ-ի ցուցակում․ Մակունց
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակից։ Նա անդարադառնալով Նիկոլ Բաղդդասարյանի ու Արտակ Մանուկյանի կողմից ընտրություններին չմասնակցելու որոշմանը, նշեց, որ հարգում է իրենց որոշումը ու ասաց, որ նրանք մնում են թիմի անդամ։ Մակունցը նաև նշեց, որ ՔՊ-ի ցուցակում չի լինի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Ովքե՞ր են ԲՀԿ ընտրացուցակի առաջին եռյակը
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին երեք համարներին։ Ըստ դրա՝ ցուցակը գլխավորելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում հաջորդելու են ներկայումս խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փոփոխություն տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում, որով հանվեց ռեյտինգային ընտրակարգը և մնաց միայն…