թալին
Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը
Երեւանում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է…
Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Նախագիծն ընդգրկված է Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման…
Թալինում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն
Թալինում կայացավ համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվեց նոր համայնքապետը։ Նիստի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվեց 2 անձ՝ ՔՊ-ից Տավրոս Սափեյանը և ընդդիմադիր խմբակցություններից՝ Դավիթ Մանուկյանը։ Այսպիսով, Սափեյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամներ, իսկ Մանուկյանի օգտին` 10-ը։ Թալինի նոր համայնքապետ ընտրվեց Տավրոս Սափեյանը;
Հայաստանի 2 քաղաքներում մառախուղ է
Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում մառախուղ է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Այսպիսով, մառախուղ է Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում։ ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել -ում և հայտնում է, որ Հյուսիս-հարավ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածում ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում (Թալին-Գյումրի) շինաշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։
ՏԿԵ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործակցությանն մասին հարցեր
Օգոստոսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում…
Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Օգոստոսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021թ. օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո 1990 թ.-ին ծնված ծննդկան է մահացել: «Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված…
Թալինում 31-ամյա ծծնդկանը կեսարյանից հետո մահացել է․ հարուցվել է քրգործ
Օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում 31-ամյա ծծնդկան Անահիտ Գ․-ն կեսարյան վիրահատման է ենթարկվել, որից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ըստ աղբյուրի՝ ծննդկանը Արագածավան գյուղի բնակիչ էր։
ՏԿԵ նախարարը ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Օգոստոսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։…
Թալինի ոստիկաններն ընտրակաշառք ստանալու դեպք են բացահայտել
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։ Ոստիկանությունից հայտնում են, որ hունիսի 20-ին, ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երևանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը, ընտրակաշառք ստանալու կասկածանքով, բերման են…
Հյուսիս֊հարավ ավտոճանապարհին ակտիվ շինաշխատանքներ են
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ակտիվ շինաշխատանքներ են։ Միջազգային չափանիշներին համապատասխանող մոտ 60 կմ երկկողմանի ճանապարհահատվածը կգործարկվի մինչև 2022թ-ի տարեվերջ։ https://www.facebook.com/armgovernment/videos/1245716332531043
10-ամյա Արմեն Պետրոսյանը փրկել է Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով:…
Զինծառայող Արման Համբարձումյանը վիրավորում ստանալուց հետո սկսել է քայլել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Համբարձումյանը Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելու առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, 13 օր շարունակ մասնակցել է թշնամու դեմ մղվող թեժ մարտերին։ Արմանը հերոսաբար կռիվներ է մղել Ասկերանում, Հադրութում և Ջաբրայիլում (Ջրական)։ Հոկտեմբերի 10-ին, երբ սարի վրա դիրքավորված են եղել ու սպասել հրամանի, որ առաջ շարժվեն, ականանետի հարվածից ստացել է…
Ակցիա Թալինում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի
Այսօր Թալինում քաղաքի ու հարակից բնակավայրերի մի շարք բնակիչներ ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք նշել են, որ դեմ են նախկին իշխանությունների վերադարձին ու կողմ են, որպեսզի վարչապետի պաշտոնում շարունակի մնալ Նիկոլ Փաշինյանը։ Բնակիչներից մեկն էլ հայտնել է, որ Փաշինյանի իշխանության ժամանակշրջանում գրեթե ողջ Թալինը ասֆալտապատվում է, ինչը տեղի չէր ունեցել…
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՀՀ ԱԻՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց…















