թարգմանիչ

  • Բաքվի զինվորական դատարանը փետրվարի 6-ին շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձնացված կարգով և կշարունակվի փետրվարի 10-ին, իսկ Արցախի մյուս գործիչների գործի քննությունը տեղի է ունեցել այսօր։ Դատական նիստերի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին…

    Թարգմանչական սխալներ Ռուբեն Վարդանյանի գործում. Փաստաբանը բացարկ է ներկայացրել
  • Այսօր` հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 7 մյուսների գործով դատական նիստին, որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովի նոր թարգմանչի՝ գործում ներգրավելու հարցը քննարկվեց։ Խաչատուրովը հայտնեց, որ դեմ է այդ թարգմանչին, քանի որ կասկածներ ունի, որ Վարդուհի Շահինյանն ու քննիչը մտերիմ հարաբերություններ ունեն: «Երբ ես գնացի հարցաքննության, նա արդեն…

    Խաչատուրովը կասկածներ ունի, որ իր թարգմանիչը և քննիչը մտերիմ են
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունն այսօր հետաձգվեց: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Դանիբեկյանը հայտնեց, որ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման:…

    Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց
  • ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կինս երկար տարիների աշխատանքային փորձով պրոֆեսիոնալ թարգմանիչ է: Նա բանավոր և գրավոր թարգմանությամբ սկսել է զբաղվել ավելի վաղ, քան ես անցել եմ պետական աշխատանքի: Քչերը գիտեն, որ նույնիսկ ամենակրիտիկական պահերին, երբ իմ աշխատած պետական մարմնում թարգմանիչ չէինք կարողանում գտնել, (օրինակ՝ շատ…

    Հանրային ծառայողը պետք է ցուցաբերի վարքագիծ, որը չի առաջացնի կոռուպցիոն երևույթի մասին կասկած․ Արսեն Բաբայան
  • Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացնելու մասին: Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն բոլոր գործունակ անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից: Դիմողը արդարադատության նախարարություն (հասցե՝ ք.…

    Հայտարարություն՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
  • Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 23-ի նիստում, համաձայնություն տվեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան 59 հասցեում փակցնելու համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Մատենադարանը։ Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգալու է Մատենադարանը:  

    Տերյան 59 հասցեում կփակցվի Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը