թափուր աշխատատեղ
Հայաստանում մոտ 100 հազար թափուր աշխատատեղ կա. Քերոբյան
Հայաստանում կա մոտ 100 հազար թափուր աշխատատեղ։ Մեզ հայտնի չէ նման դեպք, երբ մարդը ցանկանա աշխատել և չկարողանա դա անել։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ գործատուները ցերեկով ճրագը ձեռքներին աշխատակիցների են փնտրում ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։ Նա պարզաբանեց, որ այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվում են օտարերկրացիների…
Յանդեքսը վերսկսել է աշխատանքի ընդունելությունը
«Յանդեքսը» չեղարկել է նոր աշխատակիցների վարձման բոլոր սահմանափակումները, գրում է ՌԲԿ-ն ՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը: «Այժմ ընկերությունում կա մոտ 2000 թափուր աշխատատեղ, և մոտ ժամանակներս կավելանան ևս նոտ աշխատատեղեր», – հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: Թափուր աշխատատեղերի մեծ մասը այն բաժիններում են, որոնք զբաղվում են որոնման պորտալով և զարգացնում են գովազդային տեխնոլոգիաները: Երկրորդ տեղում է…
Գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա ավելի քան 2000 թափուր աշխատատեղ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, մարտ ամսվա վերջի դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա ավելի քան 2,000 թափուր աշխատատեղ։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Աշխատանք առաջարկող կազմակերպությունների թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղմամբ՝ https://bit.ly/3r5yMeF: Մանրամասն…
Թափուր աշխատատեղեր՝ Շիրակի մարզի դպրոցներում
Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ներկայացված են մարզպետարանի ենթակայության տակ գործող դպրոցներում առկա թափուր աշխատատեղերը։ Հայտարարվում է մրցույթ ՀՀ ՇՄ «Մարմաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կերպարվեստի /3 դասաժամ/ երաժշտության /3 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար /24.01. 2020/ – (606 Կբ) Հայտարարվում է մրցույթ ՀՀ ՇՄ «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի / 4 դասաժամ…
Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 206 մարդ
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքների տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 35 գործատու, որոնց կողմից ներկայացվել է շուրջ 230 թափուր աշխատատեղ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արմավիրի մարզի, մասնավորապես…
Թագուհին SMM մասնագետ է փնտրում
Թագավորական ընտանիքում թափուր աշխատատեղի հայտարարություն են տարածել: Բուքինգհեմյան պալատը սոցիալական մեդիայի մենեջեր է փնտրում: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Գլխավոր պահանջներից մեկը պատասխանատվությունն է և գիտակցումը, որ յուրաքանչյուր հրապարակում տեսնում են միլիոնավոր մարդիկ: Սոցիալական մեդիայի մենեջերը պետք է վարի թագավորական ընտանիքի անդամների սոցիալական ցանցերի էջերը, լուսաբանի ընտանիքի հետ կապված իրադարձությունները: Նոր աշխատակցի աշխատասենյակը լինելու…






