թափուր պաշտոն
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվել
Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման մասին։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մրցույթի դիմումների ընդունման տասնօրյա ժամկետի ավարտից հետո մրցութային ժամանակավոր հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների…
Ռուբեն Հայրապետյանը ատենախոսության գործով դատը շահել է․ ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի գրառմամբ հայտնել էր, որ ատենախոսության գործով դատը շահել է, և իր ձևակերպմամբ, ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով: «1. Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, անհեթեթ եզրակացությունը ոչնչացվեց՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով (ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Ռ. Խանդանյանի նախագահությամբ): 2. ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի…
Կառավարությունը որոշում է կայացրել Մարմարաշենում համայնքապետի ընտրությունների վերաբերյալ
Կառավարությունը այսօրվա` մարտի 19-ի նիստում որոշում է կայացրել Արագածոտնի մարզի Մարմարաշեն համայնքում նոր ղեկավար ընտրելու վերաբերյալ: Այսպիսով Մարմարաշենում հունիսի 14-ին տեղի կունենան համայնքապետի ընտրություններ: Հայտնենք, որ համայնքի նախկին ղեկավարը` Սամվել Թորոսյանը համայնքապետի պաշտոնում էր ընտրվել 2018 թվականին, սակայն նա մահացել է և համայնքը ունի համայնքապետի թափուր պաշտոն:
Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի
Հայաստանի երգի պետական թատրոնի նորանշանակ տնօրենը իր Facebook-ում գրել է. «Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ…
Հայտնի են ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածունները
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից տեղեկացնում են, որ հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. · Վահրամ…
Հրապարակվել է Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մասին հայտարարությունը
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: Ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի պարտադիր պահանջը՝ դոկտորի գիտական աստիճանն է և պրոֆեսորի գիտական կոչումը: Համաձայն հայտարարության՝ մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը՝ ժամը 16:00-18:00-ն (բացի…
«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝ Պարտադիր պայմաններ` ◆ ՀՀ քաղաքացիություն. ◆ բարձրագույն կրթություն` հայոց լեզու և գրականություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն, արվեստի կառավարում, տնտեսագիտություն, կառավարում մասնագիտություններից որևէ…
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու
Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը: ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս դիմումները հավակնորդները ներկայացրել…
Մրցույթ է հայտարարվել Թատերական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի…








