Թուրքական
ԱՄՆ-ում ուղեծիր է արձակվել թուրքական առաջին դիտորդ-արբանյակը
Թուրքական առաջին IMECE դիտորդ-արբանյակի արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի Վանդենբերգի կայանից (Կալիֆոռնիայի նահանգ), տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։ Արձակումն ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 23.47-ին իրականացրել է SpaceX ընկերությունը։ Այն բազմիցս հետաձգվել է, վերջին անգամ դա տեղի է ունեցել մեկ օր առաջ՝ ուժեղ քամու պատճառով։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ավելի վաղ ելույթ ունենալով TRT-ի եթերում,…
ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել թուրքական և ռուսական ավիաընկերությունների նկատմամբ
Եվրամիության անդամ երկրներն ու ԱՄՆ-ը Բելառուսին մեղադրել են Լեհաստանի հետ հանրապետության սահմանին միգրացիոն ճգնաժամ, հարևան երկրներում էլ՝ անկայուն իրավիճակ ստեղծելու համար: Այս մասին հայտնել է ТАСС-ը։ Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները դատապարտել են Մինսկին՝ Բելառուսի քաղաքական շահերի համար մարդկանց օգտագործելու, նրանց կյանքին վտանգ սպառնացող քաղաքականություն վարելու համա ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Մեծ…
Բախվել ռուսական և թուրքական բեռնատար նավերը
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Բոսֆորի նեղուցում իրար են բախվել ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը։ Տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր: Վթարի պատճառը եղել է այն, որ թուրքական նավը տեխնիկական խնդիրների պատճառով կորցրել է կառավարումը։
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, տեղեկացնում է Կառավարության կայքը: «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն…
Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը կանադական է. Ստեփանյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»:…
Օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ներ ու F-16 կործանիչներ․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար…