Թուրք զինծառայողներ
Թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը 20-ն է
Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով C-130 Hercules ինքնաթիռը մեկնում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Թուրք զինծառայողները դասընթացի մասնակցեն Բաքվում` Ս-300 կառավարելու համար
Թուրք զինծառայողները ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելուց առաջ պետք է համապատասխան դասընթաց անցնեն Ադրբեջանում: Արդեն ընտրվում է Թուրքիայի ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի մոտ 100 զինծառայող, որոնք կմասնակցեն թրեյնինգին: Ադրբեջանում նրանք կծանոթանան Ս-300 համակարգերին: Հետո թուրք զինծառայողները կմեկնեն Ռուսաստան և Թուրքիա կվերադառնան մյուս տարվա հունվարին:


