թռիչք
ԱԳՆ-ն ՉԺՀ-ից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ճշտել թռիչքի իրականացման մասին տեղեկություները
Հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկություները։ Այս մասին Facebook-ի ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ում ՀՀ…
British Airways-ը դադարեցրել է մայրցամաքային թռիչքները դեպի Չինաստան
British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել բրիտանական ընկերության։ «ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան և հակառակ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Նշենք, որ նախարարությունը հունվարի 28-ին Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել է Չինաստան ուղևորություններից, բացառությամբ ամենաանհրաժեշտ դեպքերի։
Ryanair-ի մի քանի տասնյակ ուղևոր մնացել է Միլանի օդանավակայանում
Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին հայտնում է Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։ «Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների՝ հունվարի 28-ին Ryanair-ի՝ Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել…
Քաղավիացիայի կոմիտեն դիմում է ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։ Այս մասին ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Facebook-ի էջում։ «Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր…
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է․ Քաղավիացիա
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել։ Այս մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։ Այսօր «Արմենիա ավիաընկերության» ինքնաթիռը առավոտյան մեկնել է Երևանից Թեհրան։ Թեհրանից Երևան չվերթն իրականացնող «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը ցերեկը 15։08-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդնավակայան։ Հիշեցնենք, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Թեհրանից թռիչքից անմիջապես հետո։ Ուկրաինայի…
Ryanair-ը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը
Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար՝ Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ՝ տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ՝…
Azimuth ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան կանոնավոր չվերթերը
Ռուսական Azimuth ավիաընկերությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մեկնարկել է իր նոր՝ Երևան-Սոչի-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից։ Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: https://www.facebook.com/zvartnots.official/posts/2400593760047303
ՆԱՍԱ-ի տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել
Ամերիկյան Starliner նորագույն տիեզերանավը, որին փորձնական թռիչքի ժամանակ չի հաջողվել միակցվել Միջազգային տիեզերակայանին, կիրակի հաջողությամբ վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդ ռազմաբազայում: Այս մասին հայտնում են ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքից։ Վայրէջքից առաջ տիեզերանավի իջնող պարկուճում հաջողությամբ բացվել են պարաշյուտները: Ամերիկյան տիեզերանավի այդ պարկուճն առաջին անգամ փափուկ ցամաքային վայրէջք է կատարել: Նախորդ բոլոր ամերիկյան սարքավորումները…
Նոր ռեկորդ․ պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը Qantas-ից
Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռը պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքն է կատարել՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե: Այս մասին տեղեկացնում են ավիաընկերությունից։ Նախորդ ռեկորդը Qantas-ը սահմանել էր հոկտեմբերին։ Այդ ժամանակ Boeing 787-9 ինքնաթիռը, որն առաջին անգամ անվայրէջք ավիաչվերթ էր կատարել Նյու Յորքից Սիդնեյ, օդում անցկացրել էր 19 ժամ 16 րոպե: Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել…
Georgian Airways-ը ժամանակավոր դադարեցնում է մի շարք թռիչքներ դեպի Եվրոպա
Georgian Airways ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները մի քանի ուղղություններով կամ կրճատում է հաճախականությունը։ Քաղաքները, որտեղ չվերթները դադարեցվում են, Եվրոպայի երկրներում եմ՝ Բեռլին, Բրյուսել, Լոնդոն և այլն: Այս մասին հայտնում է Aliq-ը։ Թբիլիսի-Բարսելոնա թռիչքը դադարեցվում է նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը, ինչպես նաև հունվարի 12-ից մարտի 4-ը։ Թբիլիսի-Բոլոնիա ուղղությամբ երթերը դադարել են նոյեմբերի 8-ից, կվերականգնվեն…
Չթռչողը թռչողի համար չի վճարում․ Տաթևիկ Ռևազյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է քաղաքացիների հարցերին, մասնավորապես՝ արդյոք չթռչողը վճարելու է թռչողի համար, և ինչու պետք է պետությունը վճարի ընկերությանը՝ էժան ավիատոմսերի համար: Ռևազյանը պարզաբանել է Ryanair-ի շուրջ ծավալված քննարկումները՝ նշելով, որ փետրվար ամսից բանակցել են Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ: «Իրականում լավ պայմաններ են: Մենք նոր…
Որքա՞ն է Ryanair ավիաընկերությանը վճարվելու պետական բյուջեից. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղավիացիայի կոմիտեի նախագահին (անկախ անուն-ազգանունից) քննադատողներին ման եկողներին տեղս հիշեցնեմ: Նրան քննադատել եմ քաղաքականության համար, որը դեմ ա ազգային ավիափոխադրող ունենալու հայեցակարգին։ Մի անգամ էլ քննադատել եմ անփույթ, պետական պաշտոնյային, իմ կարծիքով, անհարիր մտքեր արտահայտելու համար։ Էս քննադատություններն ուժի մեջ են։ Լոու-քոսթեր բերելու ջանքերի…
Դուք հաջողակ եք, Քիմ․ Ryanair-ը տարածել է Նիկոլ Փաշինյանի և Քիմ Քարդաշյանի լուսանկարը
Ինչպես արդեն հայտել էինք, 2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Հայաստանից: Այս կապակցությամբ ավիաընկերություն թվիթերյան պաշտոնական էջում տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քիմ Քարդաշյանի լուսանկարը։ «Դուք հաջողակ եք, Քիմ Քարդաշյան։ Մենք սկսում ենք մեր առաջին թռիչքները Հայաստանից»,-լուսանկարը մակագրել է ընկերությունը։ Նշենք, որ ՀՀ վարչապետը հրապարակված լուսանկարի մակագրության մեջ նշել էր, որ…
ԱՄՆ-ում 1000-ից ավելի թռիչք է չեղարկվել Դորիան փոթորկի հետևանքով
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում մոտ 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու հետևանքով: Այս մասին հայտնել է FlightAware կայքը, որը հետեւում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագծին: Ըստ կայքի տվյալների՝ ամենից շատ չվերթներ չեղարկվել են Ֆլորիդա նահանգում: Նշվում է, որ մեկնումների եւ ժամանումների կեսից ավելին չեղարկված է Ֆորտ-Լոդերդեյլի, Օռլանդոյի եւ Պալմ Բիչի օդանավակայաններում: Նշենք, որ օգոստոսի 30-ին…
Վրաստանում Ռուսաստան թռչելու միջոց են գտել
Վրացական ավիաընկերությունը նախատեսում է տարանցիկ թռիչքներ իրականացնել դեպի Բելառուս՝ Մինսկով դեպի Մոսկվա տարանցիկ թռիչքների հեռանկարով: Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն: Նշվում է, որ ավիաընկերության տնօրեն Իգոր Ապցիաուրին հույս է հայտնել, որ նման թռիչքները կսկսվեն սեպտեմբերից: Նա նաև պարզաբանել է, որ ավիաընկերությունը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Բելառուսի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը: Հստակեցվում է, որ թույլտվությունը…















