Ժողովրդավարություն
ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ…
Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է
Սեպտեմբերի 15-ը ժողովրդավարության միջազգային օրն է: Օրը հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին: Օրվա համար ընտրված է հենց սեպտեմբերի 15-ը, քանի որ 2008 թվականին այդ օրը տեղի է ունեցել նոր և վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակը: ՄԱԿ-ը պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական և հասարակական կազմակերպություններին առաջարկել է ընդունել նոր տոն՝ որպես աշխարհում…
Չեմ ողջունում Նիկոլ Փաշինյանի՝ այս ֆորումին չմասնակցելու որոշումը. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մասնակցեցի Լեհաստանում Կրինիցայի 29-րդ տնտեսական ֆորումին։ Հայաստանից այստեղ էինք նաև Արման Եղոյանը, Գեորգի Ավետիսյանը, Հրանտ Բագրատյանը և այլք։ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից հավաքվել էին քաղաքական ու բիզնես էլիտայի 4000-ից ավել ներկայացուցիչներ։ Բացի տնտեսությունից, քննարկվում էին շատ հարցեր. առողջապահություն, մետաքսե ճանապարհ, կրթություն,…
100 տարվա ժողովրդավարություն ունեցող Շվեդիան պատրաստ է համագործակցել մեզ հետ․ Լենա Նազարյան
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը և իր պատվիրակության մյուս անդամները Հայաստանից մեկնում են վստահ համոզմամբ, որ Հայաստանն անշեղորեն ընտրել է ժողովրդավարության շատ բարդ ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Ու 100 տարվա ժողովրդավարություն նշող Շվեդիան պատրաստ է համագործակցել մեզ հետ այդ հարցում։ Բարի ճանապարհ ու մինչ նոր հանդիպում»,-…
Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության համար 1 այցեքարտը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մեծարգո նախարար Տիկնայք և պարոնայք դեսպաններ Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դեսպանների այս հավաքում, որն առաջին այսպիսի միջոցառումն է Հայաստանում…
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է Rustavi 2-ի գործով որոշմանը
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Rustavi 2-ի գործով Ստրասբուրգի դատարանի որոշմանը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Մենք ուշադիր հետևում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Rustavi 2-ի գործով հուլիսի 18-ի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին: Խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմքն են: Մենք կոչ ենք անում, որ դատարանի վճիռը կատարվի արդար, առանց քաղաքականացման…
Քոչարյանի ձերբակալության գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ. ՀՀԿ հայտարարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է. • Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող…
Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Aliq.ge-ն: Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` 2024 թվականից Սահմանադրությունում…
Հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել. Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից, հավանաբար, այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար…
ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրո լրացուցիչ օժանդակություն է հատկացրել
Ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Որոշումը ընդգրկված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո: «Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և գործընկերության…
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր մտահոգությունը հայտնելով երկրում ծավալվող իրադարձություններին: «Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք…
Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են․ Լենա Նազարյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու…
Գլաձորի համայնքի բնակիչները հանքարդյունաբերությունը արգելելու ստորագրահավաք են կազմակերպել
Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են իրականացրել և 2152 բնակչի ստորագրություն հավաքվել է: Նրանք ներկայացրել են հանրագիրը համայնքի ղեկավարին և ավագանուն: Բնակիչները պահանջում են մետաղական հանքարդյունաբերությունն արգելել և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»: «2018թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են համայնքի 2456 բնակիչ, ինչը վկայում է, որ…
Լենա Նազարյանը հանդիպել է Հայաստանի մարզերի աշակերտների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի՝ Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրում ներգրավված Հայաստանի մարզերի աշակերտների, ծրագրի ղեկավարների հետ: Լենա Նազարյանը խոսել է ժողովրդավարության մասին՝ մասնավորապես անդրադառնալով ժողովրդավարական երկրի արժեքներին և նման պետությունում ապրող մարդկանց գործելակերպին ու ակնկալիքներին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ժողովրդավարությունը,…
Ժողովրդավարությունն էմոցիոնալ հասկացություն չէ. Էդմոն Մարուքյան
«Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որն իր մեջ ներառում է վերոնշյալն ու ինչպես նաև գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունների պահպանումը, դրանց…















