իլհամ ալիև

  • Փաշինյանն արդեն Սոչիում է

    Փաշինյանն արդեն Սոչիում է

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Ռուսաստանի Սոչի քաղաքում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ Սոչիում այսօր նախատեսվում է Հայաստանին, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Նախատեսվում է նաև Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

  • Ըստ վարչապետի հարցազրույցի, նա այսօր փաստաթուղթ չի ստորագրելու․ Այվազյան

    Ըստ վարչապետի հարցազրույցի, նա այսօր փաստաթուղթ չի ստորագրելու․ Այվազյան

    Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Սիչիում նախատեսվող Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպմանը։ Այսօր հանդիպելու են Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը Մեր և Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հասցեատերերը կարող են լինել ԱՄՆ-ն և Հնդկաստանը․ Նարեկ Այվազյան «Ես պնդումներ չեմ անում, բայց քանզի տեղեկատվությունը սահմանափակ է, կամ առհասարակ չկա, ապա փորձում եմ տողատակերից մզել…

  • Այսօր հանդիպելու են Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

    Այսօր հանդիպելու են Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

    Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ այն կայանալու է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկեն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձանյանգրերի կատարման ընթացքը։ Ինչպես նաև հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի տարածաշրջանային կայունությանն ու…

  • ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

    ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

    Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում է։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածվել Ադրբեջանի նախագահականի պաշտոնական կայքում։ Բայց չի նշվում, թե ինչի մասին են զրուցել կողմերը։ Ամենայն հավանականությամբ, շուտով հայտարարություն կտարածի նաև ՌԴ կառավարությունը, որտեղ արդեն, գուցե, լինեն մանրամասներ հանդիպման օրակարգից։

  • Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը

    Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հադիպում անցկացնել Բրյուսելում։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ նրանց հետ հեռախոսազրույց է ունեցել ԵԽ ղեկավար Շառլ Միշելը, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև՝ դեկտեմբերի 15-ին։ Նշվում է նաև, որ երկու…

  • Պատերազմը ՀՀ-ի կողմից սկսելու մասին հայտարարում են 3 հոգի՝ Էրդողանը, Ալիևն ու Քոչարյանը․ Ալեքսանյան

    Պատերազմը ՀՀ-ի կողմից սկսելու մասին հայտարարում են 3 հոգի՝ Էրդողանը, Ալիևն ու Քոչարյանը․ Ալեքսանյան

    ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում խոսեց մի թեզի մասին։ Ալեքսանյանը նշեց, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ 3700 հոգու առաջ հայտարարեց, որ Հայաստանն այս տարբերակ չի թողել Ադրբեջանին, քան պատերազմը։ Նա ասաց, որ այդ թեզը միջազգային հարթակներում առաջ տանելու համար Ադրբեջանը…

  • Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից

    Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Պեսկովի խոսքերը մեջբերում է RIA-ն։ Նա ևս մեկ հաստատել է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում նախապատրաստվում է, բայց նաև ընդգծել է, որ հանդիպման անցկացման ժամկետների վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։ Պեսկովի խոսքով՝ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։

  • Հնարավո՞ր է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի միջև նոր փաստաթղթի ստորագրում․ հարցին պատասխանել է Զախարովան

    Հնարավո՞ր է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի միջև նոր փաստաթղթի ստորագրում․ հարցին պատասխանել է Զախարովան

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ՝ նոյեմբերի 3-ին, ճեպազրույցով է հանդես եկել, որի ընթացքում նրան հարց է ուղղվել նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից նոր փաստաթղթերի ստորագրման հնարավորության մասին։ Զախարովային հարցրել են, թե արդյո՞ք հնարավոր է, որ նոր փաստաթղթեր ստորագրվեն Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի կողմից։ Սրան ի պատասխան խոսնակն ասել է՝…

  • Ստամբուլում կհանդիպեն Ալիևն ու Էրդողանը

    Ստամբուլում կհանդիպեն Ալիևն ու Էրդողանը

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ ամիս՝ նոյեմբերին, կայցելի Թուրքիա։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։ Նշվում է, որ նախատեսվում է Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում։ Իսկ մինչ դա՝ հոկտեմբերի 26-ին, Էրդողանը կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա շրջան՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը։

  • Փաշինյանի ու Ալիևի միջև հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

    Փաշինյանի ու Ալիևի միջև հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

    Այսօր լուրեր էին շրջանառվում, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մասնավորապես, ռուսական պետական լրատվամիջոցներից РИА Новости-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին, նշում էր, որ այդ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս թեմային է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։…

  • Պայմանավորվածության դեպքում՝ ժամանակին կտեղեկացնենք․ Պեսկովը՝ եռակողմ հանդիպման մասին

    Պայմանավորվածության դեպքում՝ ժամանակին կտեղեկացնենք․ Պեսկովը՝ եռակողմ հանդիպման մասին

    ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ տվյալները։ Այս մասին Պեսկովն ասել է RIA-ին։ Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Պեսկովը նշել է, որ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա…

  • Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում

    Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում

    Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին գրել է RIA-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում սպասվում են հայտարարությունների ստորագրումներ, որոնք վերաբերվելու են Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիային ու դելիմիտացիային, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերն…

  • Ալիևն ու Պուտինը խոսել են ռուս-ադրբեջանական զարգացող հարաբերություններից

    Ալիևն ու Պուտինը խոսել են ռուս-ադրբեջանական զարգացող հարաբերություններից

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարածաշրջանում իրավիճակից։ Ըստ աղբյուրի՝ նրանք ընդգծել են, որ ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները հաջող զարգանում են։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցությունը հետագայում կամրապնդվի։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։

  • Փաշինյանը պատասխանեց իր ու Ալիևի հանդիպման ժամկետների մասին հարցին

    Փաշինյանը պատասխանեց իր ու Ալիևի հանդիպման ժամկետների մասին հարցին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Փաշինյանին հարց ուղղվեց իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման ժամկետների մասին։ Սրա ի պատասխան ՀՀ ղեկավարն ասաց, որ ինքը մի քանի արդեն պատրաստակամություն հայտնել է հանդիպել Ալիևի հետ։ Փաշինյանը նշեց, որ «մենք տեղի ու ժամկետի մասով սահմանափակում չունենք»։ Նա…

  • Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի

    Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի

    Իրանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի իր էջում մեջբերումներ է կատարել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որտեղ հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքներին։ «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում…