Իմ Քայլը դաշինք
«Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում», – Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ում թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում: Այս մասին նա ասաց «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք,…
Մոսկվայում որպես բժիշկ սովորած ու ԶՈՒ-ին կամավոր ներկայացած տղայի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ դասալքության մեղադրանքով
Մոսկվայում որպես բժիշկ ասպիրանտուրան ավարտած ու ՀՀ բանակում ծառայելու համար կամավոր ներկայացած երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դասալքության մեղադրանքով։ Այս մասին ահազանգում է երիտասարդի հայրը: Վերջինս բաց նամակով դիմում է վարչապետին՝ գործին ուշադիր լինելու, հարցին լուծում տալու խնդրանքով, հայտնում է armtimes.com-ը։ Բաց նամակը ներկայացնում ենք ստորև. «Մեծարգո Վարչապետ Ստիպված եմ դիմում այս ծայրահեղ քայլին:…
Հակոբ Սիմիդյանը կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի խմբակցության քարտուղար. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
Խորհրդարանում իրարանցում է
«Հայկական ժամանակ»-ը գրում է՝ Խորհրդարանում իրարանցում է: Մի կողմից ավարտին է հասել մի քանի ամիս տեւած սանհանգույցների շինարարությունը, մյուս կողմից էլ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորները դատարկում են իրենց աշխատասենյակները: Մի քանի օրից այդ աշխատասենյակները կզբաղեցնեն 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները: Մասնավորապես, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, մեր՝ խորհրդարանում եղած ժամանակահատվածում ԱԺ աշխատակիցները բանվորների հետ դատարկում էին…
«Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները»,- ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։…
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն
Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը, այս մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ նա: Նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր: Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվել է շուրջ մեկ ամիս…
Փաշինյանին շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են ժողովրդավարության իդեալներին Հայաստանի ժողովրդի հանձնառության…
Արտահերթից 4 օր անց Մոսկվան այդպես էլ չի շնորհավորել Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ: Մինչդեռ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում 49.12% ձայն հավաքած նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Պուտինը շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը:…
Վ.Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնել
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային…
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով, որում, մասնավորապես ասված է. «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ…
«Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայն հավաքած 10 ռեյտինգային թեկնածուները
ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայների թիվը: «Իմ քայլը» դաշինքում ամենաշատ 10 ձայն ստացածներն են. Միքայելյան Սասուն – 31.739 Միրզոյան Արարատ – 25.550 Ցոլակյան Ֆելիքս – 24.172 Սարգսյան Գարիկ – 22.604 Սիմոնյան Ալեն – 21.812 Պետրոսյան Ռոմանոս – 20.934 Փաշինյան Սիփան – 17.155 Գևորգյան Դավիթ – 16.508 Խաչատրյան Արամ – 15.038 Պապիկյան Սուրեն –…
Քոչարյանի կալանավորումը ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ. Նիկոլ Փաշինյան
Չեմ մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին։ «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ…
Ինչո՞ւ է Փաշինյանի խորհրդականը ներխուժել ՄԵՆՔ-ի շտաբ, ինչ է կատարվել իրականում
ՄԵՆՔ դաշինքը քիչ առաջ տարածել էր հայտարարություն, համաձայն, որի Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Տարածած հայտարարության համաձայն վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ…
Ներխուժել են «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ հաշիվներ մաքրելու
«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարություն ! ! ! Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք…














