Իմ Քայլը դաշինք
«20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար», – Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում կայանալիք բանավեճի բացման խոսքում նշեց. «20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար։ Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի, խմելու ձուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանալու։ 209000 մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1-ից և ևս…
Նիկոլ Փաշինյանն ավտոբուսից զանգահարեց Հայկ Մարությանին
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում քարոզարշավ իրականացրեց նաև քաղաքային տրանսպորտում։ 168.am-ը փոխանցմամբ՝ 54 համարի ավտոբուսում մի կին հետաքրքրվեց՝ ուսապարկի պարունակությունը նո՞ւյնն է, թե՞ փոխվում է, կոնֆետ կա՞ այնտեղ։ Փաշինյանն իր թիկնազորից հետաքրքրվեց՝ կա՞ կոնֆետ, և հյուրասիրեց տիկնոջը։ Վերջինս պատմեց, թե հեղափոխությունից հետո ավտոբուսներն ու երթուղայինները նույն կերպ գերբեռնված են լինում, բայց դժգոհող…
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում միջադեպ է եղել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր…
2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով
Aysor.am-ը գրում է. 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են…
«Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում», – Նիկոլ Փաշինյան
Մի քանի մեջբերում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում. «Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, կարողանանք մեր երեխաների համար ապահովել այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենան»: «Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան բայց նաեւ պետք…
Արցախի ՊԲ խոսնակը հեռացրել է Սասուն Միքայելյանի հայտարարության մասին արված իր գրառումը
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռացրել է Սասուն Միքայելյանի հայտարարության մասին արված իր գրառումը՝ փոխանցում է armtimes.com-ը: Սենոր Հասրաթյանը երեկ անդրադարձել էր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի ելույթին, որտեղ նա նշել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է…
«վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին», – Սասնա ծռեր
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով երեկ՝ նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակում Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը. «Էսօրվանից ասում են՝ էս խորհրդանարանը մեկ տարվա, մեկուկես տարվա կյանք է ունենալու: Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված…
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը Լոռու մարզում
Իմ քայլը» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը կլինի Լոռու մարզում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հավաք կանցկացնի Սպիտակում, ժամը 12:30-ին՝ Վանաձորում, ժամը 14:30-ին՝ Ստեփանավանում, ժամը 15:45-ին՝ Տաշիրում և ժամը 18:00-ին՝ Ալավերդիում:
Հարցման արդյունքներով, «Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններում կհավաքի ձայների 10 տոկոսը
Pan.am-ը գրում է. Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքներով, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կզբաղեցնի երկրորդ տեղը. քաղաքական այս ուժի օգտին պատրաստ է քվեարկել հարցմանը մասնակցածների 10%-ը: Հարցման արդյունքներով, ընտրություններում 67%-ով կհաղթի «Իմ քայլը» դաշինքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երրորդն է՝ 9%-ով, չորրորդը՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 3%-ով: Հինգերորդ և վեցերորդ…
«Ինձ ձայն տալու համար բավական է ընտրություններին ընտրեք «Իմ Քայլը» դաշինքը», – Արսեն Ջուլֆալակյան
Ըմբաշամարտի աշխարհի չեմպիոն, այժմ պատգամավորության թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Քարոզարշավը պաշտոնապես սկսված է։ Կլինեն հանդիպումներ հասարակության հետ Երևանում և ՀՀ տարբեր հատվածներում՝ ամենատարբեր ֆոռմատներով՝ հանրահավաքներ,խմբակային հանդիպումներ, մամուլ-մեդիա… Բնականաբար, դրանց մասին նախորոք տեղյակ կպահենք տեղերում։ Սիրով կլսեմ նաև ձեր բոլորի առաջարկությունները՝ կապված քարոզարշավի վայրի հետ։ Ի դեպ, կարևոր մի պահ! Շատերը հարցնում…
Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում՝ փոխանցում է slaq.am-ը: Այս ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առաջադրվել է նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Ղահրամանյանը: Հետաքրքիր թեկնածուներ է առաջադրել նաև ԲՀԿ-ն, որոնց թվում է՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) եւ նախկին մարզպետ…
«Ընտրությունների մեկնարկն արդեն իսկ տրվում է օրենքի խախտմամբ», – «Իմ քայլը» դաշինքի թեկնածու
«Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախընտրական քարոզի մեկնարկը չտրված՝ արդեն ստանում եմ ահազանգեր խախտումների մասին: Մասնավորապես՝ որոշ քաղաքական ուժեր և թեկնածուներ սկսել են նախընտրական բուկլետների բաժանումը, ցուցակներով տնայցերը, շտաբներին կից ԱՁ-ների ու ՀԿ-ների անվան տակ վարձու աշխատողների մասսայական ընդունումը, որը ընտրակաշառքի բաժանման նոր հնարքներից…













