Ինդոնեզիա
Հարավարևելյան Ասիայում աղետների հետևանքները
Հարավարևելյան Ասիայում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 600-ը, իսկ Հոնկոնգում հրդեհի հետևանքով զոհվել է 146 մարդ։
Ջովանի վան Բրոնկհորստի անորոշ ապագան «Լիվերպուլ»-ում՝ Ինդոնեզիայի հավաքականի հետ կապերի ֆոնին
«Լիվերպուլ»-ի օգնական Ջովանի վան Բրոնկհորստը կարող է ավարտել իր աշխատանքը թիմում՝ վատ արդյունքների և Ինդոնեզիայի հավաքականի հետ կապված հնարավորությունների պատճառով։
Ջակարտան՝ աշխարհի ամենամարդաշատ մայրաքաղաքը․ աճող խնդիրներ և միջազգային համագործակցություն
Ջակարտան դարձել է աշխարհի ամենամարդաշատ մայրաքաղաքը՝ 42 միլիոն բնակչությամբ։ Քաղաքը կանգնած է լուրջ քաղաքաշինական խնդիրների առաջ, մինչդեռ Ինդոնեզիայի կառավարությունը նախատեսում է մայրաքաղաքի տեղափոխում և ակտիվացնում է միջազգային համագործակցությունը՝ ընդգծելով արագ բնակչության աճի հնարավորություններն ու ռիսկերն։
SpaceX-ը հաջողությամբ արձակել է Ինդոնեզիայի «Նուսանթարա Լիմա» արբանյակը
Մի քանի օրվա եղանակային խոչընդոտներից հետո SpaceX-ի Falcon 9 հրթիռը հաջողությամբ արձակեց Ինդոնեզիայի «Նուսանթարա Լիմա» արբանյակը, որը նպատակ ունի լուծել թվային անհավասարության հարցը Հարավարևելյան Ասիայում:
Ինդոնեզիայում համազգային բողոքներ՝ պատգամավորների արտոնությունների դեմ
Ինդոնեզիայում բողոքներ են սկսվել պատգամավորների ֆինանսական արտոնությունների և ոստիկանության միջադեպի պատճառով՝ հանդիսանալով ամենամեծ մարտահրավերը նախագահ Պրաբոուի համար:
Ֆրանսիան նշում է 2025 թվականի Բաստիլի օրը՝ ավանդույթով, նորարարությամբ և դիվանագիտությամբ
2025 թվականի Բաստիլի օրը Ֆրանսիան ներկայացրեց իր հեղափոխական ոգին ռազմական շքերթներով, դրոնների լույսերի շոուներով և միջազգային դիվանագիտությամբ՝ ընդգրկելով Ինդոնեզիան որպես պատվավոր հյուր:
Մակրոնը և Ինդոնեզիայի նախագահը խորացնում են ռազմական համագործակցությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ինդոնեզիայում հանդիպել է նախագահ Պրաբովո Սուբիանտոյին՝ ամրապնդելու պաշտպանության և առևտրային կապերը։
Մասկն արբանյակային ինտերնետ-կապ է գործարկել Ինդոնեզիայում
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ինդոնեզիայում Starlink արբանյակների միջոցով ինտերնետ կապ է գործարկել։ «Ինձ համար պատիվ է Starlink-ի գործարկումը Ինդոնեզիայում»,- գրել է Մասկը: France-Presse-ի փոխանցմամբ՝ բացումը տեղի է ունեցել Դենպասար քաղաքի կլինիկաներից մեկում։
Ինդոնեզիայում օդաչուները 28 րոպե քնել են թռիչքի ժամանակ
Ինդոնեզիայում Batik Air ավիաընկերության ինքնաթիռը շեղվել է երթուղուց այն բանից հետո, երբ և՛ օդանավի հրամանատրը, և՛ երկրորդ օդաչուն մոտ կես ժամ քնել են: Միջադեպը տեղի է ունեցել հունվարին: Ինչպես նշում է Daily Mail-ը, օդաչուների քնելը կարող էր ճակատագրական աղետի հանգեցնել բոլոր 153 ուղևորների համար: Պարբերականը նկատում է, որ օդաչուների համար կենսական նշանակություն ունի օդանավը ճիշտ…
Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Tribunnews-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային գործակալության ANTARA-ի տվյալները։ Սեյսմոլոգները փետրվարի 11-ին տեղական ժամանակով ժամը 15:55-ին (Մոսկվայի ժամանակով 11:55-ին) ցնցումներ են գրանցել Հյուսիսային Սուլավեսիի շրջանում և հարակից շրջաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակի տակ 11…
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի
Ինդոնեզական Չիանջուր քաղաքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: «Անհետ կորած է համարվում 24 մարդ», – մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ծառայության ղեկավարը:
Ինդոնեզիայում վագրը հոշոտել է ֆերմերին
Ինդոնեզիայում ամենահազվագյուտ սումատրական վագրը հարձակվել է ֆերմերի վրա և կտոր-կտոր արել նրան։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ օգոստոսի 17-ին, Սումատրա կղզում։ Հյուսիսային Սումատրա նահանգի Լոբութայաս գյուղի 58-ամյա բնակիչ Սաիպուլ Ռիտոնգը վաղ առավոտյան գնացել է իր կաուչուկի պլանտացիա և չի վերադարձել, հայտնում են տեղական իշխանությունները։ Ինդոնեզացու մարմինը հայտնաբերվել է…
Կոմոդոյի վիշապներին տեսնելն այժմ արժե 250 դոլար
Ինդոնեզիայի զբոսաշրջության հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են արել՝ կապված տոմսերի գների ահռելի բարձրացման հետ՝ Կոմոդո վիշապներին տեսնելու համար։, Կառավարությունը պնդում է, որ այդպես կարող են հոգալ մողեսի կարիքները: Կոմոդո ազգային պարկի երկու հիմնական կղզիներ մուտք գործելու վճարը մեկ գիշերվա ընթացքում բարձրացել է 18 անգամ՝ օգոստոսի 1-ին հասնելով 3,75 միլիոն ռուպիահի (252 դոլար), ինչը տեղի աշխատողների կարծիքով՝…
Ինդոնեզիայի ափերի մոտ նավը խորտակվել է
Մարդատար նավ Է ջրասույզ եղել Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ: Հայտնում Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել Է: Գործակալության տվյալներով՝ նավը խորտակվել Է Հյուսիսային Մալուկուի նահանգից ոչ հեռու, այլ մանրամասնություններ չեն հայտնում:
Ինդոնեզիա բեռնատարը բախվել սարալանջին․ 18 մարդ զոհվել է
Չորեքշաբթի Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում բեռնատարը ընթացել է լեռնային ճանապարհով և բախվել սարալանջին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ նշելով, որ վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ բեռնատարը տեղափոխել է 29 մարդ։ Չորսի վիճակը գնահատվում է ծանր։















