ինքնաբացարկ
Դատավոր Բախշիյանի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժեց
Այսօր հրապարակվել է քրգործով անցնող դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանների միջնորդության մասով որոշումը։ Հիշեցնենք, որ փաստաբանները՝ դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել։ Այսպիսով՝ դատարանը մերժել է Բախշիյանի փաստաբանների միջնորդությունը։
Մովսես Հակոբյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործ քննող դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է ներկայացրել՝ որպես հիմնավորում նշելով, որ որ Մովսես Հակոբյանի գործով ունի կանխակալ վերաբերմունք։ Գործը այժմ վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար։ Մովսես…
«Պատիվ ունեմ» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ չեն լինի
«Պատիվ ունեմ» դաշինքը վեցնելու է իրեն հասանելիք 7 մանդատները, ու ինքնաբացարկներ չի ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին News-ին ասել է դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ ինքնաբացարկներ նախատեսված չեն։ Նշենք, որ ընտրված պատգամավորները մինչև այսօր ժամը 18:00-ն հնարավորություն ունեն ինքնաբացարկի դիմում նեկայացնել։
Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համար, նախկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակունցը շուտով կնշանակվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան։
ԿԸՀ է ներկայացվել պատգամավորի թեկնածուի ևս 5 ինքնաբացարկի դիմում
Անցկացվել է ԿԸՀ-ի հերթական արտահերթ նիստը։ Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների պատգամավորի թեկնածուներից ևս 5-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Լուսավոր Հայաստան կուսակցությունից Աստղիկ Ավետիսյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Հայկ Մելիք-Ադամյանի, Ստեփան Մանթարյանի և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Լևոն Լևոնյանի գրանցումը։ Իսկ Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունից Աստղիկ Ղազարյանի…
Ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել․ ԿԸՀ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: «Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան…
Մարտի 1-ի գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
Մարտի 1-ի գործով Դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Այս բողոքով առաջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, սակայն բողոքի բուն քննությունն այդպես էլ չէր սկսվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա…
Դատախազը սադրանք կոչեց Քոչարյանի պաշտապանների՝ ինքնաբացարկի միջնորդությունը
Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանում չի տեսնում որևէ հիմք, որը նախատեսված կլինի օրենքով: Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին Միջնորդության դեմ առարկելիս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այն որակեց սադրանք՝ ասելով, որ պաշտպանները դատավորի վերաբերյալ արտահայտություններ արեցին, դրանք ներկայացրին որպես անկողմնակալությունը կասկածի…
Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանին: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը, որը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ: Փաստաբանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք հաստատում են դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:…
Վերաքննիչի դատավորը մերժել է Քոչարյանի գործով ինքնաբացարկի միջնորդությունը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Որոշումը հրապարակվել է այսօր։ Նախկին նախագահի փաստաբանների ներկայացրած միջնորդության համար հիմք էր դարձել դատավորի օբյեկտիվության կասկածը՝ հաշվի առնելով Facebook-ում դատավորի եղբոր՝ Դավիթ Աբգարյանի բազմաթիվ գրառումները և նրա ընկերությունը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հետ։ Ավելի վաղ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական…
Քոչարյանի գործով դատավորը քննարկում է ինքնաբացարկի միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-ին դատավորը մերժել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ընդ որում, նշվել է նախկին նախագահի կողմից քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, իսկ քննության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատարանը հաստատեց, որ ռիսկերը նվազել են, սակայն դեռևս պահպանվում են: Փաստաբանը նշեց…
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպանը՝ պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա…
Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Քոչարյանի…
Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ կհայտնեն դատավոր Աննա Դանիբեկյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։ Ըստ որոշման՝ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Դատարանը կրկին մերժեց միջնորդությունը․ Քոչարյանը կմնա կալանքի տակ Դատարանի որոշման հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն…













