ինքնաթիռ
Թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը 20-ն է
Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով C-130 Hercules ինքնաթիռը մեկնում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Անհույի տիեզերագնացության արդյունաբերությունը․ նոր սահման Չինաստանի նորարարության ճանապարհին
Չինաստանի Անհույ նահանգը արագ զարգացնում է իր տիեզերագնացության ինֆորմացիոն արդյունաբերությունը՝ կենտրոնանալով ցածր բարձրության տնտեսության, արբանյակային կիրառությունների և տեխնոլոգիական ինքնավարության վրա։
Չինաստանը ունի նոր գաղտնի մարտական ինքնաթիռներ
Դեկտեմբերի 26-ին սոցիալական մեդիայի բովանդակության ալիքը բացահայտեց չինական երկու նոր մարտական օդանավերի փորձնական թռիչքները՝ նշանավորելով զգալի թռիչք Չինաստանի ավիատիեզերական կարողությունների մեջ: Այս բացահայտումը համընկնում է J-20 աննկատելի կործանիչի թողարկման 13-րդ տարեդարձի և Մաո Ցզեդունի 131-ամյակի հետ՝ ավելացնելով խորհրդանշական նշանակության շերտ: Այս օդանավերի միաժամանակյա հայտնվելը ենթադրում է համակարգված ջանք՝ ցուցադրելու Չինաստանի արագ զարգացող ռազմական տեխնոլոգիաները: Առաջին…
Ֆիլիպիններում ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել
Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռ է կործանվել Բաթաան նահանգում, երկու օդաչուները զոհվել են, տեղեկացրել է տեղի Inquirer պորտալը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ «Ֆիլիպինների ՌՕՈւ-ի ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան կործանվել է Փիլար քաղաքում (Բաթաան նահանգ), ինչի հետեւանքով երկու օդաչուները զոհվել են»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։ Խոսքը Marchetti SF260 ինքնաթիռի մասին է, որը սովորաբար օգտագործվում է որպես ուսումնավարժական ինքնաթիռ։ Ականատեսների տվյալներով՝…
Իրկուտսկում ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու օդաչու է զոհվել
Երկու օդաչու է զոհվել Իրկուտսկի մասնավոր հատվածում «Սու-30» ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ ընկնելու հետևանքով, դեպքի վայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ «Երկու օդաչու զոհվել է, բնակչության շրջանում զոհեր չկան, գետնին հրդեհը մեկուսացվել է», – հայտնել են մամուլի ծառայությունից։
ԱՄՆ-ում 10 ուղևորներով ինքնաթիռը ջուրն է ընկել
ԱՄՆ-ի Մյութինի Բեյի շրջանում՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու, ջուրն է ընկել ջրաինքնաթիռը, որտեղ եղել Է 10 մարդ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի առափնյա պահպանություն ծառայությունը: «Ծառայությունն զբաղվում է 10 մարդու որոնումներով (ինը չափահաս և մեկ երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել է, որ խոսքը վերաբերում է ութ չափահասերի և երկու անչափահասների: Ըստ…
ԱՄՆ-ում երկու ինքնաթիռ բախվել են միմյանց․ 4 անձ զոհվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել, որի հետևանքով չորս մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկուսն էլ մեկ շարժիչով փոքր օդանավեր են, որոնցից մեկը ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող դաշտում, իսկ մյուսը մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ: Ոչ մեկին փրկել չի հաջողվել։…
Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում
Հունաստանում կործանվել է ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- հայտնում…
Պորտուգալիայում ինքնաթիռը անտառային հրդեհների մարման ժամանակ կործանվել է
Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ ինքնաթիռը կործանվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է: Պորտուգալիայում շարունակվում են մեծաթիվ անտառային հրդեհները: Իշխանությունները հայտնել են, որ դրանցից 70 տոկոսի պարագայում պատճառը կրակի հետ անզգույշ վարվեցողությունն է: Մեկ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ: Պորտուգալիայի հյուսիսում…
Շրի Լանկայի նախագահը ռազմական ինքնաթիռով երկրից փախել է
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ռազմական ինքնաթիռով փախել է երկրից՝ տնտեսական ճգնաժամի պատճառով զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Երկրի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ 73-ամյա Ռաջապակսան իր կնոջ և անվտանգության ծառայության երկու աշխատակցի հետ մեկնել է Մալդիվներ: Ռաջապակսայի փախուստը վերջ է դրել ընտանեկան դինաստիային, որը տասնամյակներ շարունակ կառավարել է Շրի Լանկայում:…
Ուկրաինական Զապորոժիեիում ինքնաթիռ է կործանվել․ կան տուժածներ
Ուկրաինայի Զապորոժիեի մարզում ռազմատեխնիկական An-26 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկանում ենք մարզի ռազմական վարչությունից։ Նշվում է, որ պատահարի արդյունքում կան տուժածներ։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը տեխնիկական թռիչք էր իրականացնում։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հայիթիում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղում․ կան զոհեր
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում․ թեթև շարժիչով Cessna 207 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մայրուղու վրա, որի արդյունքում կան զոհեր։ Այս մասին գրում է Nouvelliste-ն։ Նշվում է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բախվել ու շրջել է ավտոբուս, ինչպես նաև բեռնատար։ Երկրի վարչապետը հանձնարարել է հետաքննել պատահարը։
Չինաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկի դին դեռ չի հայտնաբերվել
Ինչպես արդեն հայտնել ենք երեկ, Չինաստանի հարավում կործանվել է ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը, որում կործանման պահին գտնվել է 132 մարդ՝ 123 ուղևոր ու 9 անձնակազմի անդամ։ Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են անմիջապես, սակայն մինչ այժմ արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ մինչ այժմ չի հայտնաբերվել ինքնաթիռում գտնվածներից ոչ մեկի…
Տեսանյութ՝ 132 մարդ տեղափոխող ինքնաթիռի կործանման վայրից
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանի հարավում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Լուրը հաստատել են Չինաստանի քաղավիացիայի վարչությունից։ Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել հենց դեպքի վայրից։ https://www.youtube.com/watch?v=5ureyUKkjlI Նշենք, որ դեռևս տեղեկություն չկա զոհերի մասին։ Հավելենք նաև, որ վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 132 անձ, որոնցից 123-ը ուղևոր, իսկ 9-ը՝ անձնակազմի անդամ։…
Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի հարավային հատվածում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։ Ըստ աղբյուրի՝ կործանված ինքնաթիռը China Eastern ավիաընկերության Boeing 737-ն է։ Նշվում է, որ ինքաթիռում գտնվել է 133 մարդ։ Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։















