ինքնաթիռ
Կանադայում օդանավը դուրս է եկել թռիչքուղղուց
Կանադայի Սասկաթուն քաղաքի օդանավակայանում ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Այս մասին հայտնում է CTV-ն: Հաղորդվում է, որ օդանավում եղել է 74 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուժգին քամու և մերկասառույցի պատճառով: Ուղևորներն անվնաս լքել են օդանավի սրահը:
Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»
«Բելավիա» ավիաընկերության Մինսկում գտնվող պարկը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով, որը պատված է World of Tanks հանրահայտ խաղի գույներով: «Տանկանավը» բացի նոր ոճից, ստացել է նաև հատուկ ձայնային գործառույթ՝ խաղային տերմիններով, իսկ ուղևորների սեղանների վրա լեգենդար տանկերի մասին ուղեցույցներ են դրված:
Հայտնաբերվել է կործանված ՍՈՒ-25-ի սև արկղը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի…
Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել:








