ինքնաթիռ
Ռուսական Աերոֆլոտը մարտի 8-ից չի իրականացնի միջազգային թռիչքներ, բացի դեպի Բելառուս չվերթներից
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքները, բացառությամբ դեպի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ իրականացվող չվերթների։ Այս մասին ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ընկերությունը, սկսած մարտի 6-ից, չի թույատրելու միջազգային թռիչք իրականացնել բոլոր այն ուղևորներին, ովքեր ունեն հետադարձի տոմս՝ մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածի համար։ Սա պայմանավորված է հենց այն հանգամանքով,…
ԱՄՆ-ն փակեց օդային տարածքը Ռուսաստանի համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես փակեց օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է այսօր՝ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ իրենք հետևում են իրենց դաշնակիցների օրինակին ու Ռուսաստանին էլ ավելի են մեկուսացնում և ավելացնում են ճնշումը ՌԴ-ի տնտեսության վրա։
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ինքնաթիռը ջուրն է ընկել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ինքնաթիռ է ջուրն ընկել, որում եղել է 7 մարդ։ Այս մասին հայտնել է WCTI-TV հեռուստաալիքը՝ նշելով, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Ինքնաթիռում եղել են չորս դեռահասներ և երեք մեծահասակներ, այդ թվում՝ օդաչուն: Առափնյա պահպանությունը հայտնել է, որ ինքնաթիռն անկանոն թռիչք է կատարել՝ նախքան ռադարի էկրանից անհետանալը:
Զվարթնոց օդանավակայանից ահազանգել են, որ օդանավում մարդ է մահացել
Երեկ՝ փետրվարի 7-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռի մեջ մարդ է մահացել։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Նշվում է, որ նշված վայր մեկնած ոստիկանները օդանավի մեջ հայտնաբերել են 94-ամյա Ռուսաստանի քաղաքացի Յուղաբեր Թորոսյանի դին։ Ըստ աղբյուրի՝ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Թուրքերը օդային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում․ զոհվել է առնվազն 8 մարդ
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Իրաքի Մախմուր քաղաքը, որը գտնվում է քրդական ուժերի ձեռքում։ Այս մասին հայտնել է քրդական RUDAW-ն։ Նշվում է, որ հարվածները հասցրել են նաև ինքնաթիռներով։ Դրանց հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ Թուրքիայից հայտարարել էին, որ երկրի ռազմաօդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում և Սիրիայի…
Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան․ նախագահը պայմանավորվել է
ԱՄԷ աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը մեկնում է ԱՄԷ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում «Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի…
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի հետևանքով 14 մարդ մահացել է
Ադրբեջանում այսօր կործանված ռազմական ուղղաթիռում եղել է 18 մարդ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 14 մարդ մահացել է, չորսի վիճակը ծանր է։ Նշվում է նաև, որ վիրավորների և մահացածների թվում կան բարձրաստիճան սպաներ։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը «Գարահեյբատ» զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելիս Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ…
Ադրբեջանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ու վիրավորներ
Ադրբեջանի Խիզինի շրջանում այսօր առավոտյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքների ժամանակ։ Ինքնաթիռը պատկանել է պետական սահմանային ծառայությանը։ Զոհերի ու վիրավորների կոնկրետ թիվ չի ասվում։
Ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են բոլոր զոհվածների աճյունները
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բելառուսական բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռը կործանվել էր Իրկուտսկում։ Ինքնաթիռում կար 9 անձ։ Մինչ այս հայտնաբերվել էր միայն 6 մարդու դի, սակայն հայտնի է դարձել, որ որոնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ գտնվել են 9 անձանց աճյունները։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ հայտնաբերվել է նաև ինքնիթիռ երկրորդ «Սև արկղը»։…
Իրկուտսկի մերձակայքում կործանվել Է Ան-12 ինքնաթիռ
Իրկուտսկի մերձակայքում կործանվել Է Ան-12 ինքնաթիռը, դրա կործանման վայրը հայտնաբերվել է: Այս մասին հաղորդել է սիբիրյան ավիացիոն փրկարարական կենտրոնը Ինքնաթիռը, որ կատարում է Յակուտսկ չվերթը – Իրկուտսկ, անհետացել է ռադարների էկրաններից է Իրկուտսկի մարզի։ Իրկուտսկի մարզում անհետացած Ան-12 օդանավում, նախնական տվյալներով, 8 մարդ է գտնվում, հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Սուդանի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռի է կործանվել․ կան զոհեր
Հարավային Սուդանի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետևանքով հինգ մարդ է զոհվել, որից երկուսը՝ ռուսաստանցի։ Այս մասին հայտնել է AP գործակալությունը: «Ներառյալ օդաչուն և անձնակազմի անդամները, զոհվել են»,- գործակալությանն ասել Է օդանավակայանի տնօրեն Կուր Կուոլը: Ըստ աղբյուրի՝ բացի ռուսաստանցիներից, աղետի զոհ են դարձել նաև Հարավային Սուդանի երեք քաղաքացիներ:
Վիետնամի մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել, ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է vnexpress-ը: Ըստ աղբյուրի, թռիչքուղու վրա ինքնաթիռը պոչային հատվածով հարվածել է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին։ Նշվում է, որ հրատարակության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ աննշան վնասվածքներ են ստացել, իսկ Ֆուկուոկ ուղևորներին տեղափոխել են մեկ այլ չվերթով:
FlyOne-ը Հայաստանում է․ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 9 ուղղություններով
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն FlyOne Armenia-ին տրամադրել է շահագործողի վկայական, որով ավիաընկերությունը դարձել է նոր ազգային օպերատոր ու շուտով թռիչքներ կսկսի իրականացնել Երևանից։ Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ FlyOne-ը հայկական շուկայում արդեն իսկ 60 միլիոն դոլար է ներդրել։ Նախատեսվում է, որ կբացվի 135 նոր աշխատատեղ՝ միջինից բարձր աշխատավարձով։ Տարածված հայտարարությունում ասվում…
Նոր ֆիլմ եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարահանի 2019 թվականի օգոստոսին Մոսկվայի մարզում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին: Kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ինքնաթիռի օդաչու, Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովը, ով կդառնա ֆիլմի խորհրդատուն: Ըստ աղբյուրի՝ պատրաստվում է ֆիլմի սցենարը, որը գրում է Ալեքսեյ Գրավիցկին: «Այս պատմությունը մարդու ճակատագրի, նրա երազանքի՝ օդաչու դառնալու երկար և դժվարին ճանապարհի…
Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում փոքր՝ թեթև շարժիչով աշխատող ինքնաթիռ է ընկել բնակելի շենքի վրա։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Նշվում է, որ ինքնաթիռի ընկնելուց հետո այն բռնկվել է։ Ըստ աղբյուրի՝ դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։















