ինքնասպանություն
Հրազդան գետում դի է հայտնաբերվել
Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում: Փրկարարները գետից…
Գյումրիի ՌԴ զորամասի զինծառայող է ինքնասպան եղել
2020թ. հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի բնակարաններից մեկի փաստացի բնակիչ, ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Ս-ը նշված բնակարանի ննջասենյակում գտնվող զգեստապահարանի մեջ առկա երկաթյա ձողից կոշիկի քուղով կախվելու եղանակով ինքնասպան է եղել, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է,…
Գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 272 հրդեհի, մեկ ջրահեղձման, երկու փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, երկու որոնողափրկարարական դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, 33 օձի հայտնաբերման դեպք, ինչպես…
Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 5-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կամրջի տակ հայտնաբերվել է դի․ փրկարարների միջամտության կարիք չի առաջացել։ Դեպքի վայրում են…
Գրանցվել է 579 դեպք, որից 333-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ը ամփոփում է շաբաթը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 22-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 579 դեպք, որից 333-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 256 հրդեհի, մեկ ջրահեղձման, մեկ քարաթափման, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, մեկ որոնողափրկարարական դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 13 ինքնասպանության փորձ, 60 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 131 կենցաղային կանչ. տուժել է…
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հունիսի 28-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:…
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հունիսի 16-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարների և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի համատեղ…
Նախորդ շաբաթ գրանցվել է 1 պայթյուն, 17 ինքնասպանության փորձ, 12 մահ՝ ընդհանուր՝ 115 արտակարգ դեպք
Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել…
Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է պատշգամբից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Պարզվել է, որ…
Քաղաքացին մուտք է գործել պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Պարզվել է,…
Քաղաքացին փորձում է ինքնասպանության դիմել Դավթաշենի կամուրջում
Մայիսի 8-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունքների շեմին հասած պրոֆեսորը սպանվել է
ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսոր, ով կորոնավիրուսի հետազոտության մեջ, ըստ իր գործընկերների, «կարևոր բացահայտման շեմին էր»։ Ինչպես հայտնում է CNN-ը, Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուին գլխին, վզին, իրանին և վերջույթներին հրազենային վնասվածքներով գտել են իր տանը։ Նրա տնից ոչ հեռու գտնվել է մարդասպանի մարմինը, ով գիտնականին սպանելուց հետո վերադարձել է ավտոմեքենայի մոտ և ինքնասպան եղել։ Ոստիկանությունը…
Հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, խորապես մտածելու պատճառներ ունի․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է նախօրեի Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին ու հասարակական արձագանքին։ Աննա Հակոբյանը նշել է, որ այն հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, խորապես մտածելու, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի։ Աննա Հակոբյանը նախ…
Երեխաներին 9-րդ հարկից ցած նետած տղամարդը 40 տարեկան է. Մանրամասնություններ
Այսօր՝ մայիսի 5-ին, Ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի…














