իպ

  • Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ՌՕՈւ-երը հարվածում են Սիրիայի ԻՊ-ի զինապահեստներին. Համատեղ վճռականություն 2026-ին

    Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ՌՕՈւ-երը հարվածում են Սիրիայի ԻՊ-ի զինապահեստներին. Համատեղ վճռականություն 2026-ին

    2026 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) «Թայֆուն» կործանիչները ֆրանսիական ուժերի հետ համատեղ հարվածեցին Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինամթերքի պահեստին՝ վերահաստատելով միջազգային կոալիցիայի շարունակական հանձնառությունը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին։

  • ԻՊ-ն հայտնել է իր առաջնորդի սպանության մասին

    ԻՊ-ն հայտնել է իր առաջնորդի սպանության մասին

    «Իսլամական պետությունը» (ԻՊ, Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հայտնել է իր առաջնորդ Աբու Ալ Հասան Ալ-Հաշեմի Ալ-Կուրեյշի սպանության մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Արմատականների առաջնորդը 45 տարեկան էր։ Նա ղեկավարել է ահաբեկչական խմբավորումը 2019 թվականին ԱՄՆ-ի կողմից իր նախորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո։ Նրա տեղը կզբաղեցնի Աբու ալ Հասան ալ Հաշեմի ալ Քուրեյշին։ Ավելի…

  • Թալիբները հայտնել են ահաբեկչական ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին

    Թալիբները հայտնել են ահաբեկչական ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին

    «Թալիբան» շարժումը, որը այս պահին Աֆղանստանի ղեկին է, հայտնել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ՆԳՆ-ն։ Նշվում է, որ ԻՊ-ն այլևս վտանգ չի ներկայացնում։ Հայտարարությունում ասվում է, որ խմբավորումը ջախջախված է 98 տոկոսով։

  • Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել

    Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել

    Սիրիայում ԻՊ-ի անդամները հարձակվել են Ալ-Խարատա նավթահանքի աշխատողների վրա։ Ահաբեկիչները հարձակվել են մարդկանց տեղափոխող երկու ավտոբուսների վրա: Այս մասին հայտնել է SANA-ն։ Հարձակումը տեղի է ունեցել Դեյր էզ-Զոր քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերում։ Զոհվել է 10 բանվոր, ևս մեկը՝ վիրավորվել։  

  • Ահաբեկչություն Իրաքում․ զոհերի թիվը հասել է 12-ի

    Ահաբեկչություն Իրաքում․ զոհերի թիվը հասել է 12-ի

    Իրաքի Դիյալայ նահանգում ահաբեկչական հարձակում է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ ԻՊ-ի զինյալների հարձակումից զոհերի թիվը հասել է 12-ի։ Ըստ աղբյուրի՝  ևս 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն

    Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Այս մասին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում։ «Չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր…

  • ՆԱՏՕ-ում կարծում են, որ Քաբուլը կարող Է թալիբների և Իսլամական պետության մարտի դաշտ դառնալ

    ՆԱՏՕ-ում կարծում են, որ Քաբուլը կարող Է թալիբների և Իսլամական պետության մարտի դաշտ դառնալ

    Քաբուլը կարող Է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Թալիբան» արմատական շարժման միջև,որն իր վերահսկողության տակ Է առել Աֆղանստանը: Այս մասին Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն Է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում Է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները: «Մոտ ժամանակներս Քաբուլը կարող Է մարտի դաշտ…

  • ԻՊ-ն ստանձնել է Վիեննայի ահաբեկչության պատասխանատվությունը

    ԻՊ-ն ստանձնել է Վիեննայի ահաբեկչության պատասխանատվությունը

    Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Հիշեցնենք, որ հարձակումների արդյունքում զոհվել էր 4 անձ, իսկ 18-ը ստացել էին վիրավորում։ Հիշեցնենք նաև, որ հայտարարվել էր 6 վայրերում արված հարձակումների մասին։

  • Հայտնի է ԻՊ նոր պարագլուխի անունը․ The Guardian

    Հայտնի է ԻՊ նոր պարագլուխի անունը․ The Guardian

    «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել նրա գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։ Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին անվանում է ԻՊ առաջնորդներից մեկը, որը մոտ է եղել խմբավորման նախորդ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։ ԻՊ նախկին և ներկայիս պարագլուխները ծանոթացել…

  • Ռուսաստանում ԻՊ 5 անդամ է ձերբակալվել

    Ռուսաստանում ԻՊ 5 անդամ է ձերբակալվել

    ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ՆԳ նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հինգ անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳՆ-ի հետ համատեղ կասեցրել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը, որոնց թվում էին ՌԴ-ի երկու քաղաքացի…

  • ԱՄՆ-ն Սիրիայում է ԻՊ-ին ջախջախելու համար․ Թրամփ

    ԱՄՆ-ն Սիրիայում է ԻՊ-ին ջախջախելու համար․ Թրամփ

    Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել, որպեսզի ջախջախի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո: «ԻՊ-ը փորձեց պահպանել նավթի նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն այժմ լիովին…

  • Թրամփը պարգևատրել է ԻՊ առաջնորդի սպանությանը մասնակցած շանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Թրամփը պարգևատրել է ԻՊ առաջնորդի սպանությանը մասնակցած շանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվի է արժանացրել շանը, որը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի սպանության գործողությանը։ Սպիտակ տան Վարդագույն այգում Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ հանդիսավոր կերպով պարգևատրել է Կոնան անունով շանը։ «Եվ այսպես, սա Կոնանն է։ Հնարավոր է՝ այսօր սա աշխարհի ամենահայտնի շունն է»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Նա հայտնել է,…

  • ԻՊ-ի առաջատար լրատվական ռեսուրսը հնարավոր է եղել շարքից հանել․ RTBF

    ԻՊ-ի առաջատար լրատվական ռեսուրսը հնարավոր է եղել շարքից հանել․ RTBF

    Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները և Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետները հաջող կիբեռգրոհ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ Amaq լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով Բելգիայի հատուկ ծառայությունների աղբյուրների։ Ինչպես փոխանցել են վերջիններս, գործողությունը, որի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, տեղի է ունեցել նոյեմբերի 21-22-ը: Գործողությամբ հաջողվել է…

  • Թուրքիաում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել

    Թուրքիաում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել

    Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել։ Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին հաղորդում է Eremeni Haber-ը։ Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ…

  • ԻՊ-ի անդամ ԱՄՆ քաղաքացին մնացել է Հունաստանի ու Թուրքիայի չեզոք գոտում

    ԻՊ-ի անդամ ԱՄՆ քաղաքացին մնացել է Հունաստանի ու Թուրքիայի չեզոք գոտում

    Թուրքիան Հունաստան է արտաքսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է։ Սակայն հույն սահմանապահները թույլ չեն տվել, որ նա հատի սահմանը և ահաբեկչին հետ են ուղարկել։ Իսկ թուրքական կողմն էլ հրաժարվել է հետ ընդունել ԻՊ-ի անդամին։ Դրա հետևանքով ահաբեկիչը մնացել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա գոտում։ Նշյալ անձը, ում անունը…