իսլամական պետություն
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայի` S-400-ներ գնելու հարցը
ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը՝ ռուսական S-400 համակարգեր գնելու պատճառով: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ դարձյալ մեղադրելով իր նախորդին նրանում, որ նա Անկարային չի վաճառել ամերիկյան ՀՕՊ։ «Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր գնել մեր Patriot համակարգը, բայց Օբամայի վարչակազմը թույլ չտվեց, և նրանք իրենց դա թույլ տվեցին միայն այն ժամանակ, երբ…
ԱՄՆ-ն Սիրիայում է ԻՊ-ին ջախջախելու համար․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել, որպեսզի ջախջախի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո: «ԻՊ-ը փորձեց պահպանել նավթի նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն այժմ լիովին…
ԻՊ-ը իր վրա է վերցրել Մալիում ուղղաթիռների բախման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Մալիում ֆրանսիական ռազմական ուղղաթիռների բախման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպությանը հետևող ամերիկյան SITE Intelligence Group ընկերության տվյալներին։ Հիշեցեննք, որ պատահարի հետևանքով 13 ֆրանսիացի զինծառայող է զոհվել։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանցից մեկը հետընթաց է կատարել և…
ԻՊ-ի առաջատար լրատվական ռեսուրսը հնարավոր է եղել շարքից հանել․ RTBF
Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները և Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետները հաջող կիբեռգրոհ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ Amaq լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով Բելգիայի հատուկ ծառայությունների աղբյուրների։ Ինչպես փոխանցել են վերջիններս, գործողությունը, որի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, տեղի է ունեցել նոյեմբերի 21-22-ը: Գործողությամբ հաջողվել է…
Թուրքիաում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել
Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել։ Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին հաղորդում է Eremeni Haber-ը։ Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ…
Թուրքիա փախած ԻՊ-ի հրամանատարները նոր զինված հարձակում են նախապատրաստում
Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաադ ալ-Ալլաքը հայտնել է, որ Թուրքիա փախած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար կազմի անդամները նախապատրաստում են նոր զինված հարձակումներ: Ալ-Ալլաքն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ԻՊ-ի 9 ղեկավարի վերաբերյալ փաստաթղթեր են տվել Թուրքիային: Նրա խոսքով` այդ փաստաթղթերում կան տեղեկություններ ԻՊ-ի այնպիսի ղեկավարների մասին, որոնք ամբողջ աշխարհում զինված հարձակումներ…
ԱՄՆ-ն կշարունակի պայքարը ԻՊ-ի դեմ․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հաղորդում է AFP-ը: «ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան և կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա: Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը…
Թուրք-հունական սահմանին մնացած ահաբեկիչը կտեղափոխվի ԱՄՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ թուրք-հունական սահմանի չեզոք գոտում երկու օր մնացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամին ԱՄՆ տեղափոխելու գործընթացը սկսված է: Այս մասին տեղեկացնում է T24.com կայքը: Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների ստանձնումից հետո սկսվել են անհրաժեշտ ընթացակարգերը՝ չեզոք գոտում մնացած ահաբեկչին ԱՄՆ տեղափոխելու համար»: Հիշեցնենք,…
Դուք և Էրդողանն եք բերել ԻՊ-ին․ Շերը մեղադրել է Թրամփին
Աշխարհահռչակ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ի իր միկրոլոգում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին: «Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք բերել նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական…
«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Սիրիայում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Սիրիայում երկու հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։ Ինչպես հայտնել էին ավելի վաղ, Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը և նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։ Հոգևորականները սպանվել են ավտոմեքենայում, Դեյր Էզ Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ…
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք են բերման ենթարկվել
Անկարայի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված գործողությունների արդյունքում Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող 17 անձ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Նշվում է, որ Անկարայի ոստիկանական ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձինք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ներքին անվտանգության…
Հայտնի է Ալ Բաղդադիի իրավահաջորդի անունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը ձայնագրությամբ տեղեկացրել է խմբավորման նոր առաջնորդի ընտրության մասին՝ հաստատելով նախկինի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն: Բաղդադիի իրավահաջորդ է ընտրվել խմբավորման 2-րդ խալիֆ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշին: Նաև հայտնի է դարձել ահաբեկչական խմբի մամուլի քարտուղար, ալ Բաղդադիի օգնական Աբու Հասան ալ Մուհաջիրի մահվան մասին:…
Ձերբակալվել է ԻՊ առաջնորդի քույրը
Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչի: «Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք հույս ունենք Ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ իմանալ ԻՊ ներքին գործունեության մասին»,-ասել է պաշտոնյան։ ԻՊ պարագլխի քույրը հարցաքննվում…
Թուրքիայում ԻՊ զինյալների են ձերբակալել
Թուրքիայի հինգ նահանգում իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ, որոնք, ենթադրաբար, կապ ունեն ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին հաղոդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին: Գործողությունները տեղի են ունեցել նոյեմբերի 2-ին Օսմանիե, Ստամբուլ, Հազիանթեփ, Քիլիս և Բուրսա նահանգներում: Մասնակցություն է ունեցել թուրքական ոստիկանությունը։ Համաձայն ներքին գերծերի նախարարության տվյալների՝ ձերբակալվածնեից մեկը ԻՊ ռազմական…
Թուրքիան սպառնում է գերի ահաբեկիչներին ուղարկել Եվրոպա
Թուրքիայի իշխանությունները ԵՄ-ին մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար, որոնք Սիրիայի հյուսիսում՝ բանտային ճամբարներում են: Հայտարարությունն արել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն, փոխանցում է Reuters- ը: «Սա պարզապես անընդունելի և անպատասխանատու է»,-ասել է նախարարը՝ նկատի ունենալով իրավիճակը, որ Թուրքիան պետք է միայնակ լուծի այդ խնդիրը: Ըստ նրա, եթե…













