իսլամական պետություն
Սիրիայում աճել է Իրանի ու Ռուսաստանի դերը․ Մերկել
Սիրիայում զգալիորեն աճել է Մոսկվայի և Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետևանքներն առայժմ դժվար է կանխատեսել: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ: «Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետևանքների մասին, ապա արդեն հարկավոր է խորհել այն մասին,…
ԱՄՆ-ն հետախուզական տեղեկատվություն չի փոխանակել Թուրքիայի հետ․ Spiegel
Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ և տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Spiegel-online գերմանական հրատարակությունը: Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Պենտագոնը այդ մասին կարգադրել էր դեռ հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում զգուշանում են, որ Անկարան տրամադրվող տեղեկատվությունը քրդերի դեմ կօգտագործի Սիրիայի…
ԱՄՆ-ը ոչ մեծ զորակազմ կթողնի Սիրիայի հարավում ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Թրամփ
Չնայած Սիրիայի հյուսիս-արևլքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր էջում։ «ԱՄՆ-ի ուժերի ոչ մեծ ներկայություն կպահպանվի Սիրիայի հարավի Էթ-Թանֆայի ռազմակայանում, որպեսզի շարունակվի ԻՊ-ի մնացորդների ակտիվության կասեցումը»,-գրել է նա: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ…
Մենք խոչընդոտում ենք նրանց, ովքեր ուզում են մասնատել Սիրիան․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին հաղորդում է Sabah պարբերականը: «Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի…
Քոբանին գրավելու են թուրքական զորքերը․ Էրդողան
Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին կենտրոն Ռաքքայի մերձակայքում գտնվող Այն-Իսա և Թաբքա քաղաքներ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը տեղակայվել են Մանբիջի մերձակայքում և այժմ շարժվում են դեպի Քոբանի: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարեց, որ Քոբանին գրավելու են հենց թուրքական…
Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից․ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։ «ԱՄՆ-ն իր ձեռքում է պահում ԴԱԻՇ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն այժմ: Նրանք…
«Իսլամական պետությունը» ստանձնել է Սիրիայում ռուս զինվորականներին պայթեցնելու փորձի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի հարավում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը հետևող SITE Intelligence Group պորտալը: Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հայտնել է, որ Սիրիայի հարավում Դերաա նահանգում ռուսական ռազմական…
Վճռականորեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում․ Մակրոն
Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են օգնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին ուժեղացնել իրենց դիրքերը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես վճռականրեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում և կոչ եմ անում Թուրքիային որքան հնարավոր է շուտ ավարտել այն»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Լիոնում՝ ՁԻԱհ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում:…
Մոգերինին դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում
Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական ուժերի շտաբին «Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կխորացնեն քաղաքացիական բնակչության տառապանքները, կվիժեցնեն գլոբալ կոալիցիայի ընթացիկ աշխատանքը «Դաիշ»-ի դեմ պայքարում…
Թուրքիայի մի շարք շրջաններում ահաբեկչութան վտանգ կա․ «Իսլամական պետությունը» սպառնում է
Թուրքական լրատվամիջոցներից yenihaberden.com-ն անդրադարձ է կատարել սեպտեմբերի 16-ին հրապարակված ձայնագրությանը, որը, ըստ պնդումների, պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Ձայնագրության մեջ վերջինս սպառնում է ահաբեկչություններ իրականացնել մայրաքաղաք Անկարայի, ինչպես նաև Մարդինի և Ուրֆայի շրջաններում: 30 րոպեանոց ձայնագրության մեջ ալ-Բաղդադին կոչ է արել շարունակել ամենօրյա գործողությունները՝ ինչպես կենտրոնից համակարգված, այնպես էլ…
Նյու Յորքում ահաբեկչություն է կանխվել
Նյու Յորքում հինգշաբթի կալանավորվել էր Քվինս շրջանի բնակիչ 19-ամյա Էվիս Չադհերին՝ հանուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Fox News-ը: Բրուքլինի դաշնային դատարանը մեղադրանքի կետերից մեկով Չադհերիին մեղադրել է նշված կազմակերպությանը նյութական օժանդակություն ցուցաբերելու փորձի մեջ: Ըստ մեղադրող կողմի՝ Չադհերին շփվել է ՀԴԲ քողարկված գործակալների հետ և նրանց ասել,…
ԻՊ-ը իր վրա է վերցրել Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 63 մարդ, ևս ավելի քան 180-ը՝ տուժել։ Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ՝ հարսանեկան սրահներից մեկում, տեղական ժամանակով 22:40-ին: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների պատմելով՝ նա միտումնավոր հայտնվել է…
Իրաքը կարող է դատել ԻՊ-ի գրոհայիններին
Բաղդադը դատել ծագումով Եվրոպայից և ԱՄՆ-ից ԻՊ (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման անդամներին, որոնց գրավել են Սիրիայում: Այս մասին РИА Новости-ին հայտարարել է Իրաքի խորհրդարանի անդամ Սարքաութ Շամսուլդինը: «Չի բացառվում, որ Իրաքը նրանց կդատի Եվրոպայի և ԱՄՆ-ի փոխարեն, եթե այդ երկրները չցանկանան նրանց հետ վերցնել»,-ասել է զրուցակիցը:
Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ ընդհատակյա ցանցի հզորացման մասին
«Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն 5 տարի…
Թրամփը սպառնացել է ԻՊ ահաբեկիչներին բաց թողնել Եվրոպա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը պատրաստ է ազատ արձակել ԻՊ բոլոր ահաբեկիչներին, եթե եվրոպացիները հրաժարվեն վերջիններիս ընդունել: «Մենք բռնում են հազարավոր ահաբեկիչների և ցանկանում ենք, որ Եվրոպան նրանց վերցնի: Եվ եթե նրանք հրաժարվում են դա անել, ապա ստիպված ենք նրանց բաց թողնել Եվրոպա»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: Ինչպես նշել է նա՝…















